Կոճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոճակ (այլ կիրառումներ)
Կոճակներ

Կոճակ, հագուստի եզրերն իրար միացնելու հարմարություն։

Ամենահասարակ կոճակն իրենից ներկայացնում է սկավառակ երկու անցքերով՝ կարելու միջոցով հագուստին ամրացնելու համար։

Հին ժամանակներից կոճակներն ունեցել են ոչ միայան պրակտիկ, այլ նաև դեկորատիվ նշանակություն, ինչպես նաև կապված են եղել սնապաշտության հետ։ Այնուհետև, դարեր անց, կոճակը ձեռք է բերել նաև ինֆորմատիկ նշանակություն (կապված որևէ կազմակերպության, զինված ուժերի ստորաբաժանման, արհեստի և այլնի հետ)։

Նյութեր՝ որոնցից պատրաստվում են կոճակները. մետաղ, ապակի, փայտ, սաթ, մարգարիտ, ճենապակի, պլաստմասա և այլն։ Ժամանակակից հագուստի և նորաձևության դիզայնի մեջ կոճակը մի փոքր ամրակապ է, որն այժմ ամենից հաճախ պատրաստված է պլաստմասսայից, բայց կարող է պատրաստվել նաև մետաղից, փայտից կամ ծովային կեղևից, որը միացնում է գործվածքների երկու կտոր։ Հնագիտության մեջ կոճակը կարող է նշանակալի արտեֆակտ լինել։ Կիրառական արվեստում և արհեստում կոճակը կարող է լինել ժողովրդական արվեստի, ստուդիայի արհեստի կամ նույնիսկ մանրանկարչության արվեստի օրինակ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «կոճակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։