Քրեաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրեաբանություն կամ Կրիմինալոգիա (լատ.՝ crimen՝ հանցագործություն և հին հուն․՝ λόγος, ուսմունք, գիտություն), «գիտություն հանցագործության մասին»։ Քրեաբանությունը ուսումնասիրում է հանցավորությունը՝ որպես սոցիալական երևույթ, հանցագործի անձը, հանցավորության պատճառներն ու պայմանները, ինչպես նաև հանցավորության կանխման միջոցները: «Կրիմինալոգիա» տերմինը ի հայտ է եկել 1879 թվականին՝ ֆրանսիացի մարդաբան Պոլ Տոպինարդի կողմից[1], մինչ դա օգտագործվել է քրեական սոցիոլոգիա տերմինը[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեաբանությունը երիտասարդ գիտություն է: 196-1965 թվականներին ուսումնասիրվել է բուհերում, 1966 թվականին լույս է տեսել քրեաբանության վերաբերյալ առաջին դասագիրքը, սակայն այն ուսումնասիրվել է ավելի վաղ:

Գերմենտը 1906 թվականին գրել է «Հանցավորության հասարակական պատճառները» աշխատությունը:

Անդրե Միշել Հերին (1802-1866) կազմեց տարեկան հանցագործությունների առաջին վիճակագրությունը, որը լույս է տեսել 1827 թվականին:

Ադոլֆ Կատլե՝ (1796-1874) մաթեմատիկայի և աստղագիտության բելգիացի պրոֆեսոր: Նա հավատում էր, որ հանցագործությունների թիվը ամեն տարի մնում է կայուն:

Չազարե Լոմբրոզո՝ (1836-1909) իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան: Նա հայտարարել է, որ հանցավորությունը ատավիզմ է: Այսպես առանձնացրել է չորս տեսակի հանցագործներ՝ մարդասպան, գող, բռնաբարող, ժուլիկ:

Էնրիկո Ֆերին (1856-1929) Լոմբրոզոյի աշակերտն է եղել: Նա կարծում էր, որ պատիժը պետք է լինի ոչ թե արդար, այլ օգտակար հասարակության համար:

1963 թվականին հիմնադրվել է քրեաբանական հետազոտությունների համամիութենական ինստիտուտը, սակայն քրեաբանությունը որպես ինքնուրույն գիտություն չի ընդունվել իրավագետների կողմից:

Զարգացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեաբանական գաղափարների զարգացման պատմությունը կարելի է բաժանել չորս փուլի[3]:

  • Դասական շրջան՝ XVIII դարի երկրորդ կեսից XIX դարի վերջ
  • Պոզիտիվիստական շրջան՝ XIX դարի սկիզբից XX դարի վերջ
  • Պլյուրալիստական շրջան՝ XX դար
  • Հումանիտար շրջան՝ XX դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը

Կրիմինալոգիայի ժամանակակից պատմության մեջ ԽՍՀՄ-ում և անկախ պետությունների կազմի մեջ մտնող այլ երկրները վերջին դարաշրջանի 60-ական թվականներից սկսած տարբերվում են վերը նշված չորս փուլերը[4]:

ԽՍՀՄ-ի և այլ անկախ պետությունների քրեաբանության ժամանակակից պատմության մեջ սկսած 60-ական թվականներից տարբերվում են չորս հատկանշական փուլեր:

  • Դետերմինիստական փուլը (1960-1970-ական թվականի երկրորդ կես) բնութագրվում է դիալեկտիտական դպրոցի ձևավորման, գործունեության զգալի արդյունքով, որը հաշվի է առել հասարակության սոցիալական վիճակը և առնչվող ոլորտների հարցը:
  • Պլյուրալիստական փուլը (1970-1980-ական թվականների երկրորդ կես) կապված քրեագիտության շուրջ առանցքային հարցերի «միասնական կարծիքների» հետ կապված չհամապատասխանող մոտեցումների որոշման հետ, ինչպես նաև ոչ պակաս կարևոր գիտական ճյուղերի ձևավորման հետ (ընտանեկան քրեաբանություն, քաղաքական քրեաբանություն, զանգվածային լրատվական միջոցների քրեաբանություն, ռազմական քրեաբանություն, տնտեսական քրեաբանություն) և դպրոցներում ( Յուրի Անտոնյանի հոգեբանական դպրոց, Շաստակովի քրեական ենթահամակարգերի դպրոց և այլն):
  • Լիբերալ փուլ (1980-1990-ական թվականներ): Լիբեր բառը առաջացել է լատիներեն «liber» բառից, որը նշանակում է ազատ: Ազատականությունը որպես գաղափարախոսությւն առաջացել է XVII դարում և լայնորեն ծավալվել է XIX դարում, իսկ արդեն XX դարում կրել է զգալի փոփոխություններ: Ուշ լիբերալիզմը պետության՝ հասարակության և հատկապես տնտեսության մեջ ակտիվ միջամտություն է: Լիբերալիզմը պահանջում է ազատ քննարկում կառավարության գործունեության մեջ:
  • Պոստլիբերալ փուլ (2000-ական թվականներ), սկսվել է և ընթանում է պետական և ոչ պետական իմաստավորման և օլիգարխների գլոբալ հանցավոր գործունեության նշանի տակ:

