Իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց` դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք[1]։
Այսօր իրավունք ասելով մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով`

  1. Իրավունք ասելով նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է ցույց տալու բոլոր իրավական երևույթները, ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը։

Իրավունքի հատկանիշները[խմբագրել]

Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.

  • Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
  • Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա);
  • Պետության կողմից երաշխավորված լինելը (պետական հարկադրանքի միջոցներով ամրագրված լինելը);
  • Մտակամային բնույթը (իրավունքը արտացոլում է մարդկանց գիտակցությունը և կամքը);
  • Իրավունքի նորմերը արտահայտված են պաշտոնական ձևով;
  • Համակարգայնությունը։

Իրավունքի առաջացման տեսությունները[խմբագրել]

Թեոլոգիական տեսության համաձայն օրենքները գոյություն են ունեցել միշտ։ Դրանք բացահայտում են կյանքի կարգը բարու և արդարության հասկացություններին համապատասխան։

Բնական իրավունքի տեսության համաձայն մարդը ի ծնե շնորհված է անձեռնմխելի բնական իրավունքներով (կյանքի իրավունք, ազատության իրավունք, հավասարություն և այլն), որոնք չի կարելի փոփոխել կամ վերացնել։ Օրենքները համապատասխանում են մարդկանց բարոյական սահմանումներին և չեն կարող գոյություն ունենալ առանց դրանց։

Հոգեբանական տեսության համաձայն, իրավունքը մարդկանց հոգեբանական ապրումների արդյունք է։

Պատմական տեսության համաձայն կյանքի հակասությունները լուծելու անհրաժեշտությունը բերում է իրավունքի առաջացման, որը հնարավորություն է տալիս վերացնել տարաձայնությունները և մարդկանց վարքագծի կարգ սահմանել։ Իրավունքը նախ և առաջ ծագում է մարդու գիտակցության մեջ, այնուհետև ամրագրվում է օրենքներում։ Իրավական նորմերը կարող են փոփոխվել, քանի որ փոփոխական են նաև կյանքի այն ոլորտները, որոնք կարգավորվում են։

Նորմատիվ տեսության համաձայն պետությունը թելադրում է մարդկանց վարքագծի մոդելներ։ Իրավունքը բխում է պետությունից և հանդիսանում է նորմերի բուրգաձև համակարգ։

Մարքսիստական տեսության համաձայն իրավունքը բխում է պետությունից և կախված է հասարակության սոցիալ-տնտեսական գործոններից։

Իրավունքի աղբյուրները[խմբագրել]

Որպես կանոն «իրավունքի աղբյուր» ասելով հասկանում ենք այն արտաքին ձևը, որում արտացոլված է օբյեկտիվ իրավունքը՝ իրավունքի համակարգը։ Այս իմաստով իրավունքի աղբյուր են հանդիսանում. նորմատիվ պայմանագիրը, իրավական սովորույթը, դատական նախադեպը, նորմատիվ-իրավական ակտերտ և իրավական դոկտրինը։

Իրավական սովորույթը դա պատմականորեն ձևավորված վարքագծի կանոններ են, որոնք պետության կողմից ներառվել են իրավական նորմերի համակարգ։ Իրավական սովորույթները միասին ձևավորում են սովորութային իրավունք։

Նորմատիվ պայմանագիրը իրենից ներիկայացնում է համաձայնություն (որպես կանոն կողմերից մեկը պետությունն է կամ նրա տարրը), որից բխում են վարքագծի որոշակի կանոններ։ Նորմատիվ պայմանագիրը կարող է լինել միջազգային կամ ներպետական։

Դատական նախադեպը որոշակի դատարանի կողմից կոնկրետ գործի վերաբերյալ որոշում է, որը սահմանում է, փոփոխում է կամ չեղյալ է համարում իրավական նորմերը։

