Ֆիլատելիստի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆիլատելիստի մահը
վրաց.՝ ფილატელისტის სიკვდილი
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրդետեկտիվ
Թվական1969
Լեզուվրացերեն
ՌեժիսորԳեորգի Կալատոզիշվիլի
Սցենարի հեղինակԼևան Ալեքսիձե
Գեորգի Կալատոզիշվիլի
Անզոր Սալուկվաձե
ԴերակատարներՌամազ Չխիկվաձե
Գրիգոլ Տկաբլաձե
Ավթանդիլ Կուրդիանի
Ռուսուդան Կիկնաձե
ՕպերատորՅուրի Կիկաբիձե
ԵրաժշտությունԿոնստանտին Պևզներ
ՆկարիչներԴմիտրի Թաղայշվիլի
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն85 րոպե

Ֆիլատելիստի մահը (վրաց.՝ ფილატელისტის სიკვდილი), 1969 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ՝ դասական դետեկտիվ հազվագյուտ նամականիշի գողության մասին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունում ահազանգ է ստացվում նախագծային ինստիտուտներից մեկի դրամարկղի կողոպտման մասին։ Հետաքննության ընթացքում պարզվում է, որ բոլոր աշխատակիցները մասնակցել են ժողովի, բացառությամբ դրամարկղի աշխատող Ռոժդեն Կասրաձեի, ով տուն էր գնացել վատ ինքնազգացողության պատճառով։ Վերջինիս գտնում են մեռած իր տանը. ըստ ընդհանուր եզրակացության՝ դա ինքնասպանություն է։

Հանգուցյալի որդու՝ Լուկայի սենյակում գտնում են մեծ գումար և ձերբակալում նրան գողության մեղադրանքով։ Չնայած գործի պարզ թվալուն՝ քննիչ Վաչնաձեն շարունակում է հետաքննությունը։ Շուտով ոստիկանությունը գտնում է նախկին քրեական հանցագործ «Սևին» և Սամսոն Խելաձեին՝ Լուկայի նախկին ընկերոջը։ Նրան հայտնում են, որ ինստիտուտի հատակագիծն ու բանալին իրենց փոխանցել է Լուկան, բայց ոչ թե անձամբ, այլ ծրարով։

Դրամարկղի աշխատող Կասրաձեն մոլի ֆիլատելիստ էր։ Նրա հավաքածուից կորել է հազվագյուտ ու թանկարժեք նամականիշների շարք, սակայն ձերբակալվածներից ոչ ոք չի խոստովանում դրա գողությունը։ Քննիչը պարզում է, որ հանգուցյալի հետ վերջինը զրուցել է ինստիտուտի տնօրենի տեղակալ Օթար Պերաձեն։ Վերջինս նախկին փաստաբան է։ Հենց նա էր Լուկային օգնել Սամսոնի հետ պատահած դեպքի ժամանակ։

Օթար Պերաձեն էր մտածել կողոպուտի ու մեղադրանքը Լուկայի վրա բարդելու ծրագիրը, որպեսզի Ռոժդենին ստիպի վաճառել նամականիշերը վաճառել որդուն օգնելու համար։ Այդ հազվագյուտ նամականիշերի համար արդեն գնորդ կար՝ հնությունների վաճառական գերմանացի Ֆրանց Շտոկը։ Սակայն դրամարկղի աշխատողը, գլխի ընկնելով, որ իրեն խաբում են, սպառնում է ոստիկանություն կանչել։ Օթարի հետ ընդհարման ժամանակ Ռոդժերը ատրճանակով պատահմամբ կրակում է իր սրտին։ Օթարը փողը դնում է գրասեղանի դարակում և հեռանում՝ տանելով նամականիշերը։ Օթարը պատրաստվում է գնալ Օդեսա՝ Շտոկի հետ հանդիպման, սակայն գնացքում նրան սպասում է Վաչնաձեն։ Վերջինս Օթարին մեղադրանք է ներկայացնում գողություն կատարելու համար և պարզում, որ Օթարը նամականիշներն Օդեսա է ուղարկել պատվիրված նամակով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչում է The Beatles խմբի «Girl» երգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆիլատելիստի մահը» ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]