Մարդաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մարդաբանություն, միջազգային տերմինը՝ անթրոպոլոգիա (հուն.՝ άνθρωπος - մարդ), գիտություն մարդու առաջացման ու զարգացման, ռասաների ձևավորման և մարդու կազմվածքի նորմալ տարբերակների վերաբերյալ։ Բացի մարդու բնական պատմությունից, մարդաբանության մեջ կարող են ընդգրկվել նաև հնագիտությունն ու ազգագրությունը։

Ինչ է ուսումնասիրում մարդաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմատոլոգիան ուսումնասիրում է մարդու օրգանիզմի անհատական փոփոխականությունն ամբողջովին, սեռական դիմորֆիզմը (երկտեսություն) մարմնի կառուցվածքում, հասակային չափերի ու համամասնությունների փոփոխությունների սաղմնային շրջանից մինչև ծերություն։ '''Մերոլոգիա'''ն ուսումնասիրում է մարմնի առանձին մասերի տարբերակները։ Համեմատական անատոմիան, հնէմարդաբանությունը, ինչպես և սաղմնաբանությունը (էմբրիոլոգիա) ծառայում են մարդու առաջացման և զարգացման խնդրի պարզաբանմանը, ուստի մտնում են մարդագոյացման ուսմունքի մեջ, սերտորեն առնչվում փիլիսոփայություն, պալեոլիթյան հնագիտության, պլիոցենի և պլեյստոցենի երկրաբանության, մարդկանց և կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի և հոգեբանության հետ։ Հնէամարդաբանությունն ուսումնասիրում է պեղածո մարդկանց և մարդու մերձավոր ազգակիցների՝ բարձրակարգ կաթնասունների ոսկրային մնացորդները։ Ռասայագիտությունն ուսումնասիրում է մարդկային ռասաների դասակարգումը, նրանց ձևավորման պատմությունը և առաջացման պայմանները։ Էթնոգենեզին վերաբերող ուսումնասիրություններում մարդաբանությունը զուգակցվում է լեզվագիտության, պատմության, հնագիտության հետ, ոասայագոյացման շարժիչ ուժերն ուսումնասիրելիս՝ գենետիկայի (ծագումնաբանություն), ֆիզիոլոգիայի, կենդանական աշխարհագրության, կլիմայագիտության, տեսակների առաջացման ընդհանուր տեսության հևո։
1920-ական թվականներին մեկ ընդհանուր՝ «մարդու կենսաբանություն» անվանմամբ զարգացավ մարդաբանական գիտաճյուղերի մի ամբողջ համակարգ։ Որոշ գիտնականներ մարդաբանության գրեթե ողջ բովանդակությունը ներառնում են «մարդու կենսաբանություն» հասկացության մեջ։ Առավել ճիշւո է այդ հասկացության տակ ըմբռնել միայն մարդաբանության այն կարևոր բաժինը, որն ուսումնասիրում է մարդու զարգացման վրա ազդող ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և գենետիկական գործոնները։ Մարդաբանությունը, չափման և նկարագրության օգնությամբ, ուսումնասիրում է մարմնի չափերի ու ձևերի տարատեսակները։ Նկարագրական մեթոդը կոչվում է անթրոպոսկոպիա (մարդադիւոում), չափագրականը՝ անթրոպոմետրիա (մարդաչափություն), որոնցում մեծ է վիճակագրական մեթոդների դերը։ Մարդաբանության կարևոր մեթոդներից են գանգաբանությունը, ոսկրաբանությունը, ատամնագիտությունը, մարդաբանական լուսանկարչությունը, ոտնատակերի ու ձեռքերի մաշկի գծերի արտադաջումը, դեմքի գիպսե դիմակների հանումը և այլն։ ժամանակակից մարդաբանության մեջ տարածված են հեմատոլոգիական (արյունաբանական), միկրոանատոմիայի, կենսաքիմիայի, ռենագենոլոգիայի, ռադիոակտիվ իզոտոպների օգտագործման, քարտեզագրական և այլ մեթոդներ։ Մարդաբանական դիտարկումների փաստեր են պարունակում դեռևս հին հույների (Սոկրատես, Անաքսիմանդրոս, Անաքսագորաս, Հիպոկրատես, Հերոդոտոս, Արիստոտել և այլն) գրվածքները։

Զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու անատոմիան ուսումնասիրելու գործում խոշոր քայլեր կատարվեցին Վերածննդի դարաշրջանում։ Որոշ անատոմներ ու նկարիչներ մեծ ուշադրություն հատկացրին մարդու օրգանների առանձնահատկություններին ու մարմնի կառուցվածքի տարբեր տիպերին։ Աշխարհագրական խոշոր հայտնագործությունները (15-16-րդ դարեր) ընդլայնեցին մարդաբանական գիտելիքների սահմանները, եվրոպացիներին ծանոթացրին, թեկուզ մակերեսորեն, Արևելյան Ասիայի ռասայական տեսակներին, Ամերիկայի բնակչությունը՝ Արևելյան Սիբիրի, Հրո երկրի և Օվկիանիայի ժողովուրդներին։ 18-րդ դարում շատ լուրջ փորձեր կատարվեցին մարդու առաջացման և բնության մեջ նրա տեղի վերաբերյալ գիտական հիպոթեզներ ստեղծելու ուղղությամբ։ Մարդաբանությունը որպես գիտություն սկսեց ձևավորվել 19-րդ դարում։ Մարդաբանության պաշտոնական սկիզբը դրեց Պ. Բրոկան՝ 1858 թվականին հիմնելով Փարիզյան մարդաբանական ընկերությունը։ Նա միաժամանակ ստեղծեց չափագրական առաջին գործիքները և մշակեց ուսումնասիրության մեթոդիկան։ 1868 թվականին հիմնադրվեց Մարդաբանական ուսումնասիրությունների լաբորատորիան, իսկ 1875 թվականին՝ Մարդաբանության դպրոցը։ Այնուհետև մարդաբանական հաստատություններ հիմնվեցին Լոնդոնում (1863), Մոսկվայում (1864), Մադրիդում (1865), Բեռլինում և այլուր։ Ռ. Մարտինը էապես վերամշակեց ուսումնասիրման մեթոդիկան, կատարելագործեց գործիքները, կիրառեց տարբերակային վիճակագրությունը։ 19-րդ դարում Արևմուտքում առաջացան մի շարք ծայրահեղական ուղղություններ, որոնք ճգնում էին հիմնավորել ռասաների անիրավահավասարության գաղափարը։
Ռուսաստանում 1864 թվականին հիմնվեց բնագիտության սիրողների ընկերության մարդաբանական բաժինը։ 1919 թվականին Մոսկվայի համալսարանին կից հիմնվեց մարդաբանության ամբիոն, 1922 թվականին՝ Մարդաբանության ինստիտուտ։ Խորհրդային մարդաբանությանը բնորոշ են ուսումնասիրման լայն ծավալը, պլանավորված աշխատանքները, միասնական մեթոդների մշակումը։ Մարդաբանական ուսումնասիրություններ են կատարվում Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանին կից Դ. Ն. Անուչինի անվան մարդաբանության ինստիտուտում, միութենական հանրապետությունների Գիտությունների ակադեմիաներում, Լենինգրադի, Կիևի, Թբիլիսիի, Տարտուի և այլ քաղաքների համալսարաններում։

Մարդաբանությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի բնակչության ֆիզիկական առանձնահատկությունների մասին տեղեկություններ կան դեռես մ.թ.ա. 5-րդ դարից (Քսենոփոն)։ Հայերի մարդաբանական տիպը նկարագրում է պատմահայր Մովսես Խորենացին՝ «Վահագնի ծնունդը» վիպերգության մեջ։ Հայերի վերաբերյալ մարդաբանական գիտական ուսումնասիրությունների սկիզբ է համարվում 1873 թվականը, երբ Պ. Լանգերհանսը հրատարակեց մեծահասակ 6 հայերի վերաբերյալ տվյալներ։ Այնուհետ իրենց ուսումնասիրությունների արդյունքներն են հաղորդել է. Շանվորը, Ռ. Էրկերտը, Ի. Պանտյուխովը, Ա. Իվանովսկին, Դ. Անուչինը, Է. Էրիկսոնը, 0. Վիլլերովան, Ե. Սեմենսկայան և այլք։ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Ֆ. ֆոն Լուշանը նշեց մի շարք ընդհանուր մարդաբանական գծեր խեթերի (ըստ պատկերագրական նյութի) և արդի հայերի միջև, հանգեց այն եզրակացության, որ հայերը կազմում են յուրահատուկ մարդաբանական տիպ, որը նա անվանեց արմենոիդ։ Հայերի վերաբերյալ մարդաբանական գիտական ուսումնասիրությունների հիմքը դրեց Վ. Վ. Բունակը, նշելով հայերի մարդաբանական տիպի աոանձնահաաուկ տեղը եվրասիական և եվրաֆրիկյան ժողովուրդների ու ցեղերի մեջ՝ առաջարկելով այդ տիպը անվանել «պոնտոզագրոսյան»։ Հետագայում, Սևանի ափերին հայտնաբերված երկաթի դարաշրջանի պեղածո գանգերի հիման վրա, նա տեղի բնակչության մարդաբանական տիպը կապեց եվրոպոիդ ռասայի հյուսիսային ճյուղի հետ։ Գ. Ֆ. Դեբեցը, անդրադառնալով հայերի մարդաբանության հարցերին, եզրակացրեց, որ Հայաստանի և Արևելյան Վրաստանի բնակչությունը պատկանում է առաջավորասիական մարդաբանական տիպին։ 1950-60-ական թվականներին, Հայկական, Վրացական և Ադրբեջանական ԽՍՀ-ների մի շարք շրջանների հայերին մարդաբանորեն ուսումնասիրեց Դեբեցի աշակերտ Մ. Գ. Աբդուշելիշվիլին։
Հայերից առաջինը հայ մարդաբանությամբ զբաղվել է Աս. Ալթունյանը (Շանտրի հետ), 1882 և 1884 թվականներին կատարելով չափագրություններ, որոնք 1907 թվականին հրատարակեց բժիշկ Վ. Մինասյանը (վերջինս փորձել է ապացուցել, որ Հայկական լեռնաշխարհի բնակչության մարդաբանական տիպը մոտ է ալպիականին, իսկ հայերը խեթերի ժառանգորդներն են)։ Հայերի մարդաբանությամբ զբաղվել է նաև ֆրանսահայ մարդաբան Ռ. Քելումյանը, որը մերժելով Լուշանի և Բունակի կարծիքները, գտնում էր, որ արմենոիդ և բալկանյան դինարյան տիպերը նույն ռասայի տարբերակներ են։ Սկսած 1960-ական թվականներից մարդաբանական տվյալների հիման վրա դեմքի պլաստիկ վերականգնման աշխատանքներ է կատարում պրոֆեսոր Ա. Ճաղարյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 305 CC-BY-SA-icon-80x15.png