Մարդու իրավունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու իրավունքներ, մարդկանց վարքագիծը բնութագրող բարոյական սկզբունքներ ու նորմեր[1], որոնք կանոնավոր կերպով պաշտպանված են ազգային և միջազգային իրավական ակտերով[2]։ Դրանք սովորաբար ընկալվում են որպես անօտարելի հիմնարար իրավունքներ, որոնք տրված են մարդուն ի ծնե, քանի որ մարդը բանական էակ է[3]։ Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից[4]։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ համընդհանուր[1] են և հավասարազոր[4] բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ կարեկցանքի և օրենքի իշխանության վրա[5] ու պարտավորեցնում են մարդկանց հարգել մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված հանգամանքների[4]։ Որպես օրինակ՝ մարդու իրավունքները կարող են ներառել ազատություն՝ ապօրինի ձերբակալությունից, խոշտանգումներից և մահապատժից[6]։

Մարդու իրավունքների դոկտրինը իր ազդեցությունն է ունեցել միջազգային իրավունքի, համաշխարհային և տարածաշրջանային կառույցների վրա[4]։ Պետությունների և ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության արդյունքում ձևավորվում է համաշխարհային քաղաքականությունը։ Մարդու իրավունքները[7] ենթադրում են, որ եթե համաշխարհային խաղաղաստեղծ հանրությունը ունի մեկ ընդհանուր բարոյական լեզու, ապա դա հենց մարդու իրավունքներն են։ Մարդու իրավունքների բովանդակության, ծագման, արդարացիության մասին պնդումները առ այսօր թերահավատության բանավեճերի առարկա են դառնում։ «Իրավունք» տերմինի նշանակությունը հակասական է և այն ևս շարունակական բանավեճերի առարկա է[8]։ Սակայն, համաձայնություն կա այն մասին, որ մարդու իրավունքները մի լայն հասկացություն է, որն իր մեջ ներառում է իրավունքներ, ինչպիսիք են՝ արդար դատավարության իրավունքը, ստրկության չենթարկվելու իրավունքը, ցեղասպանության բացառումը, ազատ խոսքի իրավունքը[9] կամ կրթության իրավունքը։ Եվ հակասություններ կան այն մասին, թե այս իրավունքներից, որոնք պետք է ներառվեն մարդու իրավունքների ընդհանուր շրջանակներում։ Որոշ մտածողներ առաջարկում են, որ մարդու իրավունքները[1] պետք է լինեն այն նվազագույն պահանջները, որոնք պետք է կանխեն չարաշահումները, մինչ մյուսները դիտարկում են դրանք որպես ավելի բարձր չափորոշիչներ[1]։

Մարդու իրավունքների շարժման հիմնական գաղափարները զարգացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից և Հոլոքոսթից[5] հետո։ Իրենց զարգացման գագաթնակետին են հասել 1948 թվականին Փարիզում, երբ ՄԱԿ-ի Գերագույն Խորհուրդը ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Հին ժամանակներում մարդիկ չունեին մարդու իրավունքների[10] վերաբերյալ այսօրվա ժամանակակից ընկալումները: Մարդու իրավունքների գաղափարական առաջատարը բնական իրավունքին էր, որն ի հայտ է եկել որպես միջնադարյան բնական օրենքի ավանդույթ և գերակա է դարձել Եվրոպական Լուսավորության դարաշրջանում այնպիսի փոլիսոփաների շնորհիվ, ինչպիսիք են՝ Ջոն Լոքը, Ֆրանսիս Հաչիսոնը, Ժան ժակ Բորլամեկին, որոնք իրենց ուրույն տեղն են գտել Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխությունների[5] ընթացքում։ Մինչև XX դարի[11] վերջը մարդու իրավունքների վերաբերյալ ժամանակակից պնդումները զարգանում էին որպես հակազդեցություն ընդդեմ ստրկության, խոշտանգումների, ցեղասպանության և պատերազմների[5], որպես մարդու խոցելիության պաշտպան և արդար հասարակության[12] երաշխիք։

Aquote1.png Քանզի մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության եւ խաղաղության հիմքն է։ Aquote2.png


Aquote1.png Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Aquote2.png


Բովանդակություն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ մարդու իրավունքների և ազատությունների գաղափարները զարգացել են մարդկային ողջ պատմության ընթացքում, այդուհանդերձ ավելի վաղ ընկալումները բավականին հեռու են եղել այսօրվա ժամանակակից ընկալումներից։ Համաձայն Ջեք Դանլիի՝ հին աշխարհում մարդիկ մշակել են պարտականությունների մեխանիզմներ, արդարության, քաղաքական օրինականության և մարդկության զարգացման հայեցակարգեր, որոնք միտված եղել իրացնելու մարդկային արժանապատվությունը, բարգավաճումը և ամենից անկախ մարդու իրավունքները։ Այս ինստիտուտներն ու գործընթացները մարդու իրավունքների ձևավորման համար երկընտրանքային տարբերակներ են եղել, այլ ոչ թե բուն ձևակերպումներ[14]։ Մարդու իրավունքների պատմությունը կարելի է կապել պատմական մի շարք փաստաթղթերի հետ, ինչպիսիք են՝ Մեդինայի Սահմանադրությունը (622), Առ Ռիսալա Ալ Հաքաքը (VII դար վերջ - VIII դար սկիզբ), Մագնա Կարտան (1215), Գերմանական գյուղացիական պատերազմ Տասներկու հոդվածը (1525), Անգլիայի իրավունքների օրենքը (1689), Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը (1789) և ԱՄՆ Սահմանադրության իրավունքների օրենքը (1791).[15]

Մարդու իրավունքների ժամանակակից գաղափարների ակունքները գալիս են Եվրոպայի Վերածննդից և բողոքական ռեֆորմացիայից, ինչպես նաև կապված են միջնադարում գերիշխող ֆեոդալ ավտորիտարիզմի և կրոնական պահպանողականության վերացման հետ։ Տեսություններից մեկի համաձայն՝ մարդու իրավունքները զարգացել են վաղ Նոր ժամանակաշրջանում եվրոպական հուդա-քրիստոնեական բարոյականության աշխարհիկացման հետ զուգահեռ[16]։ Ամենատարածված տեսակետն այն է, որ մարդու իրավունքների գաղափարը ծագել է Արևմուտքում, որտեղ հին մշակույթներում իշխում էին բարոյական արժեքները։ Օրինակ Մեկինայրը պնդում է, որ մինչև 1400 թվականը, ոչ մի լեզվի բառապաշարում գոյություն չի ունեցել «իրավունք» բառը[17]։ Միջնադարյան ազատության մասին խարտիաները, օրինակ Մագնա Կարտան, մարդու իրավունքների հռչակագրեր չէին, այլ պարզապես հիմք էին և որոշակի քաղաքական նպատակներին հասցեագրված սահմանափակ քաղաքական և օրինական համաձայնության ձևավորված և ընդունված ձևեր։ Մարդու իրավունքների ամենահին արձանագրություններից մեկը Կալենցի Կանոնադրությունն է (1264), որը Լեհական թագավորությունում արտոնություններ է տալիս հրեաներին՝ որպես խտրականությունից և ատելության խոսքից[18] պաշտպանություն։ Սամուել Մոյնu առաջարկում է մարդու իրավունքները դիտարկել արդի քաղաքացիության ընկալման համատեքստում։ Այսպիսի տեսակետ վերջին մի քանի հարյուրամյակներում չէր արտահայտվել[19]։

XVI-XVIII դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր, ընդունված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, 1789, օգոստոսի 26

Մարդու իրավունքների վաղ ձևակերպումները կապված են բնական իրավունքների հետ, որոնք էլ բխում են բնական օրենքից։ Մասնավորապես, իսպանացի հոգևորականներ Ֆրանցիսկո դե Վիտորիան և Բարտոլոմե դե Լաս Կասասը բարձրաձայնել են համընդհանուր իրավունքների մասին՝ քննելով բնիկ ժողովուրդների իրավունքների ընդլայնման խնդիրը։ Վալյադոլիդի բանավեճի ընթացքում Խուան Խինես դե Սեպուլվեդան, հղում կատարելով Արիստոտելի տեսությանը, որ մարդկությունը բաժանվում է տարբեր դասերի՝ ըստ իրենց ունեցվածքի, բանավիճում էր Լաս Կասասի հետ, ով էլ պայքարում էր ստրկության վերացման և հավասար իրավունքների համար՝ անկախ կրոնի և ռասսայի[20]։

