Ֆրիդրիխ Էնգելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ֆրիդրիխ Էնգելս
Friedrich Engels
Engels.jpg
Ծնվել է նոյեմբերի 28, 1820({{padleft:1820|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2] Բարմեն[3] կամ Վուպերտալ
Մահացել է օգոստոսի 5, 1895({{padleft:1895|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2] (74 տարեկանում) Լոնդոն[3]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Դավանանք աթեիզմ[4]
Մասնագիտություն տնտեսագետ, հասարակական գիտությունների ոլորտում գիտնական, քաղաքական տեսաբան, փիլիսոփա, գրող, հեղափոխական և սոցիոլոգ
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[5]
Ազդվել է Հերակլիտ
Հայր Q1458971?
Friedrich Engels Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Էնգելս (գերմ.՝ Friedrich Engels, նոյեմբերի 28, 1820[1][2] , Բարմեն[3] և Վուպերտալ - օգոստոսի 5, 1895[1][2] , Լոնդոն[3]), գերմանացի փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը։ Կառլ Մարքսի ընկերը, համագործակիցը և համահեղինակիցը։

Իրենց աշխատություներում նրանք փորձում էին ապացուցել, որ բանվորները հասարակության կարևորագույն հատվածն են։ Ուստի պետք է հեղափոխության միջոցով ստեղծել բանվորական պետություն, վերացնել կապիտալիստական հասարակարգը և կառուցել նորը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Էնգելսը ծնվել է գործարանատիրոջ ընտանիքում։ Ուսանել է Բարմենի քաղաքային դպրոցում, ապա՝ Էլբերֆելդի գիմնազիայում։ Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվել են նրա գրական, երաժշտական լեզվական բացառիկ ունակությունները։ Ազատ տիրապետել է մոտ 20 լեզվի։ 1841 թվականից անցել է զինվորական ծառայության, միաժամանակ Բեռլինի համալսարանում սովորել է փիլիսոփայություն. հարել է երիտասարդ հեգելակաների ձախ թևին։ 1844 թվականին Փարիզում հանդիպել է Կառլ Մաքսին, և սկսվել է նրանց համատեղ գործունեությունը։ 1845 թվականին Բրյուսելում նրանք մշակել են գիտական կոմունիզմի տեսությունը և պայքարել պրոլետարիատի կուսակցություն ստեղծելու համար։ Էնգելսը 1847 թվականին մասնակցել է «Կոմունիստների միություն» կազմակերպության հիմնադրմանն ու գործունեությանը, 1848 թվականին Կառլ Մարքսի հետ գրել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» աշխատությանը, որտեղ նրանք ապացուցել են կապիտալիզմի կործանման, սոցիալիստական հեղափոխության և պրոլետարիատի քաղաքական իշխանության հաստատման անհրաժեշտությունն ու խնդիրները ։ 1848-49 թվականներին Քյոլնում հրատարակել են «Նոր Հռենոսյան լրագիրը»։

Էնգելսը և գերմանական հեղափոխական շարժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգելսի տունը, Բարմեն, Գերմանիա (այժմ Վուպերտալ)

Էնգելսը գործուն մասնակցություն է ունեցել 1849 թվականի գերմանական ժողովրդի զինված ապստամբությանը Հարավարևմտյան Գերմանիայում։ Հեղափոխության պարտությունից հետո՝ 1849 թվականին, մեկնել է Անգլիա, մինչև 1870 թվականն ապրել է Մանչեսթերում, նա մակագրություն հաստատել Լոնդոնում ապրող Մարքսի հետ և նյութապես օգնել նրան։

Էնգելսը Մարքսի հետ ղեկավարել է առաջին Ինտերնացիոնալը (1864-76 թվականներ), իսկ Մարքսի մահվանից (1883) հետո եղել Եվրոպական սոցիալիստների ղեկավարն ու խորհրդակը։ Գործերի մի մասը («Սուրբ ընտանիք», 1845 թվական, «Գեմանական գաղաափարախուսության», 1845-46 թվականներ) հրատարակել են համահեղինակությամբ։