Քրեաբանության մեթոդիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեաբանական հետազոտությունների մեթոդը կոնկրետ ուղիներով համակարգ է: Էլեկտրոնային հաշվիչ մեքենաները իրենց հիշողության մեջ պահելով հանցագործությունների և հանցագործների մասին տվյալներ հեշտացնում է քրեաբանության գործը:

Քրեագիտության նախապատվության մեջ տարածում են ստացել հետևյալ մեթոդները:

  • Վիճակագրական մեթոդ, որի միջոցով ուսումնասիրվում է հանցավարության և իրավախախտ անձի քանակական և որակական ցուցանիշները[5]:
  • Ընտրանքային հետազոտության մեթոդ, թույլ է տալիս վերցնել այնպիսի նյութեր, որոնք հնարավոր չի լինում ստանալ վիճակագրական մեթոդի միջոցով:
  • Հոգեբանական մեթոդը կիրառվում է մի քանի ձևերով: Հաճախ կիրառվում են հոգեբանական թեստերը, կիրառվում է հարցազրույցի մեթոդը կամ հետազոտությունն անցկացվում է պատկերների միջոցով, լուծվում են մի շարք հոգեբանական խնդիրներ:
  • Սոցիոլոգիական մեթոդի միջոցով կարելի է պարզել հասարակական վերաբերմունքը հանավորության պատճառների, կանխման միջոցների մասին:
  • Հանցավորության վիճակի, կառուցվածքի և շարժընթացի վրա որոշակի ներգործություն են ունենում պատմական երևույթներն ու գործոնները, այդ պատճառով օգտագործվում է հետազոտության պատմական մեթոդը:
  • Տրամաբանական մեթոդը հիմնված է մտածողության ու եզրահանգման տրամաբանական սկզբունքների վրա:
  • Մաթեմատիկական մեթոդ՝ քրեագետների կողմից մշակված են մաթեմատիկական բանաձևերի և հավասարումներ մի ամբողջ շարք:
  • Համեմատական մեթոդը մեծ արդյունավետությաբ օգտագործվում է քրեական հետազոտություններում:
  • Համակարգա-կառուցվածքային մեթոդի օգտագործման արդյունքում հանցավորությունը դիտվում է որպես ամբողջական համակարգ, որը բաղկացած է կառուցվածքային մասերից՝ առանձին հանցատեսակներից:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «Քրեագիտություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шестаков Д. А. Криминология. — СПб: «Юридический центр Пресс», 2006. — 561 с. — ISBN 5-94201-460-4.
  2. Тимофеев А. Г. Уголовная социология // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  3. Д. А. Шестаков Криминология — СПб., 2006. — С. 40; он же - К вопросу об истории криминологии // Вестник ЛГУ, 1991, N 2. — С. 74-81.
  4. Шестаков Д. А. Постлиберальный статус криминологии // Криминология: вчера, сегодня, завтра. Труды Санкт-Петербургского криминологического клуба. 2009, № 2(17). — С. 13-21.
  5. Остроумов С. С. Судебная статистика. — М., 1970; Преступность и правонарушения в СССР / Статист. сборник. — М.: Юрид. литер. — 1990.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Криминология: Учебник / Под ред. Д. Ф. Шели. СПб.: Питер, 2003. — 860 с. ISBN 5-318-00489-X.
  • Криминология: Учебник / И. Я. Козаченко, К. В. Корсаков. М.: НОРМА-ИНФРА-М, 2011. — 304 с. ISBN 978-5-91768-209-9.
  • Криминология: Учебник для вузов / Д. А. Шестаков. СПб.: Юридический Центр Пресс, 2006. — 561 с. ISBN 5-94201-460-4.