Միջազգային դատական մարմիններ
Միջազգային դատական մարմիններ կամ միջազգային դատարաններ, միջազգային համաձայնագրի պայմանների վրա ստեղծված դատական մարմին պետությունների միջև կամ պետությունների և անհատ անձանց միջև ծագած վեճերը քննելու համար։ Օրենսդիր մարմին չէ։ Պարտականությունն է կիրառել միջազգային իրավունքն այն վիճակում, ինչպես այն գտնում է դատարանը, այլ ոչ թե ստեղծել միջազգային իրավունք[1]։ Սակայն որոշակի ներգործություն ունի միջազգային իրավունքի զարգացման կամ առնվազն հաջորդող նախադեպային պրակտիկայի ձևավորման վրա։
Միջազգային դատարանների ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային դատարանները ձևավորվում են միջազգային պայմանագրերով, կամ միջազգային կազմակերպության հեղինակության ներքո, ինչպիսին է Միավորված Ազգերի Կազմակերպությունը։ Դրանք իրենցից ներկայացնում են իրավիճակային՝ ad-hoc[2] դատարաններ և հաստատուն ինստիտուտներ, որոնք բացառում են զուտ ներպետական հեղինակության տակ գտնվող դատարանները։
Դատավորները ընտրվում են բարձր բարոյական արժեքով և մասնագիտական հեղինակություն վայելող անձինք, անկախ իրենց ազգային պատկանելության։
Ըստ տեղի և նշանակության դատական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ տեղի և նշանակության միջազգային դատարանների օրինակ են Նյուրնբերգյան և Տոկիոյի դատարանները, որոնք ստեղծվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Այդ դատարաններից երեքը գտնվում են Հաագայում (Նիդերլանդներ)։
- Նախկին Հարավսլավիայի Միջազգային քրեական տրիբունալը (ICTY)
- Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ)
- Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)
Հետագայում Միջազգային դատական մարմիններ ստեղծվել են տարբեր վայրերում, որպես կանոն տվյալ երկրի իրավասության սահմաններում որևէ խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես Ռուանդայի ցեղասպանության հարցով զբաղվող Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալը։ Ռուանդայի և Հարավսլավիայի տրիբունալները ի տարբերություն մյուսների ստեղծվել են ոչ թե պայմանագրով, այլ՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն։
Միջազգային քրեական դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջազգային ռազմական տրիբունալը (1945-1946 թ.), որը հիմնադրվել է 1945 թ․ օգոստոսի 8–ին Լոնդոնյան խարտիայի Ստատուտի համաձայն։ Նպատակն էր հետապնդել և պատժել Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր խոշոր հանցագործներին (սովորաբար կոչվում է Նյուրնբերգյան կանոնադրություն կամ Լոնդոնյան խարտիա), ըստ որի էլ պետք է իրականացվեին Նյուրնբերգյան դատավարությունները։
- Միջազգային քրեական դատարան Հաագայում, որը հիմնադրվել է 1998 թ․ հուլիսի 17–ին Հռոմի ստատուտի համաձայն։ Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի և Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի փորձը միջազգային հասարակությանը ցույց տվեց անկախ և հիմնական դատարան ստեղծելու անհրաժեշտությունը։ Քրեական արդարադատության առաջին միջազգային մարմինն է, որի նպատակն էր ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց հետապնդումը։ Պաշտոնապես իր գործունեությունը սկսել է 2002 թ․ հուլիսի 1–ից։