Փարիզի կոմունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգելսը մասնակցել է աշխարհում առաջին պրոլետարական հեղափոխությանը՝ Փարիզի կոմունային (1871), իսկ Կոմունայի պարտությունից հետո քննադատել է նրա սխալներն ու գնահատել դասերը։

Էնգելսը էականորեն նպաստել է 1889 թվականին Փարիզում պրոլետարիատի միջազգային նոր միավորման ՝ երկրորդ Ինտերնացիոնալի ստեղծմանը, որը, շարունակելով առաջին ինտերնացիոնալի գործը, նպաստել է համաշխարհային բանվորական շարժման ընդլայնմանն ու համախմբմանը։ Նա անձամբ է մասնակցել միջազգային պրոլետարիատի համաշխարհային օրվա՝ մայիսիմեկյան առաջին ցույցերին։ Վճռականորեն դեմ է արտահայտվել կապիտալիստական պետությունների զավթողական պատերազմներին և կոչ է արել պաշտպանել ժողովուրդների միջև խաղաղությունը։

Դիալեկտիկական մատերիալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգելսը ընդհանրացնել ժամանակի բնագիտական նվաճումները և դիալեկտիկական մատերիալիստական մեթոդը տարածել բնության ճանաչման վրա։ Ըստ նրա՝ աշխարհի միասնակությունը նրա նյութականության մեջ է, իսկ շարժումը մատերիայի գոյության ձև է։ Կտրականապես հերքել է աշխարհի անճանաչելիության մասին տեսությունը՝ ագնոստիցիզմը՝ իր բոլոր դրսևորումներով, ճանաչողության դիալեկտիկական մանտերիալիստական մեթոդաբանությունն առաջադրել որպես մինչ այդ ընդունված նման մոտեցումների այլընտրանք։ Այս և փիլիսոփայության բազմաթիվ այլ հարցեր են քննարկվել նրա «Անտի-Դյուրինգ» (1878 թվական), «Լյուդվիգ ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը» (1886 թվական) և այլ երկերում։

Էնգելսը և Ռուսաստանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգելսը մեծ ուշադրությամբ է հետևել Ռուսաստանում ծավալվող իրադարձություններին՝ կանխատեսելով ռուսական վերահաս հեղափոխությունը և նրա անվերապահ ազդեցությունը մյուս երկրների հեղափոխական շարժումների վրա։ Նա նամակագրական և անձնական կապեր է ունեցել ռուս քաղաքական գործիչներից շատերի հետ, խրախուսել է նրանց պայքարը։

Էնգելսը և Հայաստանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգելսը զբաղվել է նաև Հայաստանին առնչվող հարցերով։ Նա համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական շարժմանը ՝ ընդդեմ թուրքական ու ցարական բռնապետությունների , բարեկամական կապեր է ունեցել հայ հեղափոխական գործիչների հետ՝ հետաքրքրվել է Հայաստանի պատմական անցյալով, հանգել այն եզրակացության, որ «...Հայաստանի ազատագրումը թուրքերից, ինչպես նաև ռուսներից հնարավոր կդառնա, երբ տապալվի ռուսական ցարիզմը»։ Տասնիններորդ դարի վերջի հայ հասարակական-քաղաքական գործիչները ծանոթ են եղել մարքսիստական ուսմունքին, առանձին գործեր թարգմանել են հայերեն՝ հայ հասարակականության շրջանում մարքսիզմը տարածելու նպատակով։

Էնգելսի աշխատությունները հրատարակվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ հայ հեղափոխական գործիչներ Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյացի , Սուրեն Սպանդարյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Կասյանի և ուրիշների ջանքերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118530380 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Энгельс Фридрих, Энгельс Фридрих // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. Անգլերեն Վիքիպեդիա
  5. http://data.bnf.fr/ark:/12148/cb119017679 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Դպրոցական Հանրագիտարան, Էնգելս Ֆրիդրիխ

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են