Գրիգոր Շլդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Շլդյան
Siltjan.jpg
Ծնվել է օգոստոսի 20, 1900(1900-08-20)[1][2]
Ծննդավայր Նոր Նախիջևան
Վախճանվել է ապրիլի 1, 1985(1985-04-01)[1][2] (84 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ, Իտալիա
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Կրթություն Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Ժանր դիմապատկեր
Ակտիվ շրջան 1919 - 1985
Ներշնչվել է Օբրի Բարդսլեյ
Անդամակցություն Հայ ազատ արվեստագետներու միություն
Gregorio Sciltian Վիքիպահեստում

Գրիգոր Հովհաննեսի Շլդյան կամ Շիլդյան (օգոստոսի 20, 1900 - ապրիլի 1, 1985), հայ նկարիչ, 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Շլդյանը ծնվել է 1900 թվականին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), հաջողակ հայ իրավաբանի ընտանիքում։ 1915 թվականին մեկնում է Սանկտ Պետերբուրգ, գեղարվեստի ակադեմիայում ուսանելու։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղափոխվում է Թիֆլիս, որոշ ժամանակ անց Ղրիմ։ 1920 թվականին մեկնում է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվում Վիեննայում, որտեղ և սովորում է գեղարվեստի ակադեմիայում։ 1922 թվականին մեկնում է Բեռլին, 1923 թվականին ամուսնանում Ելենա Բոբերմանի հետ և նույն թվականին տեղափոխվում է Իտալիա՝ Հռոմ, որտեղ և ապրում է մինչև 1927 թվականը։ 1927-ից 1932 թվականներին ապրում է Փարիզում, այնտեղ եղել է «Անի» և «Հայ ազատ արվեստագետներու միության» անդամ։ 1933-ից 1941 թվականներին ապրում և ստեղծագործում է Միլանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կնոջ հետ բնակություն է հաստատում Գարդա լճի մերձակայքում և վերադառնում է Միլան միայն 1947 թվականին։ Շլդյանը մահացել է 1985 թվականին Հռոմում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1925 թ. դեկտեմբեր - «Բրագագլիա արվեստի տուն», Հռոմ, կազմակերպել է Ռոբերտո Լոնգին (9 գեղանկար և 17 գծանկար)։
  • 1933 թ. հունիս - Սկոպինիկ պատկերասրահ, Միլան։
  • Մոտավորապես 1933 թ. - Ջացցի Ռեստորան (Ristorante Giazzi), Մոնցի այգի։
  • Մոտավորապես 1933 թ. - Պրևոստի պատկերասրահ (Galleria Prevosti), Վարեզե։
  • 1934 թ. - Դեդալո պատկերասրահ (Galleria Dedalo), Միլան։
  • 1937 թ. - մամուլի ակումբ, Բոլոնյա, ցուցահանդես կազմակերպել է Վանելլին։
  • 1939 թ. ապրիլ - Էտտորե Ջան Ֆերրարի պատկերասրահ, Միլան, կազմակերպել է Ռաֆայել Կարերին։
  • 1940 թ. - Լիցեյ, Ֆլորենցիա, ցուցահանդես կազմակերպել է Կոնտինի-Բոնակոսսին։
  • 1942 թ. - Դել-Միլյոնե պատկերասրահ, Միլան, ցուցահանդեսը ստացել է Ուգո Օյետտիի բարձր գնահատականը («Corriere della Sera» թերթում, փետրվարի 25 1942 թ.) և ամրապնդեց Շլդյանի հաջողությունը։ Դրանից հետո Շլդյանը ստանում է բազմաթիվ պետական և մասնավոր պատվերներ։
  • 1942 թ. - XXIII Արվեստի միջազգային ցուցահանդես Բիենալե Վենետիկի կենտրոնական ցուցադրական պալատում։
  • 1955 թ. հուլիսի 23 - սեպտեմբերի 20 - Գրիգոր Շլդյանի աշխատանքների ցուցադրումը Վենետիկի նավավարների ընկերությունում։
  • 1956 թ. - մամուլի ակումբ, Հռոմ։
  • 1958 թ. հունիսի 26 - հոկտեմբերի 6 - Գրիգոր Շլդյանի աշխատանքների ցուցադրումը Վենետիկի նավավարների ընկերությունում։
  • 1963 թ. մայիսի 16 - հունիսի 16 - Բեատո Անջելիկո սալոնում, Հռոմ, ցուցադրվել է «Հիսուսի կնունքը» նկարը։
  • 1970 թ. նոյեմբեր - դեկտեմբեր - Շլդյանի մեծարումը Վենետիկում և ցուցահանդես սալոն Բարբոյում, Հռոմ։
  • 1973 թ. հունիս - սեպտեմբեր - Ատենեո Սան-Բասսա, Վենետիկ։
  • 1977 թ. ապրիլի 21 - մայիսի 6 - լա Գրադիվա պատկերասրահ, Հռոմ։
  • 1979 թ. մարտի 12 - մարտի 29 - ցուցադրվել է «Mors atomica» նկարը, Լա Բարկաչյա պատկերասրահ, Հռոմ։
  • 1980 թ. հուլիս - հոկտեմբեր - ցուցահանդես «Գրիգոր Շլդյան անթալոգիա 1916 թվականից», Բեզանի փողոցի Ռոտոնդա, Միլան։
  • 1983 թ. - ցուցահանդես «Անթալոգիա», Մոսկվա.[3]
  • 1986 թ. փետրվարի 2 - մարտի 31 - ցուցահանդես «Գրիգոր Շլդյան— հետադարձ հայացք», Ալմաստե պալատ, Ֆերրարա.

Թատերական ձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի ձևավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակված գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իրականության պատկերումը, էսթետիկա և տեխնիկա » Pittura della realtà։ estetica e tecnica. - Milano, 1956 (իտալ.)
  • «Իմ արկածը» Mia avventura - Milano, 1963 (իտալ.)
  • «Շլդյանի իրականությունը»։ La realtà di Sciltian - Milano, 1968 (իտալ.)
  • «Գրիգոր Շլդյան, 30 խաբկանք» (նախաբանը՝ Պոլ Վիալարի )։ Gregorio Sciltian, 30 trompe-l’oeil - Milano, 1980. - ISBN 88-203-1188-7 (իտալ.)
  • «Տրակտատ գեղանկարի, էսթետիկայի և տեխնիկայի մասին» (նախաբանը՝ Ուգո Սպիրիտոյի)։ Trattato sulla pittura։ Estetica, tecnica - Milano, 1981 - ISBN 88-203-0928-9 (իտալ.)

Շլդյանը ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]