Jump to content

Ռամազ Չխիկվաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամազ Չխիկվաձե
վրաց.՝ რამაზ ჩხიკვაძე
Ծնվել էփետրվարի 28, 1928(1928-02-28)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 2011(2011-10-17)[1] (83 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ (1951)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրՇոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն
Ծնողներհայր՝ Q20561956?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունSakʻartʻvelos tʻeatraluri sazogadoeba? և Q25540464?[2]

Ռամազ Չխիկվաձե (վրաց.՝ რამაზ ჩხიკვაძე, 28 փետրվարի, 1928, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2011, Թբիլիսի, Վրաստան), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամազ Չխիկվաձեն ծնվել է 1928 թվականի փետրվարի 28-ին Թիֆլիսում։ 1951 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը (սովորել է Միխայիլ Թումանիշվիլիի մոտ)։

1951 թվականից որպես դերասան աշխատել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում։

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1954 թվականին՝ «Ճպուռ» ֆիլմում կատարելով Շոթայի դերը;

Ռամազ Չխիկվաձեն մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 17-ին[3][4]։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում։

  • Կինը - Նատալյա Վլադիմիրի Չխիկվաձե, հասարակական գործիչ (մահացել է 2011 թվականի օգոստոսի 22-ին),
  • Որդի - Ալեքսանդր Չխիկվաձե։

Մրցանակներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988 թվականի մարտի 24-ի հրամանով, խորհրդային թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար և ծննդյան վաթսունամյակի առթիվ)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1972)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1979, «Կովկասի կավճե շրջան» ներկայացման մեջ կատարած դերի համար)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1981, «Ռիչարդ III» ներկայացման մեջ կատարած դերի համար)
  • Վրացական ԽՍՀ Կ. Մարջանիշվիլու անվան պետական մրցանակ (1974, Պոլիկարպ Կակաբաձեի Կվարկվարե Տուտաբերի պիեսի բեմադրության մեջ կատարած դերի համար)
  • Լենինի շքանշան (1988)
  • «Պատվո նշան» շքանշան
  • Մեդալներ
  • Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակ (Մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար, «Տնկիներ» ֆիլմ, Մոսկվա, 1973)
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1997)

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Իսպանացի վանականը», Ջոն Ֆլետչեր - Լեանդրո
  • «Փիլիսոփայության դոկտոր», Բրանիսլավ Նուշիչ - Միլորադ
  • «Երեք գրոշանոց օպերա», Բերթոլդ Բրեխտ - Մակխիթ
  • «Իրկուտսկյան պատմության», Ալեքսեյ Արբուզով - Վիկտոր
  • «Չինչրակա», Գեորգի Նախուցրիշվիլի - Կոսա
  • «Կվարկվարե Տուտաբերի», Պոլիկարպ Կակաբաձե - Կվարկվարե
  • «Կովկասի կավճե շրջան», Բերթոլդ Բրեխտ - Ազդակ
  • «Արքա Լիր», Շեքսպիր - Լիր արքա
  • «[Ռիչարդ III», Շեքսպիր - Ռիչարդ III
  • «Ծեր զուռնաչիները», Մերաբ Էլիոզիշվիլի - Տեդո
  • «Ծղոտե գլխարկ», Էժեն Լաբիշ և Մարկ-Միշել - Ֆադինար
  • «Խանումա», Ավքսենտի Ցագարելի - Ակոփ
  • «Սամանիշվիլիի խորթ մայրը», Դավիթ Կլդիաշվիլի - Կիրիլե Միմինաշվիլի
  • «Մեղադրական եզրակացություն», Նոդար Դումբաձե - Շոշիա