XVII դարում անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը իր աշխատությունում քննում է բնական իրավունքները, նրանց նույնացնելով որպես «կյանք, ազատություն և սեփականություն» և պնդում, որ այսպիսի հիմնարար իրավունքները չեն կարող նահանջել ոցիալական պայմանագրում։ 1689 թվականին Բրիտանիայում անգլիական Իրավունքների օրենքը և շոտլանդական Իրավունքի պնդումը մի շարք ապօրինի արարքների վավերացման հիմք են դարձել[21]։ 18-րդ դարում երկու մեծ հեղափոխություննեեն ր տեղի ունել՝ն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում (1776) և Ֆրանսիայում (1789)՝ հանգեցնելով ԱՄՆ-ի Անկախության Հռչակագրին և Ֆրանսիայի Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրին (1789), որոնցից յուրաքանչյուրը ներառում էր որոշակի իրավունքներ։ Ի լրումն, 1776 թվականին Վիրջինիայի Իրավունքների Հռչակագիրը մի շարք քաղաքացիական իրավունքների և ազատությունների օրենքի ուժ տվեց։

Aquote1.png Մենք ընդունում ենք այս ճշմարտությունը․ բոլոր մարդիկ ծնվում են հավասար՝ օժտված լինելով Աստծո կողմից տրված որոշակի անքակտելի իրավունքներով, որոնց շարքին են դասվում կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը։
- ԱՄՆ Անկախության Հռչակագիր 1776
Aquote2.png

XVIII-XIX դարերում Թոմաս Փեյնի, Ջոն Ստյուարտ Միլի և Գ․ Վ․ Ֆ․ Հեգելի շնորհիվ հաջորդեցին մարդու իրավունքների փիլիսոփայության մեջ սկսեցին տեղի ունենալ նոր զարգացումներ։ Չնայած «մարդու իրավունքներ» տերմինը դեռ 1742 թվականին առնվազն մեկ հեղինակի կողմից արդեն օգտագործվել էր[22], ընդունված է համարել, որ տերմինը գործածության մեջ է մտել Թոմաս Փեյնի «Մարդու իրավունքներ» և Վիլիամ Լոյդ Գաիսոնի «Ազատարարը» աշխատություններին զուգահեռ։ Վիլիամ Լոյդ Գաիսոնը նշում է, որ իր աշխատության մեջ փորձել է փոխանցել ընթերցողներին «մարդու իրավունքների մեծագույն պատճառը»։

XIX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբներին մարդու իրավունքների հետազոտությունների ուսումնասիրության կենտրոնում էր ստրության վերացումը[23]։ Մի շարք ռեֆորմիստների թվում հիշատակման արժանի Բրիտանիայի խորհրդարանի անդամ Վիլիամ Վիլբերֆորսը աշխատել է ստրկության և ստրուկների Ատլանտյան առևտրի վերացման համար։ Այս նպատակն իրագործվեց Բրիտանական կայսրությունում Ստրուկների առևտրի մասին ընդունված 1807-րդ ակտով, որը միջազգայնորեն ուժի մեջ մտավ Արքայական նավատորմի կողմից այլ երկրների հետ համագործակցության պայմանագրերով և Ստրկության վերացման 1833-րդ ակտով։ ԱՄՆ-ում 1777-1804 թվականների ընթացքում բոլոր հյուսիսային երկրները վերացրին ստրկության ինստիտուտը, մինչդեռ հարավայինները դեռ սերտորեն կապված էին այս «յուրահատուկ» ինստիտուտին։ Նոր տարածքներում ստրկության ընդլայնման վերաբերյալ կոնֆլիկտներն ու բանավեճերը հարավային երկրների միջև պառակտումների և Ամերիկյան քաղաքացիական պատերազմի պատճառերից մեկն էին։ Պատերազմին միանգամից հաջորդող Վերակառուցման շրջանում ԱՄՆ Սահմանադրության մեջ մի քանի փոփոխություններ ընդունվեցին։ Դրանք ներառում էին 13-րդ փոփոխությունը՝ ստրկության արգելում, 14-րդ փոփոխությունը ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծնված բոլոր մարդկանց լիարժեք քաղաքացիության և քաղաքացիական իրավունքների երաշխավորում և 15-րդ փոփոխությունը՝ բոլոր աֆրիկյան ամերիկացիներին ընտրելու իրավունքի շնորհում։ 1861 թվականին Ռուսաստանում հեղափոխական Ալեքսանդր II-ը վերացնում է ճորտատիրությունը [23], չնայած ազատված ճորտերը հաճախ իրենց երկրի ներսում հանդիպում էին տեղաշարժման հետ կապված սահմանափակումների։

XX դարում մի շարք խմբեր և շարժումներ խորը սոցիալական փոփոխությունների հասան մարդու իրավունքների ոլորտում։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում աշխատավոր միավորումները հասան այն բանին, որ ընդունվեցին աշխատավորների գործադուլի իրավունքը երաշխավորող, մինիմալ աշխատանքնային պայմաններ և երեխաների աշխատանքն արգելող ու կարգավորող օրենքներ։ Կանանց իրավունքների շարժումը հաջողության հասավ և կանայք ստացան ընտրելու իրավունք։ Տարբեր երկրներում Նացիոնալ-լիբերալ շարժումները հաջողության հասան գաղութային համակարգի փլուզմամբ։ Ամենաազդեցիկներից մեկը Մահաթմա Գանդիի շարժումն էր․ ազատագրել իր երկիր Հնդկաստանը Բրիտանական իշխանությունից։ Աշխարհի տարբեր անկյուններում հաջողության հասան բազմաթիվ երկարատև ռասսայական և կրոնական շարժումներ, որոնց թվում է Քաղաքացիական իրավունքների շարժումը և Ամերիկայի Միացյալ Նահանգներում կանանց և փոքրամասնությունների կողմից կազմակերպվող այլ շարժումներ ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հիմնումը, 1864 թվականին Լիբերի Օրենսգիրքը և 1864 թվականի Ժնևի առաջին կոնվենցիան Միջազգային մարդասիրական իրավունքի իրավական հիմքն են համարվում, որոնք իրենց հետագա զարգացումը գտան երկու համաշխարհային պատերազմներից հետո։

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մարդու իրավուքների պաշտպանման մեխանիզմների ձևավորման համար շարժիչ ուժ են հանդիսացել համաշխարհային պատերազմները, մարդկային հսկայական կորուստներն ու մարդու իրավունքների կոպիտ խախտումները, որոնք տեղի էին ունենում դրանց ընթացքում ։ 1919 թվականին Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող Վերսալի պայմանագրի բանակցությունների ընթացքում հիմնադրվեց Ազգերի լիգան։ Լիգայի նպատակներն էին՝ զինաթափում, պատերազմների կանխում համախմբված անվտանգության միջոցներով, երկրների միջև ծագած վեճերի հարթեցում դիվանագիտության ու բանակցությունների միջոցով և գլոբալ բարեկեցության ապահովում։ Իր կանոնադրության մեջ ամրագրված էր մի շարք իրավունքներ ապահովող մանդատ, որոնք հետագայում ընդգրկվեցին Մարդու իրավուների համընդհանուր հռչակագրի մեջ։

1945 թվականին Ղրիմի կոնֆերանսում, միավորված երկրները համաձայնության եկան ստեղծել մի նոր կառույց, որը պետք է կատարեր Լիգայի դերը։ Ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը։ Հիմնադրումից ի վեր ՄԱԿ-ը հսկայական դեր է կատարել մարդու իրավունքների միջազգային օրենքի շրջանակներում։ Համաշխարհային պատերազմներից հետո ՄԱԿ-ը և իր անդամները զարգացրել են օրենքի քննարկման մարմիններ, որոնք այժմ ստեղծում են միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային օրենքը։ Վերլուծաբան Բելինդա Կուպերը պնդում է, որ մարդու իրավունքների կազմակերպությունները մեծ թափ են առել 1990-ականներին, Սառը Պատերազմի արևմտյան և արևելյան բլոկերի վերցման արդյունքում[24]։ Լյուդվիգ Հոֆմանը պնդում է, որ մարդու իրավունքները ավելի լայն արտահայտություն են ստացել 20-րդ դարի վերջին կիսամյակում։ Այն հանդես է եկել որպես քաղաքական պնդումների և հակադարձ պահանջների լիբերալ-դեմոկրատ, բայց նաև սոցիալիստ և հետգաղութային գաղափարների արտահայտման համար ընդհանուր լեզու[25]։

  • Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագիր Իսլամում

Մարդու իրավուքների Կահիրեի հռչակագիրը (ՄԻԿՀ) ստորագրվել է 1990 թվականին Արտաքին գործերի նախարարների 19-րդ կոնֆերանսում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից։ Փաստացի ՄԻԿՀ-ը ստեղծվեց 1948 թվականին ընդունված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրինակով[26]։ ՄԻԿՀ-ի նպատակն էր անդամ պետությունների համար ուղեցույց ծառայել մարդու իրավունքների հարցերով։ ՄԻԿՀ-ը ղուրանական թարգամնությամբ գրում է հետևյալը․ «Բոլոր մարդիկ հավասար են իրենց արժանապատվությամբ, հիմնական պարտականություններով և պատասխանատվությամբ, անկախ ռասսայի, մաշկի գույնի, լեզվի, հավատի, սեռի, կրոնի, քաղաքական հայացքների, սոցիալական դերի և այլ պայմանի։ Ճշմարիտ կրոնը արժանապատվության պահպանման երաշխիքն է ողջ մարդկության միասնության ճանապարհին[26]։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների փիլիսոփայությունը միտված է ուսումնասիրել մարդու իրավունքների սկզբունքների հիմքերը և քննադատաբար է մոտենում դրա բովանդակությանն ու իրավացիությանը։ Որոշ տեսական մոտեցումներ են մշակվել բացատրելու համար, թե երբ և ինչու են մարդու իրավունքները դարձել սոցիալական ակնկալիքների մաս։

Մարդու իրավունքների ամենահին փիլիսոփայություններից մեկը պնդում է, որ դրանք բնական իրավունքի արդյունք են և բխում են փիլիսոփայական և կրոնական ակունքներից։ Այլ տեսություններ նշում են, որ մարդու իրավունքները կոդավորում են բարոյական վարքագիծը, որը մարդկային սոցիալական ատադրանք է՝ ձևավորված կենսաբանական և սոցիալական էվոլուցիայի արդյունքում։ Մարդու իրավունքները նաև նկարագրվում են որպես կարգ ու կանոնների ընդունման սոցիոլոգիական օրինակ (Վեբերի օրենքների և աշխատանքի սոցիոլոգիական տեսության համաձայն)։ Այս մոտեցումները ներառում են այն գաղափարը, որ հասարակության մեջ անհատներն ընդունում են այն կանոնները, որոնք գալիս են օրինական իշխանությունից անվտանգության և տնտեսական առավելությունների փոխարեն (Ջոն Ռոուլզ)․ այս երևույթը հայտնի է որպես սոցիալական պայմանագիր։ Մարդու իրավունքների ժամանակակից քննարկումներում գերիշխող են հետաքրքրության տեսությունն ու կամքի տեսությունը։ Հետաքրքրության տեսությունը պնդում է, որ մարդու իրավունքների հիմնական գործառույթը որոշակի կարևոր մարդկային հետաքրքրություններ պաշտպանելն ու բարձրաձայնելն է, մինչ կամքի տեսությունը փորձում է վավերացնել մարդու իրավունքները՝ հիմնված ազատության ձգտման մարդու յուրահատուկ կարողության վրա[27]։ Այլ տեսությունները ձգտում են դասակարգել իրավունքները ըստ որոշակի տեսակների, այլ ոչ թե իրավունքների գործառույթների և ծագման վերաբերյալ պնդումներ առաջ քաշել[28]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների համընդհանրության վերաբերյալ արված պնդումները բազմիցս ենթարկվել են քննադատությունների։ Մարդու իրավունքների սկզբունքները քննադատած փիլիսոփաների թվին են դասվում Ջերեմի Բենթամը, Էդմոնդ Բյորկը, Ֆրիդրիխ Նիցշեն և Կառլ Մարքսը։ Կանադացի քաղաքական փիլիսոփա Չարլզ Բլաթբերգը պնդում է, որ մարդու իրավունքների վերացական լինելու փաստը մարդկանց հետ են պահում այն արժեքների կրումից, որոնց միտված են մարդու իրավունքները։ Փիլիսոփայության ինտերներտ-հանրագիտարանը հատուկ ուշադրության է արժանացնում երկու տեսակի քննադատության․ մեկը քննության է դնում մարդու իրավունքների համընդհանուր լինելու վարկածը, մյուսը մերժում է դրանց օբյեկտիվ հիմքը[29]։ Միջազգային իրավունքի ֆրանսիացի գիտնական Ալեն Պելեն քննադատում է «մարդու իրավունքը»՝ մերժելով ինքնիշխանության սկզբունքն ու միջազգային իրավունքի ճյուղերում մարդու իրավունքների համար հատուկ տեղի պնդումը[30], իսկ ֆրանսիացի լրագրող Ալեն դե Բենուան քննում է մարդկանց հավասարության մասին պնդումները[31]։ 2002 թվականին Հարվարդի Մարդու իրավունքների հանդեսում[32] ամերիկացի գիտնական Դեվիդ Քենեդին առաջ է քաշում հիմնավորված մտահոգություններ և քննադատական մեղադրանքներ մարդու իրավունքների վերաբերյալ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքները կարող են դասակարգվել և կազմակերպվել մի քանի եղանակներով։ Միջազգային մակարդակում ընդունված բաժանել հետևյալ խմբերի՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքներ, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքները ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-21-րդ հոդվածներում և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային ակտում։

Անքակտելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդգրկում է և՛ տնտեսական, սոցիալական ու մշակութային, և՛ քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, քանի որ այն հիմնված է այն սկզբունքնի վրա, որ ոչ մի իրավունք չպետք է բացակայի․

Aquote1.png Կատարյալ ազատ մարդը ունի քաղաքացիական ու քաղաքական ազատություններ, ազատված է վախից, և ապրում է այնպիսի պայմաններում, որտեղ նա վայելում է իր քաղաքացիական ու քաղաքական, ինչպես նաև սոցիալական, տնտեսական ու մշակութային իրավունքները։
- Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին ակտ և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային ակտ
Aquote2.png


Սա ճշմարիտ է, քանի որ առանց քաղաքացիական և քաղաքական իրավուքների հասարակությունը չի կարող վայելել իր տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքները։ Նմանապես, առանց ապրուսի և աշխատող հասարակության, հանրությունը չի կարող իրացնել իր քաղաքացիական և քաղաքական իրավունքները (հայտնի է որպես կուշտ փորի տեսություն)

Մարդու իրավունքների անկախությունն ու անբաժանելիությունը հաստատվել է 1993 թվականին Վիեննայի հռչակագրով և գործողությունների ծրագրով։

Aquote1.png Մարդու իրավունքները համընդհանուր են, անքակտելի, իրարակախ և փոխկապակցված։ Միջազգային հանրությունը պետք է վերաբերվի յուրաքանչյուր իրավունքի արդար և հավասար ձևով, միևնույն հիմքով և միևնույն շեշտադրությամբ։ Aquote2.png

Այս սկզբունքը ևս ընդունվել է 2005 թվականի Նյու Յորքի համաշխարհային գագաթաժողովի ընթացքում (121 պարբերություն)։ Չնայած որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում մասնակից երկրների հաստատմանը, շատերը միևնույն կարևորությունը չեն տալիս մարդու իրավունքների բոլոր տեսակներին։ Որոշ արևմտյան մշակույթներում հաճախ առավելություն է տրվել քաղաքացիական և քաղաքական իրավունքների, երբեմն տնտեսական, սոցիալական իրավունքների հաշվին, ինչպսիսք են՝ աշխատանքի իրավունքը, կացարանի, կրթության և առողջության իրավունքները։ Նույն կերպ նախկին սովետական բլոկի և ասիական երկրները ձգտում էին առավելություն տալ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին, բայց հաճախ ձախողում էին տալ քաղաքացիական և քաղաքական իրավունքներ։

Տեսակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների տեսակներն են՝

  • ձգտումներ կամ նպատակներ՝ «օրինական» իրավունքներ
  • գաղափարապես պառակտող/քաղաքական՝ չկա համաձայնություն, թե ինչն է համարվում իրավունք
  • ոչ-արդարեցի՝ դրանց կետերը կամ ճյուղերը չեն կարող քննվել դատական օրեսգրքի կողմից
  • դրական՝ պահանջում են պետության կողմից ընդունված ակտերի առկայություն
  • զարգացող՝ որոշակի ժամանակ են պահանջում ուժի մեջ մտնելու համար
  • մեծածավալ՝ դժվար և ռեսուրասատար են
  • սոցիալիստական՝ կապիտալիստական
  • անորոշ՝ քանակապես անհաշվելի են և դժվար քննվելի

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների տեսակներն են՝

  • կապիտալիստական
  • անվճար
  • ուղղակի՝ պետության նախաձեռնությամբ ուղղակիորեն ուժի մեջ մտնող
  • թույլատրելի
  • բացասական՝ պետության կողմից առանց ուղղակի միջամտության պաշտպանվող
  • ոչ գաղափարական/ ոչ քաղաքական
  • ճշգրիտ՝ հեշտ քննվելի և չափելի
  • իրական «օրինական» իրավունքներ