Հարավսլավիայի և Ռուանդայի տրիբունալներն այսօր վերածվել են Խոշոր կազմակերպությունների, որոնք ունեն 2000–ից ավելի պաշտոններ, իսկ միացյալ տարեկան բյուջեն ԱՄՆ բյուջեին գերազանցում է քառորդ միլիարդ դոլլարով, որը կազմում է ՄԱԿ–ի ընդհանուր կանոնավոր բյուջեյի 15 % –ը[3]։
Միավորված ազգերի Ad hoc քրեական դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեղասպանությունների և քաղաքացիական պատերազմների ընթացքում կատարված հանցագործությունների հետաքննության համար, ի լրումն միջազգային տրիբունալների, ստեղծվում են նաև իրավիճակային դատարաններ՝ ad hoc, հաշվի առնելով միջազգային և ներպետական ռազմավարությունները։ Իրավական ուժ ունի միայն պայմանավորվող կողմերի միջև։ Ad hoc քրեական դատարանների օրինակներ են․
- նախկին Հարավսլավիայի Միջազգային քրեական տրիբունալ (ICTY) Հաագայում, որը հիմնադրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 827 բանաձևի համաձայն 1993 թ. մայիսի 25-ին
- Ռուանդայի (Տանզանիա) Միջազգային քրեական տրիբունալը (ICTR), որը հիմնադրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 955 բանաձևի համաձայն 1994 թ․ նոյեմբերի 8–ին
- Միջազգային մնացորդային մեխանիզմ ad hoc քրեական տրիբունալների համար (MICT) ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1966 թ․ սահմանված բանաձևի։ Այն հիմնադրվել է որպես ICTY և ICTR իրավահաջորդ 2010 թ․ դեկտեմբերի 22–ին։ Ի սկզբանե Մեխանիզմը ստեղծվել էր չորս տարի ժամկետով, այսինքն ժամանակավոր մարմին էր։ Սակայն հետագայում ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց, որ Մեխանիզմի արդյունքների համաձայն իրավասության ժամկետները կարող են ևս երկու տարով բազմակի անգամ երկարացվել։ Փաստորեն Մնացորդային Մեխանիզմը հիմնական մարմին է, քանի որ նրա գործունեությունը կդադարեցվի միայն նրա իրավասության մեջ մտնող գործերի վերջին որոշումը ընդունելով։
Հիբրիդային դատարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ սերնդի միջազգային քրեական դատական մարմինները այսպես կոչված խառը միջազգային, կիսա-միջազգային կամ հիբրիդային տրիբունալներն են։ Նրանք ունեն ազգային և միջազգային իրավունքի իրավական հիմք և բաղկացած են ազգային և միջազգային դատավորներից։ Վերջիններս հիմնականում (բայց ոչ միշտ) նշանակվում են ՄԱԿ–ի կողմից։ Այդ հիբրիդային դատարանները հիմնականում ազգային դատական համակարգի մասն են կազմում։ Կրողը միայն տվյալ պետությունն է։ Գրեթե բոլոր խառը տրիբունալների ֆինանսավորումը իրականացվում է անդամ–պետությունների կամավոր ներդրումների հաշվին (բացառությամբ նախկինում գործող Թիմոր–Լեշտիի ծանր հանցագործությունների հատուկ պալատների)։
Այդպիսի «հիբրիդային դատարանների» օրինակներ են Դիլիի (Արևելյան Թիմոր) (2000), Կոսովոյի (2000), Սիերա Լեոնեի (2002), Սարաևոյի (Բոսնիա և Հերցեգովինա) դատական պալատը ռազմական հանցագործությունների հետաքննության համար (2005), Լիբանանի (2007), Արևելյան Թիմորի և Կամբոջայի (2006) դեպքերի կապակցությամբ ստեղծված միջազգային դատարանները, Իրաքի (Բաղդադ) Գերագույն քրեական տրիբունալը և այլն։
Այդպիսի միջազգային դատարանների դատավորները և բարձրակարգ անձնակազմը դիվանագիտական անձեռնմխելիությամբ են օժտվում, եթե նրանց կառավարման մարմինը դա թույլ է տալիս։ Այս դատական մարմիններից յուրաքանչյուրի գործունեությունը տարբերվում է իր բնույթով, բայց բոլորը իրագործվում են ՄԱԿ–ի նախաձեռնությամբ և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն։
