Աշխատանքի իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշխատանքային իրավունքից)
Jump to navigation Jump to search

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների[1], գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։[2]

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
  2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
  3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
  4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք[3]։

Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով[4]։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։[5]

Հայաստանում աշխատանքային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները պետք է կառուցված լինեն այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կհամապատասխանեն ժողովրդավարության, հումանիզմի և արդարության համընդհանուր ընկալումներին։ Այլ կերպ ասած` աշխատանքային օրենսդրությունը պետք է պարունակի նորմալ աշխատանքային հարաբերությունների երաշխիքներ։ Աշխատանքի ազատության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որի 57-րդ հոդվածի համաձայն`

  1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։
  2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք։ Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով։
  3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է։ Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք։ Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք։ Մանրամասները սահմանվում են օրենքով։
  4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է։ Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
  5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է։ Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝
    1. այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.
    2. զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.
    3. յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ[6]։

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը[7] նախատեսել է այս նպատակների իրագործման հիմքում ընկած հիմնական սկզբունքները. 1)աշխատանքի ազատությունը, 2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը, 3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից, 4) յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի, 5) աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, 6) յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր, 7) գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը, 8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը, 9) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը, 10) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների։[8]

Ազգային աշխատանքային օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի Արդար աշխատանքի ակտը[9] նախատեսում է այն կանոնակարգերը, որոնք կարգավորում են ավստրալական աշխատատեղերը և կանոնակարգում գործատուների գործունեությունը։

Ավստրալիան ունի նվազագույն աշխատավարձի չափ և աշխատատեղի պատշաճ պայմաններ, որոնք վերահսկվում է Արդար աշխատանքային հանձնաժողովի կողմից։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայի օրենսդրության մեջ «աշխատանքային օրենսդրությունը» վերաբերում է աշխատատեղերի հետ կապված հարցերին, իսկ «աշխատանքային օրենսդրությունը» վերաբերում է ոչ արհմիութենական աշխատողներին։

2017 թվականին Վարչապետ Բրեդ Ուոլը[10] հայտարարեց, որ Սասկաթևանի կառավարությունը 2018 թվականին պետք է կրճատի իր աշխատողների և սպաների աշխատավարձի 3,5 տոկոսը։ Այս աշխատավարձի կրճատման մեջ ներառված են MLA նախարարները և Վարչապետի աշխատակազմի ղեկավարները՝աշխատակազմի բոլոր աշխատակիցների հետ միասին։ Կիրականացվեն նաև արձակուրդի չվճարված օրերը, ինչպես նաև կսահմանափակվի արտաժամյա աշխատանքը ՝աշխատավարձի կրճատմանը նպաստելու համար։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում առաջին աշխատանքային օրենքները Ուոլդեք Ռուսոյի [11]օրենքներն էին, որոնք ընդունվել էին 1884 թվականին։ 1936-1938 թվականների ընթացքում Համաժողովրդական ճակատն[12] ընդունեց օրենք, որով աշխատողներին նախատեսվում էին վճարովի արձակուրդներ յուրաքանչյուր տարի 12 օր (2 շաբաթ), իսկ մեկ այլ օրենքօվ սահմանափակվում էր աշխատանքային շաբաթը՝բացառությամբ արտաժամյա աշխատանքի։ 2000 թվականին կառավարությունը ընդունեց օրենք,որը սահմանում 35-ժամյա աշխատանքային շաբաթը,որը կրճատվել է 39 ժամից։ Հինգ տարի անց պահպանողական վարչապետ Դոմինիկ դե Վիլպինը ուժի մեջ է թողել «Զբաղվածության նոր պայմանագիրը»(CNE)։ Անդրադառնալով գործատուների պահանջներին, որոնք պահանջում են Ֆրանսիայի աշխատանքային օրենսդրության ավելի մեծ ճկունություն ,որի վերաբերյալ CNE գտնում էր, որ դա նպաստում է պայմանագրային աշխատանքներին։ Այնուհետև 2006 թվականին նա փորձել է քվեարկության միջոցով հանձնել Զբաղվածության առաջին պայմանագիրը[13] (CPE) ՝ արտակարգ իրավիճակների կարգով, բայց դա բավարարվել է ուսանողների և արհմիությունների բողոքի ակցիաներով։ Նախագահ Ժակ Շիրակը, ի վերջո, այլընտրանք չուներ, քան այն կրկնել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արհեստակցական միություն» (հայերեն)։ 2018-08-11 
  2. «Աշխատանքի իրավունք» (հայերեն)։ 2017-04-23 
  3. «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ»։ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ։ 10.12.1948։ Վերցված է 15.09.2019 
  4. «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք»։ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ։ 23.03.2018։ Վերցված է 15.09.2019 
  5. աշխատանքային օրենսգիրք։ Երևան։ 09.11.2004։ էջ 1 
  6. «ՀՀ Սահմանադրություն (2015թ.)»։ ՀՀ Իրավական տեղեկատվական համակարգ։ 06.12.2015։ Վերցված է 15.09.2019 
  7. «ՀՀ Աշխատանքային օրենսգիրք»։ ՀՀ Իրավական տեղեկատվական համակարգ։ 09.11.2004։ Վերցված է 15.09.2019 
  8. «​Աշխատանքի իրավունք»։ ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-13 
  9. «Fair Work Act 2009» (անգլերեն)։ 2019-08-16 
  10. «Brad Wall» (անգլերեն)։ 2019-08-05 
  11. «Pierre Waldeck-Rousseau» (անգլերեն)։ 2019-08-31 
  12. «Popular Front (France)» (անգլերեն)։ 2019-08-10 
  13. «First Employment Contract» (անգլերեն)։ 2019-01-29