Ավստրալացի քաղաքական գործիչ Օլիվիա Բոլը և բրիտանացի գիտնական Փոլ Գրիդին պնդում են, որ և՛ քաղաքացիական ու քաղաքական իրավունքների, և՛ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների շարքում կգտնվեն այնպիսինները, որոնք չեն պատկանի այս տեսակներից ոչ մեկին։

Երեք սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մեկ այլ տեսակավորման, որն առաջարկել է չեխ-ֆրանսիացի գիտնական Կարել Վասակը՝ մարդու իրավունքների երեք սերունդ կա․ առաջին սերունդ՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքներ (կյանքի իրավունք, քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունք), երկրորդ սերնդի իրավունքներ՝ տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ (կենսաապահովման իրավունք) և երրորդ սերնդի իրավունքներ՝ համերաշխության իրավունքներ (խաղաղության, մաքուր շրջակա միջավայրի իրավունք)։ Այս երեք տեսակների շարքում երրերդ սերդի իրավունքներրը ամենաքիչ քաղաքական վավերացում ստացած և ամենաշատ քննարկվողներն են։

Մարդու իրավունքների ամերիկացի մասնագետ Ֆիլիպ Ալսթոնը պնդում է․

Aquote1.png Եթե մարդու իրավունքների յուրաքանչյուր տար համարվի կարևոր և անհրաժեշտ, ապա ոչ մի այլ բան այլևս ընդունվի, եթե անգամ իրապես կարևոր լինի։ [33] Aquote2.png

Նա և մյուսները առաջարկում են իրավունքներին տալ առաջնահերթություններ։

Aquote1.png Առաջնահերթություն տալը իրենից չի ենթադրում, որ մարդու իրավունքների որևէ խախտում պետք է անտեսվի։
- Ֆիլիպ Ալսթոն [33]
Aquote2.png


Aquote1.png Առաջնահերթությունները, անհրաժեշտության դեպքում, պետք է կառչեն կարևորագույն գաղափարներին (առաջընթացի ձգտման խելամիտ փորձեր) և սկզբունքներին (խտրականության բացառում, հավասարություն և մասնակցություն)։
- Օլիվիա Բոլ, Փոլ Գրիդի [34]
Aquote2.png

Որոշ իրավունքներ համարվում են «անօտարելի իրավունքներ»։ «Անօտարելի իրավունքներ» տերմինը վերաբերում է մի շարք հիմնարար իրավունքներին, որոնք տրված չեն մարդու կողմից և չեն կարող վերցվել մարդու կողմից։

Միջազգային պաշտպանություն և աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջ եկավ մարդու իրավունքների սոցիալական և օրինական պաշտպանության անհրաժեշտություն ։ ՄԱԿ-ի հիմնադրումն ու դրա կանոնադրության ակտերը հիմք հանդիսացան միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ մեխանիզմ ստեղծելու համար։ Դրանից հետո մարդու իրավունքների միջազգային օրենքը բնութագրվում է մի շարք կոնվենցիաների, պայմանագրերի, կազմակերպությունների և քաղաքական մարմինների ամբողջությամբ, այլ ոչ թե մեկ կամ մի քանի օրենքներով։[35] Այնուամենայնիվ, ամերիկացի վերլուծաբան Պիեռ Լեվալը նշում է, որ այսօր (2013 թ․) որոշ երկրներում հարգանքը դեպի մարդու իրավունքներ շատ «խղճուկ» վիճակում է․

Aquote1.png Բռնատիրական ռեժիմները սպանում, խեղում և «բռնաբարում» են հասարակ բնակչությանը, անհիմն ձերբակալում և խոշտանգում իրենց քաղաքական ընդդիմությանը։ Մարդկանց թրաֆիքինգով ձբաղվողները գրեթե միշտ, համագործակցելով տեղի կոռուպացված պաշտոնիաների և ոստիկանության հետ, ստրկացնում են երեխաներին և երիտասարդ կանանց սեռական շահագործման նպատակով։ Քանի դեռ այսպիսի ռեժիմները աջակցում և պաշտպանում են այս հանցագործներին և մնում իշխանության, այս հացագործությունները մնում են անպատիժ։
- Պիեռ Ն․ Լեվալ, Foreign Affairs, 2013[36]
Aquote2.png


ՄԱԿ-ի կանոնադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բրիտանացի իրավաբան Իան Բրոունլիի՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը մարդու իրավունքների պաշտպանության համար հիմք է համարվում[37]։ Կանոնադրության նախաբանում նշված է , «մենք՝ միավորված ազգերի ժողովուրդներս, վերահաստատում ենք հավատը մարդու հիմնական իրավունքների, անհատի արժանապատվության, տղամարդու եւ կնոջ միջև հավասարության», իսկ Հոդված 1(3)-ը ասում է, որ ՄԱԿ-ի նպատակներից մեկն է․ «Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաեւ բոլորի համար մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի տարածման եւ քաջալերման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ դավանանքից»[38]։ Հոդված 55-ում նշված է․

Aquote1.png Միավորված ազգերի կազմակերպությունը նպաստում է`

ա) կենսամակարդակի բարձրացմանը, բնակչության լրիվ զբաղվածությանը եւ տնտեսական ու սոցիալական առաջընթացի ու զարգացման պայմաններին, բ) միջազգային տնտեսական, սոցիալական, առողջապահական եւ համանման հարցերի լուծմանը, մշակույթի ու կրթության բնագավառներում միջազգային համագործակցությանը, գ) բոլորի հանդեպ եւ բոլորի համար մարդու իրավունքների ու հիմնական ազատություների համընդհանուր հարգանքին եւ պահպանմանը՝ անկախ ռասայից, սեռից, լեզվից կամ դավանանքից։

Aquote2.png

Համաձայն Հոդված 56-ի՝ «Կազմակերպության բոլոր անդամները պարտավորվում են ձեռնարկել համատեղ եւ ինքնուրույն գործողություններ՝ կազմակերպության հետ համագործակցելով 55-րդ հոդվածում նշված նպատակներին հասնելու համար»։ Սա պայմանագրի պարտադիր կետերից է, որը վերաբերում է և՛ կազմակերպությանը ու իր անդամներին և ենթադրում անդամ երկրների համար իրավաբանական պատասխանատվություն[39]։ Ընդհանուր առմամբ, կանոնադրության մեջ մարդու իրավունքների վերաբերյալ ակնարկները ընդհանրական են և անորոշ։ Կանոնադրությունը չի պարունակում հատուկ օրինական իրավունքներ, ոչ էլ սահմանում է մարդու իրավունքների պաշտպանության համար որևէ պարտադիր ընթացակարգ[40]։ Ըստ Շոուի՝ միջազգային հարթությունում մարդու իրավունքների կարևորությունը ուրվագծվում է ՄԱԿ-ի շրջանակներում և ՄԱԿ-ի կանոնադրությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ մարդու իրավունքների պաշտպանության մի շարք հռչակագրեր, պայմանագրեր, իրականացման և պարտադրման մեխանիզմներ, ՄԱԿ-ի մարմիններ, հանձնաժողովներ, հաշվետվություններ ստեղծելու համար[40]։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ընդունված իրավունքները կանոնակարգվել և սահմանվել են ոչ պարտադիր ուժ ունեցող «Մարդու իրավունքների միջազգային բիլ»-ում, որն ամփոփում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային ակտը և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային ակտը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այն պայմանագիր չէ (ապագայի այն-ը), այն կարող է դառնալ միջգային Մագնա Կարտան »[41] Էլեոնոր Ռուզվելտը Համընդհանուր հռչակագրի իսպաներեն տեքստի հետ 1949 թվականին։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից հետո։ Այն հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար փաստաթուղթ, որը ձևավորվել է դարերի ընթացքում և՛ գիտնականների և հոգևորականների կողմից զարգացված գաղափարների հիման վրա[42]։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բազմաթիվ պետությունների հորդորում է պաշտպանել մարդու քաղաքացիական, սոցիալական, տնտեսական իրավունքներները՝ համարելով դրանք ազատության, արդարության և խաղաղության գրավական։ Այս փաստաթուղթը առաջին միջազգային փորձն էր սահմանափակելու պետությունների վարքագիծը և քաղաքացիներին պարտավորեցնելու կատարել իրենց պարտականությունները։

Aquote1.png քանզի մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության եւ խաղաղության հիմքն է
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, նախաբան, 1948
Aquote2.png


Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կազմվել է Մարդու իրավունքների հանձնաժողովի անդաների կեղմից՝ Առաջին Տիկին Էլեոնոր Ռուզվելտի գլխավորությամբ, ով 1947 թվականից առաջարկել էր քննարկել Իրավունքները միջազգային հռչակագիրը։ Հանձնաժողովի բոլոր անդամները միանգամից չհամաձայնեցին այսպիսի իրավունքների փաստաթղթի հետ և թե ինչպես այն պիտի ուժի մեջ մտնի։ Հանձնաժողովը սկսեց կազմել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր՝ միավորելով նախկին պայմանագրերը․ այն շուտով դարձավ գլխավոր փաստաթուղթ[43]։ Կանադացի օրենքի պրոֆեսոր Ջոն Համփրին և ֆրանսիացի իրավաբան Ռենե Կասանը միջազգային հետազոտությունների, փաստաթղթի ձևաչափի և բովանդակության պատասխանատուներն էին։ Հռչակագիրը ձևավորվեց Կասանի կողմից՝ առաջին երկու հոդվածներում ներառելով արժանապատվության, ազատության, հավասարության և համերաշխության սկզբունքները։ Դրանց հաջորդում են անհատներին, միմյանց և խմբերի միջև հարաբերություններին վերաբերող իրավունքները, հոգևոր, հանրային և քաղաքական իրավունքները ու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները։ Համաձայն Կասանի՝ վերջին երեք հոդվածները վերաբերում են սահմանափակումներին, պարտականություններին, սոցիալական և քաղաքական կարգին, որտեղ այս իրավունքները պետք է գործեն[43]։ Համփրին և Կասանը ցանկանում էին իրավական ուժ տալ Հռչակագրին, որի մասին արտահայտված է փաստաթղթի նախաբանի երրորդ պարբերությունում․

Aquote1.png քանզի անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, նախաբան, 1948
Aquote2.png


Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հետազոտվել և գրվել է մարդու իրավունքների միջազգային փորձագետների հանձնաժողովի կողմից, որը ներառում էր ներկայացուցիչներ աշխարհի բոլոր երկրներից և կրոններից, որոնց թվում էր նաև Մահաթմա Գանդին[44][45]։ Քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների ներառումը հիմնված այն պնդման վրա, որ մարդու իրավունքները անքակտելի են և բոլորը միմյանց փոխկապակցված։ Այս սկզբունքը ընդունվեց բոլոր անդամ երկրների կողմից (ընդունվեց միաձայն, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիա, Լեհաստան, Սաուդիան Արաբիա, Ուկրահինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Հարավաֆրիկյան միություն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Հարավսլավիա), այնուամենայնիվ հետագայում այն բազմաթիվ մարտահրավերների պատճառ դարձավ[46]։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, տնտեսական և սոցիալական իրավունքներին առաջնահերթություն տալու մասին քննարկումների շնորհիվ, երկճյուղվել է՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի և տնտեսական, սոցիալական և մշակութային իրավուքների դաշնագրի միջև։ Երկու դաշնագրերն էլ սկսվում են մարդկանց ինքնորոշման և բնական հարստությունների ինքնիշխան տնորինման իրավունքով[47]։ Մարդու իրավունքների և տնտեսական իրավունքների կարևորության մասին բանավեճերը շարունակվում են առ այսօր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Սննդի համաշխարհային գագաթաժողովից հետո հայտարարեց, որ քաղցած չլինելու իրավունքը ոչ մի պարտավորություն չի առաջացնում, որը կարող է մեկնաբանվել որպես «<բացասական պարտականություն»[48]։

Դաշնագրերի խմբագրերը սկզբնական շրջանում միտված էին միայն մեկ գործիքի։ Նախնական տարբերակները ներառում էին միայն քաղաքացիական և քաղաքական իրավունքներ, բայց տնտեսական և սոցիալական իրավունքները ևս առաջարկված էին։ Իրավունքների կարևորության միջև տարաձայնությունները հանգեցրին երկու փաստաթղթի։ Բանավեճերի ընթացքում քննվում էր, թե արդյոք տնտեսական և սոցիալական իրավունքները ունեն միևնույն կարևորությունը, ինչ այն իրավունքները, որոնք տրված են մարդուն ի ծնե։ Աստեղ ներկայացվում էր այն փաստը, որ տնտեսական և սոցիալական իրավունքները կախված են ռեսուրսների հնարավորություններից։ Ի հավելումն, սոցիալական և տնտեսական իրավունքները կապված են նաև գաղափարական և տնտեսական տեսությունների առկայություն հետ, ի տարբերություն մարդու այն իրավունքների, որոնք զուտ տրված են բնությունից (մտավոր և ֆիզիկական ընդունակություններ)։ Բազմիցս քննարկվել է, թե արդյոք տնտեսական իրավունքները կարող են լինել պարտադիր պարտավորությունների առարկա և արդյոք այս տարաձայնությունների արդյունքում քաղաքացիական-քաղաքական իրավունքները կկորցնեն իրենց կարևորությունը։ Սակայն մի համաձայնություն փաստ էր, որ սոցիալ-քաղաքական իրավունքները պարտադրման մեխանիզմները պետք է տարբեր լինեն քաղաքացիական-քաղաքական իրավունքների մեխանիզմներից[49]։

Միջազգային պայմանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվեցին Քաղաքացիական և քաղաքական իրավունքների ու Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրերը։ Դրանից հետո միջազգային մակարդակում բազմաթիվ պայմանագրեր (օրենսգրքի մասեր) են առաջարկվել։ Դրանք հայտնի են որպես մարդու իրավունքների գործիքներ։ Այս դաշնագրերի հետ միասին յոթ ամենակարևոր պայմանագրերն են․

  • Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա (ընդունված ՝1979 թ․, ուժի մեջ մտած՝ 1981 թ․)
  • Ռասսայական խտրականության բոլոր ձևեր վերացման մասին կոնվենցիա (ընդունված՝ 1966 թ․, ուժի մեջ մտած՝ 1969թ․)
  • Հաշմանդամություն ունեցող անձան իրավունքների մասին կոնվենցիա (ընդունված՝ 2006 թ․, ուժի մեջ մտած՝ 2008 թ․)
  • Երեխաների իրավունքների մասին կոնվենցիա (ընդունված՝ 1989 թ․, ուժի մեջ մտած՝ 1989 թ․)
  • ՄԱԿ-ի կոնվենցիա՝ Խոշտանգումների դեմ (ընդունված՝ 1984 թ․, ուժի մեջ մտած՝1987 թ․)
  • Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների մասին միջազգային կոնվենցիա]] (ընդունված՝ 1990 թ․, ուժի մեջ մտած՝ 2003 թ․)

Միջազգային սովորութային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հավելումն միջազգային պայմանագրերի պաշտպանության՝ սովորութային միջազգային իրավունքը կարող է պաշտպանել այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են՝ խոշտանգումների, ցեղասպանության, ստրկության և խտրականության արգելում և բացառում[50]։

Միջազգային մարդասիրական իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժնևյան Կոնվենցիաները ուժի մեջ են մտել 1864 և 1949 թվականներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հիմնադիր Հենրի Դունանթի ջանքերով։ Կոնվենցաները երաշխավորում են ռազմական հակամարտությունների մեջ ներքաշված անհատների իրավունքները՝ հիմնված Հաագայի 1899 և 1907 թվականին ընդունված կոնվենցիաների վրա։ Դրանք միջազգային հանրության կողմից ընդունված առաջին փաստաթղթերն էին, որոնք համակարգում էին պատերազմի ընթացքում գործող օրենքները և պատերազմական հանցագործությունները միջազգային իրավունքի նոր ձևավորվող մարմնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կոնվենցիաները վերանայվել և վերաընդունվել են միջազգային հանրության կողմից 1949 թվականին։

ՄԱԿ-ի Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ - ի կանոնադրության մանդատի և մարդու իրավունքների բազմաբնույթ պայմանագրերի ներքո, ՄԱԿ-ը՝ որպես միջկառավարական մարմին, փորձում է երաշխավորել միջազգային իրավահավասարությունը մարդու իրավունքների համաշխարհային բոլոր օրենսդրությունների համար[51]։ ՄԱԿ-ի մեխանիզմի շրջանակներում, մարդու իրավունքների խնդիրները գլխավորապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդի ուշադրության կենտրոնում են։ Բացի այդ ՄԱԿ-ի կազմում կան նաև բազմաթիվ կոմիտեներ, որոնց պարտաանությունն է հետևել մարդու իրավունքների տարբեր պայմանագրերի իրականացմանը։ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի բարձրագույն մարմինը մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն է։ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներից է.

