Ավստրիական փոստը Կրետե կղզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիական փոստը Կրետե կղզում
Փոստի պատմություն
Առաջին փոստային նամականիշներ

Ավստրիական փոստը Կրետե կղզում,  ավստրիական փոստային ծառայություն, որը պատկանել է Ավստրիային և գործել հունական ամենամեծ կղզու՝ Կրետեի մի քանի խոշոր քաղաքներում 1845 թվականից մինչև 1914 թվականը[1][2]

Փոստի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք այլ պետությունների շարքում Ավստրո-Հունգարական կայսրությունը ունեցել է սեփական փոստային բաժանմունքները Կրետե կղզում 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Առաջին փոստային բաժանմունքը բացվել է 1845 թվականին, իսկ 1858 թվականին սկսել են գործել ևս երկու բաժանմունք[1]։

Այլ տվյալների համաձայն[3][4]՝ Հանիա, Հերակլիոն և Ռեթիմնո քաղաքներում գործել է երեք փոստային բաժանմունք 1890 թվականից մինչև 1914 թվականը, որոնք փոխարինել էին «Ավստրիական Լլոյդ» ընկերության լաստանավային[5] և 1837 թվականից գործող ավստրիական ապշտոնական գործակալության բաժանմունքներին։

Փոստային նամականիշների թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևանտի Ավստրիական փոստային նամականիշ (1888թ.), որը մարվել է Կրետեի բաժանմունքի կնիքով

Փոստային ծառայությունների համար որպես վճարման միջոց ավստրիական բաժանմունքներում օգտագործվում էին Ավստրիայի փոստային նամականիշեր, որոնք ունեին տարբեր արժույթներով անվանական արժեքներ՝ Լոմբարդո-Վենեցիական թագավորությունում սալդո, Թուրքիայում փարա և կուրուշ, Ֆրանսիայում սանտիմ և ֆրանկ[1][3]։ Հազվադեպ օգտագործվում էին ավստրիական սովորական նամականիշեր առանց անվանական արժեքի նշման։

Բազմաթիվ ֆիլատելիստներ և համացուցակներ ավանդաբար հղում էին կատարում միայն ֆրանսիական արժույթի անվանական արժեքի նշումով, ինչպես օրինակ «Ավստրիական փոստային բաժանմունքները Կրետեյում»՝ առանձնացնելով դրանք թուրքական արժույթի անվանական արժեքի նշումով նամականիշերից, որոնք համարվում էին «Օսմանյան կայսրությունում ավստրիական փոստի գործունեություն»։ Սակայն երկու արժույթների անվանական արժեքներով փոստային նամականիշերը առկա էին շրջանառության մեջ ինչպես Կրետեի փոստային բաժանմունքներում, այնպես էլ ավստրիական փոստի՝ Օսմանյան կայսրության տարածքում գտնվող շատ այլ բաժանմունքներում[6]։

Ֆրանսիական արժույթի անվանական արժեքով փոստային նամականիշերը առաջին անգամ թողարկվել են 1903 թվականին։ Այդպիսի փոստային նամականիշերի վերջին շարքը լույս է տեսել 1908 թվականին։ Այդ հուշանմուշների վրա պատկերված նկարները նման էին Ավստրո-Հունգարական կայսրության Ֆրանց Յոզեֆ I կայսեր գահակալման 60 ամյակի կապակցությամբ թողարկված ավստրիական նամականիշերին[1][2]։

Լ.Լ.Լեպեշինի տվյալների համաձայն՝ 1903-1914 թվականների ընթացքում թողարկվել է ընդհանուր առմամբ 24 տեսակի փոստային նամականիշ։ «Սքոթ» համացուցակում նշված է 22 փոստային նամականիշ (առանց տարատեսակները հաշվի առնելով)[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Австрия. Австрийская почта на о. Крит // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(ռուս.)
  2. 2,0 2,1 Rossiter S., Fowler J. The Stamp Atlas: A Unique Assembly of Geography, Social and Political History, and Postal Information. — 1st edn. — L., Sydney: Macdonald, 1986. — P. 331. — 336 p. — ISBN 0-356-10862-7.(անգլ.)
  3. 3,0 3,1 Smith, David. The Austrian Post Offices in the Ottoman Empire. Postal History of the Levant and other overseas post offices. The Website of David and Tina's home, Endfield; David Smith. — List of post office locations, opening and closing dates.(անգլ.)
  4. Feenstra R. M. & Friends. Crete: Postal History, Postage and Revenue Stamps, Coins & Banknotes. — Collectio, 2001. — 448 p. — ISBN 960-85275-6-2.(անգլ.)
  5. «Австрийский Ллойд» // Большой филателистический словарь Արխիվացված 2016-03-06 Wayback Machine / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 8. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2.(ռուս.)
  6. Austria & Hungary / Stanley Gibbons Stamp Catalogue. — 6th edn. — Ringwood: Stanley Gibbons, 2002. — Pt. 2. — P. 148—152. — ISBN 0-85259-527-1.(անգլ.)
  7. Scott 2007. Standard Postage Stamp Catalogue. — New York, NY, USA: Scott, 2006.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]