Հանցագործների հանձնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանցագործների հանձնում, էքստրադիցիա, միջազգային իրավունքում որևէ պետությունում գտնվող քրեական պատասխանատվության ենթակա անձի հանձնումը այն պետությանը, որի տերիտորիայում նա կատարել է հանցագործություն, կամ որի քաղաքացին է։

Հանցագործների հանձնումը կատարվում է պետությունների միջև կնքված համաձայնագրերի համաձայն։ Հանցագործների հանձնման սկզբունքը ամրապնդվում է նաև ներպետական օրենքներով։ Հանցագործների հանձնման պահանջը ենթակա է բավարարման, եթե կատարված հանցագործությունը նախատեսված է համաձայնագրով և պատժելի է ոչ միայն պահանջող, այլև այն պետության օրենսդրությամբ, որին պահանջ է ներկայացված։ Վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարում համագոր ծակցելու նպատակով, առանձին դեպքերում, ստեղծվում են միջազգային մարմիններ, կամ կնքվում են հանցագործների հանձնման միջազգային համաձայնագրեր, օտարերկրյա դրոշմանիշների կեղծումն ու իրացումը կանխելու վերաբերյալ ժնևի միջազգային համաձայնագիրը (1929 թ.), միջազգային քրեական ոստիկանությունը՝ «Ինտերպոլ» (1923 թ.), երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների հանձնման մասին միջազգային համաձայնագրերը։ Քաղաքական հանցագործությունների համար հետապնդվողները, որպես կանոն, օգտվում են քաղաքական ապաստանի իրավունաից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 228 CC-BY-SA-icon-80x15.png