Aquote1.png Իրականացնել միջազգային համագործակցություն տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի տարածման և քաջալերման գործում՝ անկախ ցեղից, սեռից, լեզվից կամ դավանանքից։ Aquote2.png


Քաղաքական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվտանգության Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ ՄԱ-ի անվտանգության խորհուրդ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի առաջնայնությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է։ Այն ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը իրավասու է ուժ կիրառել։ Այն բազմիցս քննադատվել է մարդու իրավունքների խախտումների կանխարգելումը ձախողելու համար, որոնք տեղի են ունեցել Դարֆուրի ճգնաժամի, Սրեբրենիցայի ջարդի և Ռուանդայի ցեղասպանության ընթացքում[52]։ Քննադատները ձախողման պատճառ են համարում Անվտանգության Խորհուրդում առկա ոչ ժողովրդավարությունը[53]։

2006 թվականի ապրիլի 28-ին Անվտանգության խորհուրդը ընդունեց 1674-րդ բանաձևը, որը վերահաստատում էր մարդկանց ցեղասպանությունից, պատերազմական հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ այլ հանցագործություններից պաշտպանելու իրինց պարտավորությունը և իրավասություն էր տալիս Անվտանգության Խորհուրդին ռազմական կոնֆլիկտների ընթացքում խաղաղ բնակիչներին պաշտպանելու քայլեր ձեռնարկել[54]։

Գերագույն Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ ՄԱԿ-ի Գերագույն Խորհուրդ
ՄԱԿ-ի Գերագույն Խորհուրդ

ՄԱԿ-ի Գերագույն Խորհուրդը, ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրության 13-րդ հոդվածով, իրավասու է նախաձեռնել ուսումնասիրություններ և առաջարկություններ ներկայացնել մարդու իրավունքների հարցերով[55]։ Այս դրույթի հիման վրա Գերագույն Խորհուրդը 1948 թվականին ընդունեց Մարդու իրավունքները համընդհանուր հռչակագիրը և դրանից հետո բազմաթիվ մարդու իրավունքների պաշտպանությունը համակարգող այլ գործիքներ[55]։ Խորհուրդը ունի մի քանի ենթակա մարմիններ, որոնք զբաղվում են տարբեր իրավունքների հարցերով, ինչպիսին է օրինակ ապագաղութացման հարցերով զբաղվող հատուկ կոմիտեն (այլևս չգործող)։ Ի հավելումն, Գերագույն Խորհուրդը նաև ստեղծել է տարբեր ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են բարձր մակարդակները ներառող մարդու իրավունքների խնդիրներ, օրինակ՝ ՄԱԿ-ի Խորհուրդի գործողությունները Նամիբիայում, հատուկ կոմիտեի ստեղծումը՝ բացահայտելու Իսրայելի գործողությունների գրավված տարածքներում և այլ հատուկ մարմնի ստեղծումը՝ զբաղվելու պաղեստինյան ժողովրդի անքակտելի իրավունքների պաշտպանությամբ[56]։

Մարդու իրավունքների խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2005 թվականի Աշխարհի Վեհաժողովի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին փոխարինելու նպատակով։ Խորհուրդի առաքելությունն է բացահայտել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը[57]։ Մարդու իրավունքների խորհուրդը ՄԱԿ-ի Գերագույն խորհուրդի[58] ստորադաս մարմին է և հաշվետու է հենց նրան։ Այն Անվտանգության խորհրդին հաջորդող մարմին է, որը ՄԱԿ-ի կանոնադրության[59] գործառնության երաշխավորն է։ Խորհուրդի 191 անդամ պետություններից 47-ը ընտրվում են մեծամասնությամբ ՄԱԿ-ի Գերագույն Խորհուրդի փակ քվեարկության արդյունքում։ Անդամներն աշխատում են առավելագույնը 6 տարի ժամկետով, սակայն կարող են երկարաձգել իրենց անդամությունը մարդու իրավունքների խախտման չափից շատ դեպքերի հետևանքով։ Խորհուրդի գրասենյակը հիմնված է Ժնևում և անդամները հանդիպում են տարին երեք անգամ։ Երբեմն արտակարգ իրավիճակների դեպքում հրավիրվում են նաև հավելյալ հանդիպումներ[60]։

Անկախ փորձագետները (զեկուցողներ) ընտրվում են Խորհուրդի կողմից, որպեսզի բացահայտեն մարդու իրավունքների խախտման ենթադրվող դեպքերը և ապահովեն Խորհուրդին զեկույցներով։

Մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր բացահայտելու պարագայու, Մարդու իրավունքների խորհուրդը կարող է խնդրել Անվտանգության Խորհուրդին քայլեր ձեռնարկել։ Դրանք կարող են ներառել ուղղակի պատժամիջոցներ, ինչպես նաև Անվտանգության խորհուրդը կարող է որոշակի դեպքերում դիմել Միջազգային քրեական դատարան, նույնիսկ եթե այդպիսի խնդիրը դուրս է դատարանի իրավասություններից[61]։

Պայմանագրային մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հավելումն քաղաքական մարմինների, որոնց իրավասությունները ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ՄԱԿ-ը ունի նաև մի շարք պայմանագրերի վրա հիմնված մարմիններ, որոնք կազմված են անկախ փորձագետների հանձնաժողովներից, որոնք էլ համակարգում են մարդու իրավունքների սկզբունքների և նորմերի համաձայնությունը մարդու իրավունքների միջազգային կարևորագույն պայմանագրերի հետ։ Այս հանձնաժողովները ստեղծվում և աջակցություն են ստանում հենց այն պայմանագրերից, որոնք իրենք համակարգում են։ Բացառություն է կազմում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավուքների հանձնաժողովը, որը ստեղծվել է Տնտեսական և սոցիալական Խորհուրդի որոշմամբ, որպեսզի իրականացնի դաշնագրում արդեն ամրագրված համակարգման աշխատանքները։ Փաստացի սրանք անկախ մարմիններ են՝ հիմնված այն պայմանագրերով, որոնք իրենք համակարգում են և հաշվետու են այդ պայմանագիրը վավերացնող պետություններին, այլ ոչ թե հենց ՄԱԿ-ին։ Չնայած գործնականում նրանք շատ կապակցված են ՄԱԿ-ի համակարգին և աջակցություն են ստանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կենտրոնից[62]։

  • Մարդու իրավունքների հանձնաժողովը աջակցում է մասնակցությունը Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի սկզգունքներին համապատասխան: Հանձնաժողովի անդամները կարծիքներ են արտահայտում անդամ երկրների մասին, քննում են պայմանագրի որոշ ոչ պարտադիր արձանագրություններ վավերացրած պետությունների նկատմամբ ներկայացվող անհատական բողոքները և որոշումներ ընդունում: Որոշումները ներկայացվում են որպես «կարծիքներ» և օրենքի ուժ չունեն: Հանձնաժողովի անդամները հանդիպում են տարին 3 անգամ[63]:
  • Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովը վերահսկում է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և ընդհանրական մեկնաբանություններ է անում պայմանագիրը վավերացնող պետությունների վերաբերյալ: Այն նաև պայմանագրի ոչ պարտադիր արձանագրություններ վավերացրած պետությունների նկատմամբ ներկայացվող բողոքներն է ստանում: Կարևոր է նշել, որ, ի տարբերություն այլ կոմիտեների, տնտեսական հանձնաժողովը, ոչ թե ինքնավար մարմին է և հաշվետու պայմանագրի կողմերին, այլ այն ուղղակիորեն հաշվետու է Տնտեսական և սոցիալական խորհուրդին և անմիջապես Գերագույն Խորհուրդին: Սա նշանակում է, որ Տնտեսական հանձնաժողովը առանձնակի դժվարությունների է հանդիպում, քանի որ, ի տարբերություն այլ հանձնաժողովների, այն ավելի «թույլ» գործիքների է տիրապետում[64]: Մեկնաբանողների կողմից նշված դժվարությունները կապված են պայմանագրի սկզբունքների ընկալման անորոշության, իրավական տեքստերի և որոշումների հարաբերական պակասի, տարբեր երկրների տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա տարբերությունների, ոլորտի խնդիրների լուծմանն ու հավաստի տեղեկությունների հավաքմանն ուղղված ոչ-կառավարական կազմակերպությունների համեմատաբար քիչ լինելու հետ[64][65]:

Դաշնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրն ունի 148 մասնակից պետություն: Դաշնագրի նպատակն է` քարոզել ու պաշտպանել մարդու իրավունքները, այդ թվում`

  • արդար և բարենպաստ պայմաններում աշխատելու իրավունքը.
  • սոցիալական պաշտպանվածություն, համապատասխան կենսամակարդակ և ֆիզիկական ու մտավոր բարեկեցության ամենաբարձր մակարդակի վրա գտնվելու իրավունքը.
  • կրթության իրավունքը և մշակութային ազատության ու գիտական նվաճումներից օգտվելու իրավունքը:

