Օրենսգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օրենսգիրք(լատ. codex-գիրք)- համակարգված միասնական օրենսդրական ակտ, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների որևէ համասեռ բնագավառ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և այլն)։ Օրենսգրքին բնորոշ է որոշակի կառուցվածքը (ընդհանուր մաս, հատուկ մաս, հատվածներ գլուխներ)։ Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է։ (Վ.Համբարձումյան և ուրիշն. (1986)։ «12»։ Հայկական Սովետական հանրագիտարան։ Երևան )

Օրենսգրքերը՝ որպես իրավական ակտ առավելապես առկա են մայրացամաքային իրավական համակարգի երկրների օրենսդրությունում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և այն, այդ թվում՝ Հայաստանը։ Անգլո-սաքսոնական համակարգի երկրների համար՝ Անգլիա, ԱՄՆ և այլն, օրենսգրքերի առկայությունը բնութագրական չէ, քանի որ այնտեղ գործում է ընդհանուր, նախադեպային իրավունքը։ Առավել հայտնի օրենսգրքերն են՝

  • 1900 թ.Գերմանիայի Քաղաքացիական օրենսգիրքը(Bürgerliches Gesetzbuch)
  • 1804 թ.Ֆրանսիայի Քաղաքացիական օրենսգիրքը՝ Նապոլեոնի օրենսգիրք (Code Civil des Français)
  • Ֆրանսիայի Առևտրային օրենսգիրքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ.Հ. Համբարձումյան և ուրիշն. (1986)։ «հատոր 12»։ Հայկական Սովետական Հանրագիտարան (հայ.)։ Երևան։ էջ 594