Միջազգային արբիտրաժներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային դատարանները տարբերվում են միջազգային արբիտրաժային ֆորումներից։ Միջազգային արբիտրաժային դատարանները միջպետական կառույցներ չեն։ Դրանք մասնավոր կառույցներ են, սակայն կայացված որոշումը պարտադիր ուժ ունի վիճող կողմերի համար։ Օրինակ․
- Ստոկհոլմի առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային ինստիտուտ
- Միջազգային առևտրային արբիտրաժային դատարան
- Սպորտի արբիտրաժային դատարան
- Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն Արբիտրաժ Դատարան
- Ֆինանսական Արբիտրաժ[4]
Միջազգային դատարանների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանցագործության դեմ պայքարի մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինտերպոլ– քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն, որի հիմնական խնդիրն է մասնակից երկրների ազգային իրավապահ մարմինների ջանքերը միավորել ընդհանուր հանցագործության դեմ պայքարում։
- Եվրոպոլ– Եվրոպական միության ոստիկանական ծառայություն Հաագայում։ Կոորդինացնում է միջազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի և ազգային ոստիկանական ծառայությունների տեղեկատվական փոխանակության ազգային ծառայությունների աշխատանքը։ Հատկապես կոորդինացնում է ահաբեկչության, զենքի ապօրինի առևտրի, թմրադեղերի թրաֆիկինգի, երեխաների պոռնոգրաֆիայի և փողերի լվացման դեմ պայքարը։
- Ամերիպոլ, որը ստեղծվել է թմրանյութերի դեմ պայքարի համար 2007 թ․ նոյեմբերի 14–ին Բոգոտայում (Կոլումբիա)
- Էքստրադիցիա– հանցագործների հանձնում, որը ստեղծվել է որևէ պետությունում գտնվող քրեական պատասխանատվության ենթակա անձին այն պետությանը հանձնելու համար, որի տերիտորիայում նա կատարել է հանցագործություն, կամ որի քաղաքացին է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ [33] 2004 թ․ Գլխավոր քարտուղարի հաշվետու զեկույցը
- А. Р. КАЮМОВА Гибридные трибуналы и интернационализированные суды в системе международной уголовной юстиции [34]
- Վոլևոձ Ա․ Գ․ [Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններwww.mgimo.ru/files/15560/tema-10.ppt] դասախոսություններ
- УСТАВ МЕЖДУНАРОДНОГО ВОЕННОГО ТРИБУНАЛА ДЛЯ СУДА И НАКАЗАНИЯ ГЛАВНЫХ ВОЕННЫХ ПРЕСТУПНИКОВ ЕВРОПЕЙСКИХ СТРАН ОСИ (Принят в г. Лондоне 8 августа 1945 года)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ս South West Africa Cases (Ethiopia v South Africa, Liberia v South Africa) second phase 1966) ICJ Reports 4, para 89. The Legality of the Threat. Nuclear Weapons advisory opinion (1996) ICJ Reports 226, para 18
- ↑ «ըստ տեղի», լատիներեն արտահայտություն, որը նշանակում է «որևէ կոնկրետ դեպքի, նպատակի համար»
- ↑ А. Р. КАЮМОВА Гибридные трибуналы и интернационализированные суды в системе международной уголовной юстиции [1], ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ, ՓաստաթուղթS/2004/616 [2] Գլխավոր քարտուղարի հաշվետու զեկույց, 2004 թ․ օգոստոսի 23
- ↑ Հայաստանի Բանկերի Միություն[3] Archived 2015-06-12 at the Wayback Machine.
- ↑ Special Tribunal for Lebanon
- ↑ Special Court for Sierra Leone [4] Պաշտոնական կայք
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 ՄԱԿ–ի Հայաստանյան կայք [5] Archived 2015-08-23 at the Wayback Machine.