Դաշնագիրն ապահովում է այս իրավունքների իրականացումը՝ առանց որևէ խտրականության:

Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագիրն ունի 151 մասնակից պետություն, իսկ արձանագրությունը՝ 104: Քաղաքական և քաղաքացիական իրավունքների հետ միասին, այս իրավունքները 1948 թ․ ամրագրվել են ՄԱԿՄարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ։

  • Դաշնագիրն առնչվում է այնպիսի իրավունքների, ինչպիսիք են` ազատ տեղաշարժվելու իրավունքը, օրենքի առջև հավասարության, արդար դատաքննության իրավունքը և անմեղության կանխավարկածը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, կարծիք ունենալու և արտահայտվելու ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը, հասարակական գործերին և ընտրություններին մասնակցելու ազատությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
  • Դաշնագիրն արգելում է կյանքից կամայական զրկելը, խոշտանգումը, դաժան կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, ստրկությունը և հարկադիր աշխատանքը, կամայական ձերբակալությունը կամ կալանքը, կամայական միջամտությունն անձնական կյանքին, պատերազմի, ռասայական կամ կրոնական ատելության քարոզումը:

Մարդու իրավունքների հիմնարար պայմանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան» (1965, 173), կոնվենցիան սահմանում է «ռասայական խտրականության» հասկացությունը և անդամ երկրներին պարտավորեցնում միջոցներ ձեռնարկել այն և՛ օրենսդրությամբ, և՛ գործնականում վերացնելու ուղղությամբ: Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի հունիսի 23-ին[66]:
  • «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան» (1979, 186 երկիր), կոնվենցիան լիազորում է սեռով պայմանավորված խտրականության վերացումը և գենդերային իրավահավասարությունը, հատուկ միջոցներ է ձեռնարկում քաղաքական և հասարակական կյանքում, կրթության, աշխատանքի, առողջության, ամուսնության և ընտանիքի հարցերում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու ուղղությամբ: Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի սեպտեմբերի 13-ին[66]։
  • «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիան» (1984, 147 երկիր), կոնվենցիայում խոշտանգումը սահմանում է որպես միջազգայնորեն դատապարտելի հանցանք, պարտավորեցնում պետություններին կանխել այն և պատժել հանցագործներին: Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի սեպտեմբերի 13-ին[66]։
  • «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» (1989, 193 երկիր), միջազգային պայմանագրով ընդգծվում է հատկապես երեխաների խոցելիությունը և երեխաների պաշտպանության հարցերը: Կոնվենցիան լիազորում է խտրականության բացառումը և ընդունում, որ երեխայի հիմնական շահերը պետք է ընկած լինեն բոլոր գործողությունների հիմքում: Հատուկ ուշադրության են արժանացել փախստական, հաշմանդամություն ունեցող և ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները: Հայաստանն այս կոնվենցիային միացել է 1993 թվականի հունիսի 23-ին[66]։

Մարդու և քաղաքացու ազատ լինելու իրավունքի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական հարաբերությունների դրսևորման հիմնական ոլորտի իրավական դոկտրինայի մեջ մարդու իրավունքները սովորաբար բաժանում են անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային խմբերի: Նրանցից մի քանիսը իրարից տարբերվում են միայն մարդու և քաղաքացու իրավունքներով։

Մարդու իրավունքները կարող են բաժանվել նաև ․

  • անձնական + քաղաքական,
  • սոցիալ-տնտեսական,
  • մշակութային և կոլեկտիվ։

Ստորև բերված է մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների դասակարգման հայտնի տեսությունը․

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական իրավունքները հանդիսանում են բոլորի իրավունքները, բայց հաճախ անվանվում են քաղաքացիական, որոնք ուղղակիորեն կապ չունեին պետության քաղաքացիության հետ։ Նրանք համարվում են բնածին և անքակտելի յուրաքանչյուր անձի համար` անկախ նրա քաղաքացիությունից, սեռից, տարիքից, ռասայից, էթնիկական կամ կրոնական պատկանելությունից։ ԱՆհրաժեշտ է մարդու կյանքի, արժանապատվության և ազատության պահպանման համար։ Անձնական իրավունքներից են․ 

  • Կյանքի իրավունքը;
  • Անկախ և անկողմնակալ դատարանի կողմից արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունքը,
  • Անձեռնմխելիության իրավունք
  • Յուրաքանչյուր ոք ազատորեն տեղից տեղ փոխադրվելու իրավունք,
  • Անձեռնմխելի կացարանի իրավունք
  • Հարկադիր աշխատանքի արգելք
  • Սեփականության իրավունք (որոշ իրավաբաններ կարծում են, որ սա տնտեսական իրավունք է[67]).
  • Անձի արժանապատվության իրավունք
  • Խղճի և դավանանքի ազատություն

Քաղաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Քաղաքական ազատություն

Քաղաքական իրավունքներն ու ազատությունները տարբերվում են անձնական, սոցիալական, տնտեսական և այլ իրավունքներից, քանի որ, որպես կանոն, այն սերտորեն կապված է պետության քաղաքացիական պատկանելությանը հետ։ Նրանք քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների հիմնական խմբերից են, քանի որ դրանք են որոշում քաղաքացիների մասնակցությունը երկրի հասարակական և քաղաքական կյանքում: Քաղաքական իրավունքներն են․

  • Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար պաշտպանության իրավունք ունեն,
  • Խղճի իրավունք, յուրաքանչյուր ոք խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի. այդ իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքը կամ համոզմունքները մենակ կամ ուրիշների հետ մեկտեղ, հրապարակավ կամ գաղտնի քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի և ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն:
  • Խոսքի և համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք
  • Խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք,
  • Աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:

Սոցիալական[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք այն անհատների կարողություններն են նյութական արտադրանքի արտադրության և բաշխման համար, որոնք կոչված են ապահովելու մարդու տնտեսական և դրա հետ սերտորեն կապված հոգևոր կարիքների և շահերի հետաքրքրությունները։ Սոցիալական իրավունքներ են․

  • Ընտանիքը, մայրությունը, հայրությունն ու մանկությունը պաշտպանելու իրավունք,
  • Սոցիալական ապահովության իրավունք
  • Կացարանի իրավունք,
  • Առողջապահական և բժշկական օգնության իրավունք
  • աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք ունի: Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք ունի:

Մշակութային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային իրավունքները ապահովում են անհատի հոգևոր զարգացումը։ Դրանցից են․

  • Լեզվի ազատություն՝ կրթություն ստանալ իր մայրենի լեզվով և հանդիպումների ժամանակ խոսել մայրենի լեզվով;
  • Կրթության իրավունք,
  • Արվեստի և գիտության իրավունք (գրական, գիտական և այլ տեսակի գործունեությամբ զբաղվելու իրավունք);
  • Ազատ ուսուցման իրավունք

Էկոլոգիական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարենպաստ միջավայր ունենալու իրավունք,
  • Շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության իրավունք,
  • Առողջությանը կամ գույքին պատճառված բնապահպանական իրավախախտմամբ վնասի փոխհատուցման իրավունք։

Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների խորհուրդը հիմնադրվել է 2006 թվականի մարտի 15-ին։ Այն ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների համար պատասխանատու միջկառավարական գլխավոր կառույցն է: Այն փոխարինել է Մարդու իրավունքների հանձնաժողովին, որն ավելի քան 60 տարի համարվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի առանցքը:

Մարդու իրավունքների խորհուրդը Գլխավոր ասամբլեայի ենթադաս մարմին է:

Մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների ապահովման և ժողովրդավարական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարության և օրենքի գերակայության հասկացությունները որոշ չափով կապված են մարդու իրավունքների, ազատությունների և պետական իշխանության միջև փոխհարաբերությունների հասկացության հետ։

Յունաքանչյուր անհատ օժտված է ազատություն որոշակի աստիճանով։ Այնուամենայնիվ, նրանց շահերի իրացման դեպքում անհատը պետք է հաշվի առնի այլ անձանց` իր նման հասարակության նույն անդամների շահերը ևս։ Սա որոշակի չափով սահմանափակում է անհատի ազատության իրավունքը[68]։

Ազատությունը անհատի կողմից իր վարքագծի գիտակցաբար ընտության կարողությունն ու հնարավորությունն է։ Այն ենթադրում է անձի որոշակի անկախություն արտաքին պայմաններից և հանգամանքներից։

Իրավունքը ազատ քաղաքացիների միասնականության համար անհրաժեշտ անհատական ազատության մասնակի սահմանափակումն է։

