Չեզոքություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիան և Ճապոնիան 2-րդ համաշխարհային պատերազմում

Չեզոքություն, միջազգային իրավունքում պատերազմող կողմերին ռազմական օգնություն ցույց չտալու, ռազմական խմբավորումներին ուրիշ պետությունների միջև մղվող պատերազմներին չմասնակցելու արտաքին քաղաքական կուրս։ Չեզոքության պատմական ձևերն են՝ լրիվ, ոչ լրիվ, բացարձակ, բարյացակամ, զինված և զինաթափված, ակտիվ և պասիվ, կամավոր և պայմանագրային, ժամանակավոր և մշտական։ Չեզոքությունը մշտական է, եթե պետությունը պարտավորվում է խաղաղասիրական քաղաքականություն վարել ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղ ժամանակ։ Առաջին անգամ մշտական չեզոք պետություն է հռչակվել Շվեյցարիան՝ Վիեննայի կոնգրեսում (1815)։ Ներկայումս մշտական չեզոք պետություններ են Շվեյցարիան և Ավստրիան, չեզոքություն է պահպանում Ֆինլանդիան։ Նախկինում չեզոք պետություններ Բելգիան, Նիդերլանդներըն ու Լյուքսեմբուրգը այժմ հարում են ագրեսիվ-քաղաքական խմբավորումների։ Մշտական չեզոքություն հաստատվում է միջազգային պայմանագրի ուժով, միակողմանիորեն փոխվել կամ վերացվել չի կարող։

Նախկինում չեզոք գոտի բռնած երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական չեզոքություն պահպանող երկիրը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն (հոդված 51), ունի անհատական և կոլեկտիվ պաշտպանության իրավունք։ Ստրկատիրական և ֆեոդ, հասարակարգերում, ուր զավթողական պատերազմները պետությունների արտաքին քաղաքականության հիմնական կուրսն էին, չեզոքության պահպանումը փաստորեն բացառվում էր։ Աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանը գտնվում էր պատերազմների թատերաբեմում և, անկախ չեզոքություն պահպանելու նրա ձգտումներից, ագրեսիայի կամ պալատական հեղաշրջումների ու դավադրությունների հետևանքով ակամա պատերազմական գործողությունների մասնակից էր դառնում։ Լավագույն դեպքում չեզոքություն պահպանած Հայաստանը պարտավորվում էր իր երկրի տերիտորիայով թույլ տալ պատերազմող կողմի զորքերի անարգել անցումը։ Քսենոփոնի վկայությամբ, Տիրիբազը համաձայնել էր թույլ տալ հույների նահանջը Հայաստանի տարածքով այն պայմանով, որ նրանք պարտավորվեին վնաս չհասցնել բնակչությանը։ Սակայն Հայաստանը, անկախ խոչընդոտներից, չեզոքությունը դիտել է որպես արտաքին քաղաքականության հետևողական կուրս, օգտվել դրա բոլոր ձևերից, ընդհուպ մինչև մշտական չեզոքություն։

Ռազմական չեզոքություն Տիգրան Բ-ի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Բ նպատակ ունենալով ստեղծել դեպի Միջերկրական ծովն անցնելու լայն գոտի և ամրապնդել դիրքերը Ասորիքում, Կիլիկիայում և Պաղեստինում, որպեսզի չբախվի Հռոմի հետ, ձևական չեզոքություն է պահպանել Պոնտոսի և Հռոմի միջև վերսկսվող պատերազմի ժամանակ, իսկ հետո, առանց Հռոմի հետ բախվելու, իր տերությանն է միացրել վերջին սելևկյանների տերիտորիաները։ Ժամանակավոր չեզոքություն պահպանելու հարցը հայերը լուծել են սեփական նախաձեռնությամբ, երկրի շահերից ելնելով։ Որպես իրավահարաբերության ինքնուրույն սուբյեկտ նրանք խաղաղ ժամանակ չեզոքություն պահպանելու որևէ պարտավորություն չեն ստանձնել։ Հռանդեայի հաշտության պայմանագրով (տես Հռանդեայի պայմանագիր 64) հայերը մնում էին միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ, չեզոքություն պահպանելով միայն Հռոմի և պարթևների հետ։ Իրենց հերթին պայմանագրի մասնակից պետությունները պարտավորվում էին հարգել Հայաստանի չեզոքությունը։ Հետագայում չեզոքությունը ձեռք է բերվել արաբ խալիֆայության և Բյուզանդիայի միջև բախումների ընթացքում անկախություն ստանալուց հետո (9-րդ դար)։ Կիլիկիայի հայկական պետությունն առավելություն է տվել ժամանակավոր և ակտիվ չեզոքությանը։ Մասնավորապես, նրա տերիտորիայով Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի զորքերի անցումը թույլատրելու հետ մեկտեղ, հայերը նորմալ հարաբերություններ են պահպանել նրա հակառակորդների, մասնավորապես, Սալահ ադ Դինի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 687