Jump to content

Լյուդվիգ Ֆոյերբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ Ֆոյերբախ
գերմ.՝ Ludwig Feuerbach
Ծնվել էհուլիսի 28, 1804(1804-07-28)[1][2][3][…] Լանդսհուտ, Electorate of Bavaria, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էսեպտեմբերի 13, 1872(1872-09-13)[1][2][3][…] (68 տարեկան) Նյուրնբերգ, Գերմանական կայսրություն, Բավարիայի թագավորություն
ԳերեզմանJohannisfriedhof
Բնակության վայր(եր)Բրուկբերգ և Rechenberg?
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
Ուղղությունաթեիզմ և գերմանական իդեալիզմ
Մասնագիտությունմարդաբան, փիլիսոփա, համալսարանի դասախոս, գրող, աստվածաբան, critic of religions և մեղվաբույծ
Հաստատություն(ներ)University of Erlangen?
Գործունեության ոլորտYoung Hegelians?, կրոնի փիլիսոփայություն, բարոյագիտություն, իմացաբանություն և փիլիսոփայական մարդաբանություն
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան (1824)[5], HU Berlin (1826), University of Erlangen? (1828) և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Ազդվել էԳեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[7], Բենեդիկտ Սպինոզա, Ֆրիդրիխ Դանիել Էռնստ Շլայերմախեր և Սենսուալիզմ
Ամուսին(ներ)Bertha Löw?
ՀայրՊաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ
Կայքludwig-feuerbach.de
Ստորագրություն
Изображение автографа
 Ludwig Andreas Feuerbach Վիքիպահեստում

Լյուդվիգ Անդրեաս ֆոն Ֆոյերբախ (գերմ.՝ Ludwig Andreas von Feuerbach, հուլիսի 28, 1804(1804-07-28)[1][2][3][…], Լանդսհուտ, Electorate of Bavaria, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - սեպտեմբերի 13, 1872(1872-09-13)[1][2][3][…], Նյուրնբերգ, Գերմանական կայսրություն, Բավարիայի թագավորություն), գերմանացի փիլիսոփա, մարդաբան, աթեիստ, կոմունիստ։ Քրեագետ, քրեական իրավունքի մասնագետ Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախի որդին։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիմնազիան ավարտելուց հետո՝ 1823 թվականին, ընդունվել է Հայդելբերգի համալսարանը, ապա տեղափոխվել է Բեռլին, լսել Հեգելի դասախոսությունները, որոնց ազդեցությամբ են ձևավորվել Ֆոյերբախի հայացքները։ Ավարտելով Բեռլինի համալսարանը՝ 1828 թվականին պաշտպանել է դիսերտացիա, դարձել էռլանգենի համալսարանի պրիվատ-դոցենտ։ Արդեն այդ շրջանում ծագում է Ֆոյերբախի տարաձայնությունը Հեգելի հետ կրոնի (մասնավորապես, քրիստոնեության) առնչությամբ, որը, Ֆոյերբախի համոզմամբ, անհարիր է բանականությանը և ճշմարտությանը։ «Մտքեր մահվան և անմահության մասին» անանուն երկում (1830) հերքել է հոգու անմահության գաղափարը․ Ֆոյերբախի հեղինակությունը պարզվելուց հետո գիրքը բռնագրավվել է, Ֆոյերբախը զրկվել դասավանդելու իրավունքից։ Սակայն նա շարունակում է գիտական գործունեությունը։ 17-րդ դարի փիլիսոփայության պատմությանը նվիրված եռահատոր աշխատությունում, ամբողջությամբ վերցրած մնալով հեգելականության դիրքերում, մեծ ուշադրություն է նվիրել մատերիալիստ փիլիսոփաներին և աթեիստներին, բարձր գնահատել գիտական մտքի զարգացման մեջ նրանց ներդրումը։

Ֆոյերբախը խանդավառությամբ է ընդունել 1848 թվականի հեղափոխությունը, ընտրվել է Ֆրանկֆուրտի ազգային ժողովի դեպուտատ, սակայն քաղաքական կյանքին ակտիվորեն չի մասնակցել։ Կյանքի վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է դրսևորել սոցիալական և տնտեսական պրոբլեմների նկատմամբ, ուսումնասիրել է Կարլ Մարքսի «Կապիտալը», իսկ 1870 թվականին մտել գերմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը։ Ֆոյերբախի հիմնական երկերն են՝ «Հեգելի փիլիսոփայության քննադատության շուրջը» (1839), «Քրիստոնեության էությունը» (1841, հայերեն հրատարակությունը՝ 1968), «Փիլիսոփայութան բարեփոխման նախնական թեզիսներ» (1842), «Ապագայի փիլիսոփայության հիմնադրույթներ» (1843)։

Ֆոյերբախի կյանքի գլխավոր գործը եղել է կրոնի դեմ անհաշտ պայքարը։ Ֆոյերբախը փիլիսոփայությունը և կրոնը դիտել է որպես իրար փոխբացառող աշխարհըմբռնումներ։ Ըստ Ֆոյերբախի՝ կրոնի իրական պատճառը «մարդու բնույթի» և նրա կյանքի պայմանների մեջ է։ Կրոնական պատրանքների սկզբնաղբյուրը մարդու կամքին չենթարկվող տարերքներից և ուժերից նրա կախվածության, անզորության զգացման մեջ է։ Անզորությունը ելք է գտնում երևակայությամբ ծնված հույսի և սփոփանքի մեջ. այսպես են առաջանում աստվածների՝ մարդկային հույսի իրականացման աղբյուրի, պատկերները։ Կրոնը, ըստ Ֆոյերբախի, ջլատում է իրական աշխարհում լավագույն կյանքի և այդ աշխարհը վերափոխելու մարդու ձգտումը, այն նենգափոխում ապագա գերբնական հատուցման հնազանդն համբերատար սպասումով։ Կրոնի քննադատությունը Ֆոյերբախի հայացքներում վերաճել է փիլիսոփայական իդեալիզմի քննադատության, որը նշանավորել է Ֆոյերբախի անցումը մատերիալիզմին (1839)։