Իրավունքի կատեգորիայում կան երեք հիմնական տեսակներ․ անբաժանելի իրավունքներ (հիմնական), ժամանակավոր-անբաժանելի և ամբողջովին անբաժանելի իրավունքներ։

ՀՀ ՄԻ հիմնարար պայմանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը միացել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին։ Հայաստանը 1993 թվականի հունիսի 23-ին կնքել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան (ICERD), միևնույն ժամանակ ստորագրել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (ICCPR)։

1993 թվականի սեպտեմբերի 13-ին ստորագրվել է «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (ICESCR), ինչպես նաև «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան (CEDAW)[69]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 James Nickel, with assistance from Thomas Pogge, M.B.E. Smith, and Leif Wenar, December 13, 2013, Stanford Encyclopedia of Philosophy, Human Rights, Retrieved August 14, 2014
  2. Nickel 2010
  3. Sepúlveda et al. 2004, p. 3«Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից March 28, 2012-ին։ Վերցված է 2011-11-08 
  4. 4,0 4,1 4,2 4,3 The United Nations, Office of the High Commissioner of Human Rights, What are human rights?, Retrieved August 14, 2014
  5. 5,0 5,1 5,2 5,3 Gary J. Bass (book reviewer), Samuel Moyn (author of book being reviewed), October 20, 2010, The New Republic, The Old New Thing, Retrieved August 14, 2014
  6. Merriam-Webster dictionary, Retrieved August 14, 2014, "rights (as freedom from unlawful imprisonment, torture, and execution) regarded as belonging fundamentally to all persons"
  7. Beitz 2009, p. 1
  8. Shaw 2008, p. 265
  9. Macmillan Dictionary, human rights - definition, Retrieved August 14, 2014, "the rights that everyone should have in a society, including the right to express opinions about the government or to have protection from harm"
  10. Freeman 2002, pp. 15–17
  11. Moyn 2010, p. 8
  12. Burns H. Weston, March 20, 2014, Encyclopædia Britannica, human rights, Retrieved August 14, 2014
  13. UDHR 1948
  14. Donnelly 2003, p. 71
  15. James Nickel, with assistance from Thomas Pogge, M.B.E. Smith, and Leif Wenar, December 13, 2013, Stanford Encyclopedia of Philosophy, Human Rights, Retrieved August 14, 2014
  16. Ishay 2008, p. 64
  17. Freeman 2002, pp. 15–17
  18. Isaac Lewin, The Jewish community in Poland, Philosophical Library, the University of Michigan, 1985 p.19
  19. Samuel Moyn, August 30-edition of September 6, 2010, The Nation, Human Rights in History: Human rights emerged not in the 1940s but the 1970s, and on the ruins of prior dreams, Retrieved August 14, 2014
  20. Hannum Hurst (2006)։ «The concept of human rights»։ International Human Rights: Problems of Law, Policy, And Practice։ Aspen Publishers։ էջեր 31–33։ ISBN 0735555575 
  21. «Britain's unwritten constitution»։ British Library։ Վերցված է 27 November 2015։ «The key landmark is the Bill of Rights (1689), which established the supremacy of Parliament over the Crown ... providing for the regular meeting of Parliament, free elections to the Commons, free speech in parliamentary debates, and some basic human rights, most famously freedom from ‘cruel or unusual punishment’.» 
  22. Turnbull George (1742)։ Observations Upon Liberal Education, In All Its Branches: In Three Parts։ Millar 
  23. 23,0 23,1 Gary J. Bass (book reviewer), Samuel Moyn (author of book being reviewed), October 20, 2010, The New Republic, The Old New Thing, Retrieved August 14, 2014
  24. Cooper Belinda (September 24, 2010)։ «Book Review - The Last Utopia - Human Rights in History - By Samuel Moyn» – via NYTimes.com 
  25. Stefan-Ludwig Hoffmann (December 13, 2010)։ Human Rights in the Twentieth Century։ Cambridge University Press։ էջեր 2–։ ISBN 978-1-139-49410-6 
  26. 26,0 26,1 al-Ahsan, Abdullah (2009). "Law, Religion and Human Dignity in the Muslim World Today: An Examination of OIC's Cairo Declaration of Human Rights". Journal of Law and Religion: 571
  27. Fagan 2005
  28. Woody Evans, 2015. "Posthuman Rights: Dimensions of Transhuman Worlds". Revista Teknokultura 12(2). [2]
  29. Andrew Fagan Philosophical criticisms of human rights Internet Encyclopedia of Philosophy Human Rights 2003-2005
  30. Alain Pellet "Droits-de-l’hommisme" et droit international Archived January 17, 2013, at the Wayback Machine. 2000 (Ֆրանսերեն )
  31. Alain de Benoist Au-dela des droits de l'homme Archived March 17, 2012, at the Wayback Machine. Krisis 2004(Ֆրանսերեն ); Religion of Human Rights, 1988 (գերմ.) Archived May 5, 2012, at the Wayback Machine. (ռուս.) Archived May 5, 2012, at the Wayback Machine.
  32. The International Human Rights Movement: Part of the Problem? Harvard Human Rights Journal / Vol. 15, Spring 2002
  33. 33,0 33,1 Alston 2005, p. 807
  34. Ball & Gready 2006, p. 42
  35. Brownlie 2003, p. 532
  36. Pierre N. Leval, March–April 2013, Foreign Affairs magazine, The Long Arm of International Law: Giving Victims of Human Rights Abuses Their Day in Court, Retrieved Aug. 14, 2014
  37. Brownlie 2003, p. 532
  38. [3] United Nations Charter Article 1(3).
  39. Brownlie 2003, p. 532
  40. 40,0 40,1 Shaw 2008, p. 277
  41. Roosevelt 1948
  42. The History of Human Rights: From Ancient Times to the Globalization Era, Micheline R. Ishay, copyright 2004 and 2008, University of California Press, Early Ethical Contributions, Retrieved August 14, 2014, (see page 18 near top of page) "...The Universal Declaration of Human Rights was the preeminent document of international rights summarizing secular and religious notions of rights that had evolved throughout the centuries...."
  43. 43,0 43,1 Glendon 2004
  44. Glendon (2001).
  45. «'Mrs R' and the human rights scripture»։ Asia Times (Hong Kong)։ November 2, 2002։ Վերցված է August 29, 2010 
  46. Ball & Gready 2006, p. 34
  47. Henkin, Louis. The International Bill of Rights: The Universal Declaration and the Covenants, in International Enforcement of Human Rights 6–9, Bernhardt and Jolowicz, eds, (1987).
  48. Pogge Thomas։ «Poverty and Human Rights»։ ohchr.org։ Վերցված է May 13, 2015 
  49. Henkin, Louis. Introduction, The International Bill of Rights 9–10 (1981).
  50. Shaw 2008, p. 275
  51. Ball & Gready 2006, p. 92
  52. Fred Grünfeld and Anke Huijboom, The failure to prevent genocide in Rwanda: the role of bystanders (2007) p. 199
  53. Lee Feinstein, Darfur and beyond: what is needed to prevent mass atrocities (2007) p. 46
  54. Security Council passes landmark resolution – world has responsibility to protect people from genocide Archived October 12, 2010, at the Wayback Machine. Oxfam Press Release - April 28, 2006
  55. 55,0 55,1 Sepúlveda et al. 2004, p. 80
  56. Shaw 2008, p. 303
  57. «United Nations Rights Council Page»։ United Nations News Page 
  58. «The United Nations System» (PDF)։ Արխիվացված օրիգինալից-ից January 9, 2008-ին 
  59. UN Charter, Article 39
  60. Ball & Gready 2006, p. 95
  61. The Security Council referred the human rights situation in Darfur in Sudan to the ICC despite the fact that Sudan has a functioning legal system
  62. Shaw 2008, p. 311
  63. «OHCHR | Introduction of the Committee»։ www.ohchr.org (en-US)։ Վերցված է 2017-10-06 
  64. 64,0 64,1 Shaw 2008, p. 309
  65. Alston ed. by Philip (1992)։ The United Nations and human rights : a critical appraisal (1. issued as pbk. ed.)։ Oxford: Clarendon Press։ էջ 474։ ISBN 0-19-825450-4 
  66. 66,0 66,1 66,2 66,3 Unated Nations handbook on human rights, Միավորված Ազգերի Կազմակերպություն, ձեռնարկ մարդու իրավունքների մասին, Երևան, 2010
  67. Колесова Н. С. Основные права и свободы гражданина во Франции. Дис. … канд. юрид. наук. — М., 1994. — С.25-40.
  68. Диаконов В. В. Право и свобода // Учебное пособие по теории государства и права // diakonov.ru. — 2010.
  69. Մարդու իրավունքների հիմնարար պայմանագրերն ու Հայաստանի Հանրապետությունը, հավելված 3