Իմպերատիվ նորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իմպերատիվ նորմա (լատ.՝ jus cogens), իրավական նորմ, հետադարձ հղման բացառում, դատարանի գտնվելու վայրի հանրային կարգ, արտահայտություն, որը կատարվում է որոշակի կատեգորիկ ձևով և ենթակա չէ փոփոխվելու իր հասցեատերերի նախաձեռնությամբ, ի տարբերություն դիսպոզիտիվ նորմերի։

Այսպես օրինակ իմպերատիվ նորմ է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետը, որը սահմանում է, որ «համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը»[1]:

Միջազգային իրավունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածի, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին (1969 թվական) այդ նորմը «որն ընդունվում և ճանաչվում է միջազգային հանրության և պետությունների կողմից ընդհանուր առմամբ, որպես նորմ, և որից շեղումն անթույլատրելի է, և որը կարող է փոփոխվել միայն ընդհանուր միջազգային իրավունքի հաջորդ նորմով» կրում է նույն բնույթը[2]:

Հրամայական, իմպերատիվ նորմերը ունեն հատուկ իրավաբանական ուժ, այսինքն անթույլատրելի է նորմայից շեղվել նույնիսկ առանձին պետությունների փոխհարաբերությունների ճանապարհով: Նրանց հակասող պայմանագրերը կամ սովորույթները համարվում են անվավեր:

Իմպերատիվ, պարտադրողական իրավունքի նախադրյալները և իրավունքը ստեղծել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը հիմք դրեց նոր աշխարհակարգի, որոշելով դրա նպատակներն ու սկզբունքները: Վիեննայի 1969 թվականի կոնվենցիան միջազգային պայմանագրերի մասին, առաջին անգամ հստակ ամրապնդեց իմպերատիվ նորմերի հայեցակարգը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]