Կրետե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրետե (այլ կիրառումներ)
Կրետե
հուն․՝ Κρήτη | ||
Տեղագրություն | Միջերկրական ծով | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Կրետեի պերիֆերիա | |
Ջրատարածություն | Միջերկրական ծով | |
Մակերես | 8,335.88 կմ² կմ2 | |
Ամենաբարձր կետը | 2456 մ մ | |
Բնակչություն (2011) | 623065 մարդ | |
Բնակչության խտությունը | 75,495 մարդ/կմ² մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
![]() |
Կրետե[1] (հուն․՝ Κρήτη Կրիտի), Հունաստանի ամենամեծ և ամենախիտ բնակեցված կղզին: Ըստ տարածքի՝ 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից, Սարդինիայից, Կորսիկայից և Կիպրոսից հետո:
Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան (հուն․՝ Περιφέρεια Κρήτης), որը հանդիսանում է Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը: Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հերակլիոնն է՝ 623․065 մարդ բնակչությամբ (ըստ 2011 թվականի տվյալների):
Կրետեն կարևոր դեր ունի Հունաստանի տնտեսության և մշակույթի մեջ: Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում է Եվրոպայի ամենահին քաղաքակրթությունը, իսկ Կրետեի ծովապետությունը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը[2] :
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրետեի մասին առաջին հիշատակումներն եղել են մ.թ.ա. 18-րդ դարի սիրիական Մարի քաղաք-պետությանը նվիրված աշխատությունում[3], նեո-ասորեստանյան գրառումներում և Աստվածաշնչում: Կրետե կղզու անվանումը հիշատակված է նաև հինեգիպտական գրառումներում, որտեղ այն նշվում է կեդտիու անվանումով:
Կղզու ներկայիս անվանումը հիշատակված է միկենյան հունական տեքստերում[4]՝ «𐀐𐀩𐀳» գրությամբ (Կե-րե-տե, հետագա հունարենում՝ «Κρῆτες», որը «Κρής» բառի հոգնակին է[5]): Հին հունարեն լեզվով Կրետե կղզու մասին առաջին գրվածքը հանդիպում է «պատմության հոր»՝ հին հույն պատմիչ Հոմերոսի «Ոդիսականը» ստեղծագործության մեջ[6][7]: Դրա ստուգաբանությունն անհայտ է: Լատիներենով կղզին անվանվում է ժամանակակից Կրետե (լատ.՝ Creta) անվամբ:
Կրետեի բնօրինակ արաբերեն անվանումն է Իքրիթիշ (արաբ․՝ اقريطش): Կրետեի էմիրության հիմնադրումից հետո նրա մայրաքաղաքը կոչվել է Ռաբդ ալ-Հանդաք (արաբ․՝ ربض الخندق): Ներկայումս այդ քաղաքը կոչվում է Հերակլիոն:
Հետագայում կղզին կոչվել է նաև Քսանդաքս (հուն․՝ Χάνδαξ) կամ Քսանդակաս (հուն․՝ Χάνδακας): Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին հին թուրքերեն լեզվով քաղաքն անվանվել է գիրիտ (كريت):
Աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու մակերեսը կազմում է 8261 կմ2 (Գավդոս և Դիա կղզիների հետ միասին` 8336 կմ2)։
Բնակչությունը կազմում է 623 հազար մարդ։ Կրետեն որպես Հունական մարզ բաժանված է 4 նոմերի կամ տարածաշրջանային միավորի։ Դրանք են Խանիան, Լասիթին, Ռեթիմնոն, Հերակլիոնը։
Կրետեն առասպելաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրետեն ունի հարուստ դիցաբանություն, որը մեծապես կապված է հին հունական աստվածների և մասամբ նաև՝ մինոսյան քաղաքակրթության հետ։
- Իդա լեռան Իդայոն քարանձավում է ծնվել Զևս աստվածը, ում մայրը՝ Հռեան փախել էր իր ամուսին Քրոնոսից։
- Պաքսիմադիա կղզիները Արտեմիս ստվածուհու և Ապոլլոն աստծո ծննդավայրն են։ Փաիստոսում տարածված էր նրանց մոր՝ Լետոն աստվածուհու պաշտամունքը։
- Աթենաս աստվածուհին լողացել է Վուլիսմենի լճում։
- Զևս աստվածը Կրետեում շանթահարեց կղզին ահաբեկող հսկա մողեսին։ Մողեսը վայրկենապես քարացավ և դարձավ Դիա անունով կղզին։ Կղզին երևում է Կնոսոսից և ունի հսկայական մողեսի ձև։
- Լեֆկաի կղզյակները սիրենների և մուսաների մրցույթի հետևանք են։ Մուսաներն այնքան էին վշտացել պարտության համար, որ պոկոտեցին իրենց մրցակիցների թևերի փետուրները։ Սիրենները սպիտակեցին և թափվեցին ծովի մեջ Ապտերայի («անփետուր») մոտ և Լեֆկաի ծովախորշում ձևավորեցին կղզիներ։
- Հերակլեսն իր հրաշագործություններից մեկի ժամանակ Կրետեի ցուլին տարավ Պելոպոնես։
- ևրոպայի ու Զևսի ամուսնությունից ծնվեցին երեք որդի՝ Մինոսյան քաղաքակրթության հիմնադիրներ Հռադամանթիսը և Մինոսը և Լիկիայում իր պետությունը հիմնած Սարպեդոնը։
- Մահից հետո Մինոս թագավորը դարձավ Հադեսի մեռյալների դատավոր։
- Կնոսոսի պալատի լաբիւրինթոսի հետ է կապված Թեսևսի և Մինոտավրոսի առասպելը, որում Թեսևսը տապալում է Մինոտավրոսին։
- Մինոս արքայի մոտ գերի ընկած Իկարոսն ու Դեդալոսը նրանից ազատվելու համար պատրաստեցին թևեր, ամրացրին իրենց վրա և թռան երկինք։
Կրետեում ծնված նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլ Գրեկո, Վերածննդի դարաշրջանի նկարիչ
- Նանա Մուսխուրի, երգչուհի
- Օդիսեաս Էլիտիս, բանաստեղծ, 1979 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր
- Յորգոս Սամարաս, ֆուտբոլիստ
- Էլեֆթերիոս Վենիզելոս, Հունաստանի նախկին վարչապետ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հին Կրետե Օքսֆորդի գրադարանն օնլայն՝ դասականներ
- ↑ Stephanie Lynn Budin, The Ancient Greeks: An Introduction (New York: Oxford UP, 2004), 42.
- ↑ O. Dickinson, The Aegean Bronze Age (Cambridge, UK: Cambridge UP, 1994), 241-244.
- ↑ «The Linear B word ke-re-si-ji»։ Palaeolexicon. Word-study tool for ancient languages
- ↑ Book 14, line 199; Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon
- ↑ Edwin L. Brown, "Linear A on Trojan Spindlewhorls, Luvian-Based ϜΑΝΑΞ at Cnossus", in Qui miscuit utile dulci: Festschrift Essays for Paul Lachlan MacKendrick, eds., Gareth Schmeling, Jon D. Mikalson, 1998, p. 62.
|