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1954Ճպուռճարտարապետ Շոթա
  2. 1956 – Էթերիի երգը – Վանո
  3. 1957 – Մոցարտ և Սալյերի
  4. 1959Օր վերջին, օր առաջինտաքսու վարորդ
  5. 1959 – Կյանքի ճանապարհին – գյուղատնտես
  6. 1959 – Անցած ամառ- Զուրաբ
  7. 1961 – Mgeris Borjomis nadzvi (կարճամետրաժ)
  8. 1962 – Կուղբ
  9. 1966 – Ինչպես զինվորը զորքից հետ մնաց – մայոր Գոլովա
  10. 1967 – Աղոթք – Մացիլի
  11. 1969Ֆիլատելիստի մահըմայոր Գեորգի Վաչնաձե, դատախազության քննիչ
  12. 1970 – Հին ջրաղացներ – Անտոն
  13. 1971 – Վզնոց իմ սիրելիի համար – Դաուդի
  14. 1971 – Նուցա (նովել «Շատ վաղուց» կինոլամանախում) – Մոուրավի
  15. 1972Ծեր զուռնաչիներըՏեդո
  16. 1972Տնկիներ- Լուկա
  17. 1973 – Վերա թաղամասի մեղեդիները – Պանկես, առևտրական
  18. 1973 – Լուսնի առևանգումը – Շարդին Ալշիբայա
  19. 1973 – Ակունքներ – Ստալին
  20. 1973 – Մատնահարվածներ – Փառնաոզի / տնօրեն
  21. 1975 – Սեր առաջին հայացքից – Ակրամ
  22. 1975 – Չիրիկին ու Չիկոտելան (նովել «Անկոչ հյուրեր» կինոալմանախում)
  23. 1976Փախուստ լուսաբացինԴանիելի
  24. 1975 – Սոլո շեփորի համար (կարճամետրաժ) – գլխավոր դեր
  25. 1976 – Քաղաք Անարա – Անտոն
  26. 1976 – Ինչպես առավոտյան մշուշը
  27. 1976 – Գյուղացի երկրպագուն (նովել «Գնա պարզաբանիր» կինոալմանախում) – Լևան
  28. 1976 – Ասք մի մարտի մասին (նովել «Իսկական թբիլիսցին ու մյուսները» ֆիլմում) – կինոռեժիսոր
  29. 1977 – Երազանքների ծառը – վանական Օխրոխինե
  30. 1976 – Սոլո սրինգի համար (կարճամետրաժ) – վաճառական
  31. 1976 – Հրդեհ, սեր և Պոմպիեռո – Սավլե
  32. 1977 – Ռաչա, սեր իմ – Ապրասիոնի
  33. 1977 – Սինեմա – իշխան
  34. 1978 – Սխալների կատակերգություն – ծեր դերասան
  35. 1978Արևիկքննիչ
  36. 1978 – Շտապ կանչ – Գեորգի Նիկոլաևիչ
  37. 1979 – XIX դարի վրացական ժամանակագրություն – գրասենյակի տնօրեն
  38. 1979 – Դյուման Կովկասում – Պինխաս
  39. 1979 – Ռիչարդ III (ֆիլմ-ներկայացում) – Ռիչարդ III
  40. 1980 – Տատյանա Դորոնինայի բենեֆիսը (ֆիլմ-ներկայացում) – քահանա
  41. 1980 – Սանտա Էսպերանսա – քահանա
  42. 1980 – Թիֆլիս-Փարիզ և հետ – Նեստոր
  43. 1981 – Ճանապարհ դեպի տուն
  44. 1981 – Ձեռքերը վեր – գնդապետ Շիտո-Կրիտո
  45. 1981 – Հին տունը (կարճամետրաժ)
  46. 1981 – Կիզիչ ամառվա երեք օր – Գիվի
  47. 1982Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը․․․Ժակ
  48. 1982 – Երեք ապտակ – վարպետ-դրոշմահատ
  49. 1983 – Ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը – գինեպան
  50. 1983-1986 – Վշտալի անզգայություն – կապիտան Շոտովեր
  51. 1984 – Հաղթանակ – Ստալին
  52. 1985 – Ապահովագրական գործակալ – Ավթանդիլ
  53. 1987 – Ինչպե՞ս են տանը, ինչպե՞ս են գործերը – պապ
  54. 1987 – Արքա Լիր (ֆիլմ-ներկայացում) – Լիր արքա
  55. 1988 – Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը – Պերես
  56. 1988 – Նազարեի վերջին աղոթքը – կաթողիկոս
  57. 1988 – Աշիկ-Քերիբ – Ալի աղա
  58. 1989 – Խոջա Նասրեդինի վերադարձը – Խոջա Նասրեդին
  59. 1990 – Մայրամուտ – Մենդել Կրիկ
  60. 1990 – Սպիտակ դրոշներ – Շոշիա
  61. 1990 – Ընկեր Ստալինի ճանապարհորդությունը դեպի Աֆրիկա – Պիչխաձե
  62. 1991 – Ախ, որքան քաղցր է բաժանման մեղմ թախիծը
  63. 1991 – Պատ – կալանավոր
  64. 1992 – Արևելյան սիրավեպ – Սաիդ
  65. 1992 – Ոսկե սկուտեղով մատուցողը – Ստալին
  66. 1993 – Ընկած հրեշտակ – դոն Գիմենտո, կոլումբիացի մաֆիոզ
  67. 1993 – Ուրվագիծ դիմացի պատուհանում
  68. 1996 – Սիրահարված խոհարարի հազար ու մի բաղադրատոմսեր – օպերային երգիչ, բոլշևիկ
  69. 1999 – Շղթայված ասպետներ – իշխան Լուարսաբ Տատկարիձե
  70. 2001 – 44-ի օգոստոսին... – Ստալին
  71. 2001 – Կոշիկներ Ամերիկայից – Իսաակ Բերգ
  72. 2004 – Կովկասի կավճե շրջան (ֆիլմ-ներկայացում) – Ազդակ, գյուսի գրագիր
  73. 2005 – Եվ գնում էր գնացքը – Պանտելեյմոն Պանտելեյմոնովիչ
  74. 2005 – Սև ասպետ – Բարոն Գեկկերն
  75. 2006 – 9 ամիս – Զուրաբ
  76. 2008 – Ուրախության տուն (վավերագրական) – պատմող
  77. 2008 – Метеоидиот – Գեորգի

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1978 – Կոջորի անտառի որդին (անիմացիոն)
  2. 1993 – Ընկած հրեշտակ – Վիկտոր Նինիձեի դերը
  1. 1999 – Շղթայված ասպետներ – երգերի կատարում

Մասնակցությունը ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2008 – Սոֆիկո (վավերագրական)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.nplg.gov.ge/bios/en/00002431/
  3. «Рамазу Чхиквадзе установлен памятник». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Рамаз Чхиквадзе на портале Грузинского кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

 Ռամազ Չխիկվաձե «Երկրի հերոսներ» կայքում