Համոզվելով իդեալիզմի և կրոնի ընդհանրության մեջ՝ Ֆոյերբախը պայքարի ելավ իդեալիզմի առավել կատարյալ ձևի՝ գերմանական դասարան իդեալիզմի և դրա գագաթնակետի՝ Հեգելի փիլիսոփայության դեմ։ Իդեալիզմի հիմնական արատը, ըստ Ֆոյերբախի, կեցության և մտածողության նույնացումն է։ Մինչդեռ մտածողությունը ելնում է կեցությունից և ոչ թե հակառակը։ Հեգելյան իդեալիզմը Ֆոյերբախը համարել է փլիսոփայորեն գունազարդված աստվածաբանություն։ Սակայն Ֆոյերբախը մերժեց նաև Հեգելի դիալեկտիկան՝ չտեսնելով այլ, ոչ իդեալիստական դիալեկտիկայի հնարավորությունը։ Ֆոյերբախի մատերիալիզմը մարդաբանաէան Է։ Նա տվել է մարդու բնույթի կենսաբանական և ոչ թե սոցիալական մեկնաբանություն՝ դրանում դրսևորելով իր մատերիալիզմի մետաֆիզիկական բնույթը և սահմանափակությունը։

Ֆոյերբախի բարոյագիտությունը ելնում է «Ես»-ի և «Դու»-ի միասնությունից և փոխադարձ կապից։ Երջանկության ձգտումը, որը դիտարկվել է որպես մարդկային կամքի շարժիչ ուժ, առաջ է բերում բարոյական պարտքի գիտակցություն, քանի որ «Ես»-ը առանց «Դու»-ի չի կարող ոչ երջանիկ լինել, ոչ Էլ առհասարակ գոյություն ունենալ։ Անձնական երջանկության ձգտումը դուրս է գաւիս եսապաշտության շրջանակներից, այն անհասանելի է մարդկային միությունից դուրս։ Ֆոյերբախի բարոյագիտական ուսմունքը, շնորհիվ իր հումանիստական, դեմոկրատական և հակակրոնական բնույթի, առաջադիմական նշանակություն է ունեցել։ Սակայն կտրված լինելով պատմամատերիալիստական հիմքից՝ Ֆոյերբախի բարոյագիտությունը (ինչպես և աթեիզմը) մետաֆիզիկական Էր և չհանգեցրեց հասարակական կեցության վերափոխման անհրաժեշտությունը ընդունելուն։ Ֆոյերբախի մատերիալիզմը դարձավ մարքսիզմի փիլիսոփայության ձևավորման ելակետը։

  • «De ratione una, universali, infinita» (Էռլ., 1828, pro venia legendi)
  • «Gedanken ueber Tod und Unsterblichkeit» (1830)
  • «Gesch. d. N. philos. von Bacon bis B. Spinosa» (1833)
  • «Darstellung, Entwickelung und Kritik d. Leibnitzschen Philosophie» (1837)
  • «P. Bayle» (1838)
  • «Ueber Philosophie und Christenthum in Beziehung auf den der hegelschen Philosophie gemachten Vorwurf der Uncbristlichkeit» (1839)
  • «Das Wesen des Christenthums»/«Քրիստոնեության էությունը» (1841)
  • «Vorläufige Thesen zur Reform der Philosophie» (1842)
  • «Grundsätze der Philosophie der Zukunft»/«Ապագայի փիլիսոփայության հիմունքներ» (1843)
  • «Das Wesen der Religion»/«Կրոնի էությունը» (1845)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 BeWeB
  4. 4,0 4,1 4,2 Фейербах Людвиг Андреас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Precht R. D. Sei du selbst: Eine Geschichte der Philosophie III — 2019. — Vol. 3.
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 7,2 Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կ․ Մարքս, Թեզիսներ Ֆոյերբախի մասին
  • Կ․ Մարքս և Ֆ․ Էնգելս, Ընտիր երկեր, հ․ 1, Երևան, 1972։
  • Ֆ․ Էնգելս, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Երևան, հ․ 3, Ե․, 1978։
  • Վ․ Ի․ Լենին, Ֆոյերբախի «Դասախոսություններ կրոնի Էության մասին» գրքի կոնսպեկտը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 29։
  • Վ. Ի. Լենին, Ֆոյերբախի «Լայբնիցի փիլիսոփայության շարադրանքը, վերլուծությունը և քննադատությունը» գրքի կոնսպեկտը, Երևան։
  • Ա․ Գ․ Ադոյան, Ֆոյերբախի կյանքն ու աշխարհայացքը, Երևան, 1959։
  • Մ․ Գալոյան, Լյուդվիգ Ֆոյերբախի մատերիալիզմը, Ե․, 1962։
  • А․ М․ Деборин, Л․ Фейербах, М․-Л․, 1929.
  • Б․ Э․ Быховский, Людвиг Фейербах, М., 1967.
  • Очерки по философии Л․ Фейербаха, Киев, 1982.
  • Rawidowicz S․, L․ Feuerbachs Philosophie, 2 Aufl․, В․, 1964․
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Ֆոյերբախ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Ֆոյերբախ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։