Մունիցիպալ իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մունիցիպալ իրավունք կամ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման իրավունք, տեղական ինքնակառավարման հարցերը կարգավորող իրավունքի համալիր ճյուղ: Մունիցիպալ իրավունքի հասկացությունը կիրառվում է երեք հիմնական իմաստներով. որպես իրավունքի առանձինք ճյուղ իրավական համակարգի մեջ, որպես մունիցիպալ իրավունքի նորմերը և դրանց կողմից հասարակական հարաբերությունները կարգավորող գիտական առարկա և որպես կրթական առարկա:

Ավանդականորեն մունիցիպալ իրավունքի հիմքը կազմում են սահմանադրական իրավունքի, ինչպես նաև վարչական իրավունքի նորմերը: Բացի այդ, մունիցիպալ իրավունքի բովանդակության մեջ են մտնում նաև տեղական կյանքի տարբեր ոլորտներում տեղական ինքնակառավարման լիազորությունները պայմանավորող բյուջետային, ֆինանսական, բնապահպանական, հողային և իրավունքի այլ ճյուղերի առանձին նորմերը: Մունիցիպալ հարաբերությունների կարգավորման մեջ կարևոր դեր ունի նաև միջազգային իրավունքն, ի դեմս, օրինակ՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (անգլ.՝ European Charter of Local Self-Government), որն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 1-ից[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ. Եր., 2014.
  • Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք։ Պատ. խմբ. Ն.Ա. Այվազյան. Երևան, 2012,
  • Հայաստանի Հանրապետության մունիցիպալ իրավունք. Եր., 2015,
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ / ընդ. խմբագրությամբ՝ Գ.Հարությունյանի, Ա.Վաղարշյանի, Եր., 2010:
  • Հարությունյան Ա. Շ. Հայաստանի Հանրապետության մունիցիպալ իրավունք։ Դասագիրք բուհերի համար։ Երևան, 2004.
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ, կառավարչական հմտություններ։ Է.Հ. Օրդյանի ընդհ. խմբ., Երևան, 2002
  • Հայաստանի Հանրապետության մունիցիպալ (տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման) իրավունք / Ա.Շ. Հարությունյան ;Խմբ.՝ Ա. Կարապետյան ;ԵՊՀ սահմանադր. և միջազգ. իրավ. ամբիոն, 1999
  • Տեղական ինքնակառավարման հիմունքներ, նոր զարգացումներ։ Է.Հ. Օրդյանի ընդհ. խմբ., Երևան, 2002
  • Հարությունյան Ա.Շ. Տեղական ինքնակառավարումը Ֆրանսիայում։ Երևան, 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]