Իրավական դոկտրինը, այսինքն իրավական ոլորտի գիտական աշխատությունները։ Կարող է դառնալ իրավունքի աղբյուր, եթե վավերացվի պետության կողմից։ Իրավական դոկտրինը իր ուրույն տեղն է ունեցել հռոմեական իրավունքի համակարգում։
Նորմատիվ-իրավական ակտը փաստաթուղթ է, որը ընդունվում է, փոփոխվում է կամ ուժը կորցրած է ճանաչվում լիազոր պետական մարմնի կողմից։ Նորմատիվ-իրավական ակտերի ընդունումը տեղի է ունենում օրենքով սահմանված կարգով, դրանք ունեն որոշակի ձև։ Նորմատիվ իրավական ակտերի հիմնական տեսակներն են օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։

Նորմատիվ ակտերի համակարգումը[խմբագրել]

Նորմատիվ ակտերի համակարգումը նորմատիվ ակտերի ներքին և արտաքին համակարգումն է։ Դրա տեսակնեն են.

  • Ինկորպորացիա՝ իրավունքի ճյուղերին համապատասխան նորմատիվ ակտերի միավորումն է, ժամանակային, այբբենական կամ այլ հերթականությամբ առանց դրանց բովանդակության փոփոխության։
  • Կոնսոլիդացիա՝ նորմատիվ իրավական փաստաթղթերի համակարգման տեսակ, որի էությունը կայանում է վերջիններիս բազմազանությունը բացառելու մեջ՝ օրենսդրության կառուցվածքում ավելի խոշոր, միատարր բլոկների ստեղծման ճանապարհով։
  • Կոդիֆիկացիա՝ նոր, համակարոգող իրավական ակտի ստեղծում։

Իրավական համակարգ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իրավունքի համակարգ


Իրավունքը իր մեջ ներառում է բազմաթիվ իրավական համակարգեր, որոնք իրարից տարբերվում են որոշակի առանձնահատկություններով։ Նեղ իմաստով իրավական համակարգը որոշակի պետության իրավունքն է՝ ազգային իրավական համակարգը։ Լայն իմաստով այս կատեգորիան ներառում է համանման իրավական հատկանիշներ ունեցող իրավական ընտանիքներ։
Իրավական համակարգերի դասակարգման համար հիմք են ընդունվում հետևյալ չափորոշիչները.

  • ծագման ընդհանրությունը,
  • իրավունքի աղբյուրների ընդհանրությունը,
  • կառուցվածքային նմանությունը,
  • հասարակական հարաբերությունների կարգավորման սկզբունքների ընդհանրությունը,
  • տերմինաբանության, իրավաբանական կատեգորիաների, հասկացությունների, իրավունքի նորմերի շարադրման տեխնիկայի և համակարգման միասնությունը։

Հաշվի առնելով այս, ընդունված է իրավական համակարգերի հետևայլ դասակարգումը.

Իրավունքի համակարգ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Իրավական համակարգ

Իրավունքի համակարգը օբյեկտիվորեն գոյություն ունեցող իրավունքի ներքին կառուցվածքն է, որը բաժանվում է.

Իրավական նորմը իրավունքի համակարգի սկզբնական տարրն է։ Այն իրենից ներկայացնում է համապարտադիր վարքագծի կանոն, որով կարգավորվում են հասարակական հարաբերությունները։ Իրավական նորմը պաշտպանվում է պետական հարկադրանքի ուժով։ Իրավական նորմերը իրավական համակարգում տարանջատված ձևով գոյություն չունեն, դրանք միավորվում են ելնելով իրենց առարկայական նշանակությունից և ձևավորում են ավելի ընդհանրական կազմավորումներ՝ իրավունքի ինստիտուտներ։
Իրավունքի ինստիտուտը իրավական նորմերի համակցություն է, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների առանձին խումբ՝ համասեռ հասարակական հարաբերություններ։
Իրավունքի ենթաճյուղը իրավունքի մի քանի ինստիտուտների համախմբվածություն է այս կամ այն իրավունքի ճյուղում։
Իրավունքի ճյուղն իրենից ներկայացնում է իրավական նորմերի համակցություն, որը կարգավորում է հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառ։

Ծանոթագրություններ[խմբագրել]