Միջազգային մասնավոր իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային մասնավոր իրավունքը իրավական նորմերի ամբողջություն է, որով կարգավորվում են միջազգային բնույթի քաղաքացիա–իրավական հարաբերություններ։

Իրավահարաբերությունների մասնակիցները կամ արտասահմանցիներ են, արտասահմանյան իրավաբանական անձինք ու պետություններ, կամ իրավահարաբերությունների օբյեկտը արտասահմանում գտնվող գույքն է։ Առաջին հերթին կարգավորում է պետությունների տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության ընթացքում ծագած հարաբերություններ։ Միջազգային մասնավոր իրավունքի բնագավառին են վերաբերում օտարերկրացիների, օտարերկրյա իրավաբանական անձանց ու խառը ընկերությունների իրավական դրության համապատասխան հարցերը, սեփականության իրավունքը, պարտավորական իրավունքը, ծովային, երկաթուղային-ավտոմոբիլային և օդային փոխադրումների պայմանագրեր, վարկ-հաշվարկային հարաբերություններ, հեղինակային և գյուտարարական իրավունքի, ընտանեկան և ժառանգման իրավունքի, քաղաքացիական դատավարական հարցերը։

Միջազգային մասնավոր իրավունքի նորմերը կամ ուղղակի սահմանում են որոշակի իրավունքներ ու պարտականություններ, կամ մատնանշում, թե որ պետության օրենքով կարող է կարգավորվել տվյալ հարաբերությունը։ Որքանով կոլիզիոն նորմերի տեսակարար կշիռը մեծ է Միջազգային մասնավոր իրավունքը երբեմն կոչում են կոլիզիոն իրավունք։ Միջազգային մասնավոր իրավունքը սերտորեն առնչված է միջազգային (հանրային) իրավունքի հետ։ Հաճախ Միջազգային մասնավոր իրավունքի նորմերը բխում են հանրային իրավունքի ընդհանուր սկզբունքներից։ Միջազգային մասնավոր իրավունքի նորմերի մի մասն ամփոփված է ներպետական նորմերում, մյուսը՝ միջազգային պայմանագրերում ու սովորույթներում։ Միջազգային մասնավոր իրավունքի սուբյեկտներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք։

ՄԱԿ-ը նույնպես միջազգային իրավունքի սուբյեկտ է․

ՄԱԿ–ն ունի միջազգային իրավունքներ և կրում է միջազգային պարտականություններ և, հետևաբար, միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների՝ պետությունների նման կարող է ապահովել իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունը՝ միջազգային դատական մարմիններ դիմելու ճանապարհով։
- Միջազգային դատարանի 1949 թ. կայացրած որոշումը ՄԱԿ-ում

ծառայության ընթացքում կրած վնասների փոխհատուցման վերա-

բերյալ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Перетерский И․ С․, Крылов С․ Б․ Международное частное право М-, 1959;
  • Лунц Л- А․, Международное частное право, М-, 1970․
Ընթերցե՛ք «միջազգային մասնավոր իրավունք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։