Ֆիլատելիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիլատելիստ – նամականիշներ հավաքող է, որը իր հավաքածուն կազմելուց ղեկավարվում է ֆիլատելիայի օրենքներով։ Նա ոչ միայն հավաքում է նամականիշները, այլև ուսումնասիրում է իր ընտրած ֆիլատելիստական ուղղությունը, փոստի պատմությունը, ձևավորում է իր հավաքածուն և պատրաստում ֆիլատելիստական ցուցահանդեսին մասնակցելու համար։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆիլատելիստ» - ծագում է «ֆիլատելիա» բառից (հունարեն φιλέω - սիրել և ἀτέλεια - վճարումներից, տուրքերից ազատող դրոշմ)։ Առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը (Georges Herpin) 1864 թվականի նոյեմբերի 15-ին «Փոստային նամականիշների կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում։ Բառացի նշանակում է նամականիշ սիրող։ Հետաքրքիր է, որ Բուլղարիայում այդպես էլ կոչվում է՝ марколюбитель (նամականիշասեր), իսկ անգլերենում կա philatelist և stamp collector տերմինները, ինչպես նաև stamp lover (նամականիշ սիրող)։

Ֆիլատելիան որպես կոլեկցիոներություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆիլատելիա

Ֆիլատելիան որպես կոլեկցիոներական բնագավառ առաջացել է 1840- ական թվականներին, երբ որ փոստային նամականիշերը մտան շրջանառության մեջ։ Հայտնի է, որ 1840 թվականի մայիսի 6- ին Լոնդոնի «Օլիվերսոն, Դենբի և Սեվի» փաստաբանական գրասենյակը տասը չկտրատած «Սև պեննի»- ով նախավճարված նամակ է ուղարկել Շոտլանդիա։ Ծրարի վրա լավ ընթեռնելի է կնիքի դրոշմը՝ «LS.6MY6.1840»։ Այսպիսով աշխարհում առաջին ֆիլատելիստական ավարտուն իրը՝ ծրարը թողարկման առաջին օրվա մարված նամականիշով, հայտնվել է առաջին նամականիշի թողարման օրը։ Արդեն 1846 թվականին Անգլիայում հայտնի էին մեծ թվով փոստային նամականիշներ հավաքելու փաստեր։ Փոստային դրոշմաթղթերի, ըստ երկրների սիստեմատիկ հավաքումը սկսել է 1850- ական թվականների կեսերից։ Առաջին ֆիլատելիստը համարվում է Փարիզեցի փորագրիչ Մանսենը, որը 1855 թվականին վաճառել է իր հավաքածուն բուկինիստ և նամականիշ վաճառող Էդուարդ Լապլանտին։ Հավաքածուն ընդգրկում էր այդ ժամանակ արդեն թողարկված համարյա բոլոր նամականիշերը։

Ֆիլատլիստներ և հայտնի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆիլատլիստների ցուցակ
Ռուսական ցար Ալեքսանդր III-ը ֆիլատելիստ էր
Ռուսական նամականիշ (2006)

Աշխարհում կան միլիոնավոր գրանցված ֆիլատելիստներ, որևէ ընկերությունում չգրանցվածները մի քանի անգամ գերազանցում են այս թիվը։ Ֆիլատելիայով զբաղվել են Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը, ռուս գրողներ։ Ա. Չեխովը, Ա. Բլոկը, Մ. Գորկին, ԱՄՆ պրեզիդենտ Ֆ. Ռուզվելտը, երգիչ Է. Կարուզոն և շատ-շատերը։ Ռուսական ցար Ալեքսանդր III-ը հավաքում էր նամականիշները և կապոցներով պահում գրասեղանի դարակում։ Իսպանական թագավոր Ալֆոնս XIII- ը իր հավաքածուի համար խոշոր գումար էր ծախսել, 1931 թվականի հեղափոխությունից հետո երկրից փախչելով իր հետ տարավ մի քանի ճամպրուկ կազմող հավաքածուն։ Մեծ հավաքածու ուներ Եգիպտոսի թագավոր Ֆարուկը։ Նա արտաքսվելուց հետո՝ 1952 թվականին վաճառքի հանեց իր հավաքածուն, որի մեջ մեծ թվով կեղծ նամականիշներ կային և դրա համար դատարանի կողմից ենթարկվեց տույժի։

Ֆիլատելիստը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարվեստում հայտնի է ծագումով հայ՝ ռուս-իտալական նկարիչ Շլդյանի «Ֆիլատելիստ» նկարը։

Գեղարվեստական գրականության մեջ շատ կա ֆիլատելիստի կերպարը, որոնցից կարելի է հիշատակել՝

  • Իլֆի և Պետրովի «Տասներկու աթոռ»վեպի հերոսներից Իպպոլիտ Բորոբյանինովը կրքոտ ֆիլատելիստ էր։
  • Չեխ գրող Ֆրանտիշեկ Լանգերի ֆիլատելիստական պատմվածքների գիրքը՝ «Վարդագույն Մերկուրին. Ինչի մասին էին պատմում նամականիշները», որտեղ պատմվում է XX դարի խոշոր չեխական ֆիլատելիստ Իգնաց Կրալի կյանքի պատմությունը։
  • Կիրա Բուլիչովի «Ալիսայի ճանապարհորդությունը» ֆանտաստիկ պատմվածքը, որտեղ կան հեռավոր ապագայի գալակտիկական ֆիլատելիստներ։
  • Էստոնացի մանկական գրող Հոլգեր Պուկկի «Վիլլու- ֆիլատելիստ» պատմվածքը։
  • Ռուս ֆանտաստ գրող Սերգեյ Սինյակինի «Մեր ճակատագրի նամականիշները» ստեղծագործությունը։

Կինեմատոգրաֆիայում ֆիլատելիստները շատ ֆիլմերում են հայտնվել, հիմնականում կրիմինալ սյուժետով՝

  • Հունգարական «Կեղծ Իզաբելլա» կինոնկարը (1968)
  • Խորհրդային «Ֆիլատելիստի մահը» (1969) և «Բեսպրեդել» (1989)
  • Արգենտինյան «Ինը թագուհի» կրիմինալ դրաման

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]