Միջազգային իրավունքի սկզբունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային իրավունքի սկզբունքներ, միջազգային և միջպետական պայմանագրերում, միջազգային կազմակերպությունների կանոնադրություններում, միջազգային դատարանների որոշումներում, ինչպես նաև միջազգային սովորույթներում պարունակվող իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը, որոնց վերաբերյալ առկա են միջազգային հանրության կողմից համընդհանուր պրակտիկայի առկայության և դրանց կիրառման պարտադիր լինելու ապացույցներ[1][2]։ Միջազգային կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ միջազգային հարաբերությունների սուբյեկտների վարքագծի առավել կարևոր և համընդհանուր ընդունված նորմերը նույնպես հանդիսանում են միջազգային հարաբերությունների ոլորտում պետությունների կողմից մշակված այլ նորմերի օրինականության, ինչպես նաև պետությունների փաստացի վարքագծի օրինականության չափանիշ։

Միջազգային իրավունքի սկզբունքները, որպես հրամայական դրույթներ, չեն կարող վերացվել հատուկ բնույթի որևէ այլ սահմանումներով կամ բարեփոխվել՝ հաշվի առնելով հատուկ հանգամանքները։

Միջազգային իրավունքի սկզբունքների հիմնական աղբյուրներն են ՄԱԿ-ի կանոնադրությունը, 1970 թվականի միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիրը և 1975 թվականի Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտը։

Միջազգային իրավունքի սկզբունքների բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրավունքի դոկտրինում առանձնացվում են տասը ունիվերսալ սկզբունքներ․

  • Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը;
  • Միջազգային վեճերի լուծման սկզբունքը խաղաղ միջոցներով;
  • Պետությունների ներքին իրավասության մեջ մտնող գործերին չմիջամտելու սկզբունքը;
  • Պետությունների պարտականությունները միմյանց հետ համագործակցելու սկզբունքը;
  • Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը;
  • Պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքը;
  • Միջազգային իրավունքի գծով պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքը;
  • Պետական սահմանների անխախտելիության սկզբունքը;
  • Պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը;
  • Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման սկզբունք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мучник А. Г. «Комментарий к Конституции Украины» (книга первая). Киев, 2003 г.: Парламентское издательство. ISBN 966-611-252-3
  2. Мучник А. Г. «Философия достоинства, свободы и прав человека». Киев, 2009 г.: Парламентское издательство. ISBN 978-966-611-679-9