Պորտալ:Իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
խմբ. 

Ներածություն

Scale of justice 2.svg

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։
խմբ. 

Ընտրյալ հոդված

Երևանի հիմնադրման մասին ուրարտալեզու արձանագրություն

Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ, մ.թ.ա. 880- մ.թ.ա. 590 թվականներին գոյություն ունեցած Վանի թագավորության իրավական համակարգը։ Ուրարտու պետության անբաժանելի մասն է կազմել իրավունքը։ Ցավոք, ուրարտական իրավունքի համահավ փաստական նյութ մեզ չի հասել, քանի որ դեռևս չի գտնվել Ուրարտական պետության արխիվը, որի գոյության մասին կամ գիտական կանխատեսումներ և որի հայտնաբերման ուղղությամբ Կարմիր Բլուրում տարբում են հնագիտական որոնումներ։ Ուրարտական իրավունքի աղբյուրների և իրավական ինստիտուտների մասին պատկերացում կարելի է կազմել միայն օտար՝ խեթական, ասորական, մասամբ բաբելոնական փաստաթղթային աղբյուրներից և ուրարտական իրավունքի յուրօրինակ հուշարձաններից։ Դրանք ուրարտական թագավորների սեպագիր արձանագրությունները և գրառումներն են եղել քարե կամ կավե աղյուսակների, բրոնզե գոտիների, սաղավարտների, սանձերի, կոճակների, վահանների, կավե կարասների վրա։ Այս արձանագրությունները ըստ բովանդակության հիմնականում 3 բնույլի են եղել՝ հաղթական, շինարարական և պաշտամունքային։ Կազմվել են կամ ասորական, կամ ուրարտական լեզուներով, կամ էլ երկու լեզվով զուգահեռ։ Գիտնականներն իրավացիորեն գտնում են, որ այս գրառումներից, արձանագրությունների մի քանիսը ոչ միայն պատմական այլևս իրավաբանական հուշարձաններ են համարվում, օրինակ, ուրարտական ամենավաղ արձանագրություններից մեկում նշված է.

խմբ. 

Ընտրյալ իրավական փաստաթուղթ

Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, նորմատիվ իրավական փաստաթուղթ և կանոնագիրք, որը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն, ինչպես նաև դրանց իրականացման կարգը: Այս պետական փաստաթուղթը կարգավորում է նաև աշխատողների և գործատուների անվտանգության ապահովման և առողջության պահպանման պայմանները: Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով։ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը չի կարգավորում ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող քաղաքացիների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները։ Բացառություն են կազմում միայն այն հարաբերությունները, որոնք վերաբերում են աշխատաժամանակի և հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը, աշխատողների անվտանգությանը և առողջությանը: Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև այլ աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով։

խմբ. 

Ընտրյալ պատկեր

Statue of Themis edited.jpg
խմբ. 

Կատեգորիաներ


խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դու (դուք) կարող ես օգնել Վիքիպեդիային ստեղծելով հոդվածներ մարդու իրավունքների, պետության և իրավունքի տեսության, իրավունքի ճյուղերի, դատարանների, արդարադատության և այլնի մասին։

Կարող ես նաև բարելավել արդեն առկա հոդվածները։ Հրատապ բարելավման կարիք ունեն սույն հոդվածները՝ իրավունք, քրեաբանություն, քաղաքացիություն, հանցագործություն, քրեական իրավունք, վարչական իրավախախտում, մարդու իրավունքներ

խմբ. 

Հատընտիր քաղվածք

Aquote1.png Այնտեղ, որտեղ ուժը բացակայում է, իրավունքը չքանում է։ Այնտեղ, որտեղ նա հայտնվում է, իրավունքը սկսում է փայլել
- Բարես
Aquote2.png
խմբ. 

Քույր պորտալներ