Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ
| Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ գերմ.՝ Paul Johann Anselm von Feuerbach | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 14, 1775[1][2][3][…] |
| Ծննդավայր | Hainichen, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն |
| Մահացել է | մայիսի 29, 1833[1][2][3][…] (57 տարեկան) |
| Մահվան վայր | Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանիա[4][5] |
| Գերեզման | Մայնի Ֆրանկֆուրտի գլխավոր գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | գերմաներեն |
| Կրթություն | Ենայի համալսարան |
| Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
| Մասնագիտություն | իրավաբան, փիլիսոփա, համալսարանի դասախոս, դատավոր, իրավագետ, գրող, ասպետ և հրապարակախոս |
| Աշխատատու | Քրիստիան-Ալբերտի համալսարան, Ենայի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
| Ծնողներ | հայր՝ Johann Anselm Feuerbach? |
| Զբաղեցրած պաշտոններ | դատավոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
| Երեխաներ | Լյուդվիգ Ֆոյերբախ, Յոզեֆ Անզելմ Ֆոյերբախ, Karl Wilhelm Feuerbach? և Friedrich Feuerbach? |
Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ (նոյեմբերի 14, 1775[1][2][3][…], Hainichen, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 29, 1833[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Free City of Frankfurt, Գերմանիա[4][5]), գերմանացի քրեագետ, քրեական իրաունքի դասական դպրոցի ներկայացուցիչ։
Լյուդվիգ Ֆոյերբախի հայրը։
Առաջ է քաշել մի շարք առաջադիմական սկզբունքներ (օրինակ, օրենքի առաջ բոլորի հավասարությունը)։ Ֆոյերբախը պատժի հիմնական նպատակներից մեկը համարել է այսպես կոչված հոգեկան ներգործությունը (հոգեբանական ահաբեկումը), որն արտացոլվել է նրա կազմած Բավարական քրեական օրենքների ժողովածուում (1813)։
Ստանալով դոկտորի աստիճան, Գրոլմանի և Ալմեդինգենի հետ համատեղ հիմնել է պարբերաբար թողարկվող «Քրեական իրավունքի գրադարան» աշխատությունը։ 1801 թվականին նշանակվել է Ենայի համալսարանի պրոֆեսոր։
Հետագայում տեղափովել է Բավարիա, Լանդսհուտի համալասարանում ստանալով ամբիոն։ 1805 թվականին նրան հանձնարարվել է կազմել բավարական քրեական օրենսգրքի նախագիծ, միաժամանակ նա ստացել է բարձրաստիճան պաշտոն բավարական արդարադատության նախարարությունում։ Նախագիծը կազմելուց հետո, այն օրենքի ուժ ստացավ 1813 թվականին, որից հետո Ֆոյերբախը նշանակվեց վերաքննիչ դատարանի նախագահ։ 1821 թվականին ֆրանսիական օրենսդրության խորը ուսումնասիրության համար մեկնել է Ֆրանսիա։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Revision der Grundsätze und Grundbegriffe des positiven peinlichen Rechts (1799);
- Lehrbuch des gemeinen in Deutschland gültigen peinlichen Rechts (1-е изд., 1801; всего 14 изданий, последнее Миттермайера, 1848 г.; этот учебник был переведен на русский язык Лодием, Цебриковым и Полонским, под заглавием «Фейербаха Павла, уголовное право, с приложением российских уголовных законов, к каждому преступлению относящихся», 1810—27);
- Kritik des natürlichen Rechts (1796);
- Über die Strafe als Sicherungsmittel vor künftigen Beleidigungen des Verbrechers (1799);
- Blick auf die deutsche Rechtswissenschaft (1810).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Frankfurter Personenlexikon — 2014.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118532766 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Find A Grave — 1996.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Յոհան Անզելմ ֆոն Ֆոյերբախ» հոդվածին։ |
| ||||||||||||||||