- ↑ Southern African Development Community
- ↑ ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավանախորդը, որը գործել է Ազգերի լիգայի շրջանակներում
- ↑ Permanent Court of International Justice 1922-1946 Judgments [6] Advisory Opinions and Orders in PDF
- ↑ 1946 թ․–ից սկսել է գործել որպես՝ Արդարադատության միջազգային դատարան։ ՄԱԿ–ի մարմիններից միակն է, որ տեղակայված չէ ԱՄՆ–ում։ Այն գտնվում է Հաագայում։
- ↑ United Nations Mechanism for International Criminal Tribunals
- ↑ International Tribunal for the Law of the Sea [7] Պաշտոնական կայք
- ↑ International Military Tribunal for the Far East
- ↑ «Charter of the International Military Tribunal for the Far East»։ Արխիվացված է օրիգինալից 1999-02-22-ին։ Վերցված է 2015-07-09
- ↑ Rule of Law in Armed Conflicts Project
- ↑ ПРИГОВОР МЕЖДУНАРОДНОГО ВОЕННОГО ТРИБУНАЛА
- ↑ «The Nuremberg Trials»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-07-09
- ↑ International Criminal Tribunal for the former Yugoslavia [8] Պաշտոնական կայք
- ↑ United Nations International Criminal Tribunal for Rwanda
- ↑ ICC կամ ICCt, երբ կիրառվում է այլ կազմակերպության կամ երկրի անվան հետ
- ↑ International Criminal Court [9] Archived 2015-07-14 at the Wayback Machine. Պաշտոնական կայք
- ↑ International Court of Justice [10] Archived 2017-04-23 at the Wayback Machine. Պաշտոնական կայք
- ↑ Inter-American Court of Human Rights [11] Պաշտոնական կայք
- ↑ Organization of American States [12] Պաշտոնական կայք
- ↑ European Union Civil Service Tribunal [13] Պաշտոնական կայք
- ↑ European Nuclear Energy Tribunal page at the OECD Nuclear Energy Agency [14]
- ↑ Միջուկային էներգիայի եվրոպական տրիբունալ[15] (անգլ.)
- ↑ Court of Justice of the European Free Trade Association [16] Պաշտոնական կայք
- ↑ European Free Trade Association [17] Պաշտոնական կայք
- ↑ European Court of Justice [18] Պաշտոնական կայք
- ↑ European Court of Human Rights [19] Պաշտոնական կայք
- ↑ «ECOWAS Community Court of Justice»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-16-ին։ Վերցված է 2015-07-09
- ↑ Economic Community of West African States[]
- ↑ Экономический суд СНГ [20] Պաշտոնական կայք
- ↑ Eastern Caribbean Supreme Court
- ↑ Organisation of Eastern Caribbean States [21] Պաշտոնական կայք
- ↑ John Hatchard (ed.) Directory of Commonwealth Law Schools 2003-2004 [22] Cavendish Publishing. 2003. ISBN 1-85941-758-2; page 122
- ↑ East African Court of Justice [23] Պաշտոնական կայք
- ↑ Court of Justice of the Andean Community [24] Archived 2015-07-15 at the Wayback Machine. Պաշտոնական կայք
- ↑ Андское сообщество [25] Геополитика
- ↑ Common Market for Eastern and Southern Africa [26] Պաշտոնական կայք
- ↑ Caribbean Court of Justice [27] Պաշտոնական կայք
- ↑ Benelux Court of Justice [28] Պաշտոնական կայք
- ↑ Appellate Body
- ↑ World Trade Organization [29] Պաշտոնական կայք
- ↑ African Court on Human and People's Rights [30] Պաշտոնական կայք
- ↑ African Court of Justice
- ↑ Extraordinary African Chambers in Senegal
- ↑ Extraordinary Chambers in the Courts of Cambodia [31] Պաշտոնական կայք
- ↑ The Serious Crimes Process in Timor-Leste: In Retrospect [32] New York: International Center for Transitional Justice, 2006. — 41 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՄԱԿ–ի Հայաստանյան կայք [35] Archived 2015-08-23 at the Wayback Machine. Բառացանկ
- Աֆրիկայի արդարադատության և մարդու իրավունքների դատարանի կանոնադրությունը վավերացրած երկրների ցուցակ [36] 2011 հունվարի 27
- Հրաչիկ Յարմալոյան․ Միջազգային իրավունքի զարգացումը և նախադեպը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում [37] ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հայցորդի հոդված
- ԵվրԱզԷՍ-ին Հայաստանի անդամակցումը իր նախադեպը չունի [38] REPLIK.am 2012-10-24
- Իրավական ուղեցույց [39] Archived 2016-03-06 at the Wayback Machine.