Ազգային-ազատագրական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազգային-ազատագրական շարժում (Ազատագրական շարժում), կազմակերպություն (պետության գոյության ժամանակավոր ձև), որը պայքար է մղում օտարերկրյա տիրապետությունից որևէ ժողովրդի ազատագրման համար։

19-րդ դարում ազգային-ազատագրական շարժման վառ օրինակներ էին՝

Ազգային-ազատագրական բազմաթիվ շարժումներ ի հայտ եկան 20-րդ դարում, հատկապես՝ դրա երկրորդ կեսին՝ գաղութային համակարգի փլուզման ժամանակաշրջանում։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի ազգային-ազատագրական շարժումների օրինակներ.

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում ազգային-ազատագրական շարժումները ներկայացված են որպես պետությունների գոյության ժամանակավոր ձևեր, որոնք գտնվում են ձևավորման ու կայացման գործընթացում։

Ազգերի՝ ինքնորոշման համար պայքարելու իրավունքն արտացոլված է 1960 թվականին ՄԱԿԳլխավոր ասամբլեայի 15-րդ նստաշրջանում ընդունված «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն տալու մասին» հռչակագրում, ինչպես նաև միջազգային իրավունքի այն սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների հարաբերություններին ու համագործակցությանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնագրքի։ Մարտնչող ազգերը միջազգային իրավական հարաբերությունների մասնակից են դառնում այն բանից հետո, երբ որոշակի տարածքներում ստեղծում են կառավարող կազմավորումներ, որոնք ունակ են միջպետական հարաբերություններում հանդես գալու այդ տարածքի բնակչության անունից[1]։

Ազգային-ազատագրական շարժումներից շատերը պաշտպանություն էին գտնում Խորհրդային Միության կողմից։ Մասնավորապես՝ այդ շարժումներում ընդգրկված մարտիկները զինվորական գործի մեջ անհրաժեշտ հմտություններ էին ձեռք բերում 165-րդ ուսումնավարժական կենտրոնում, որը ծառայում էր օտարերկրացի զինվորականների նախապատրաստման նպատակներին։ Բացի այդ, ԽՍՀՄ-ը զենք (Կալաշնիկովի ինքնաձիգ, ձեռքի գնդացիր, նռնականետ, Մակարովի ատրճանակ, կարաբին և այլն) ու ռազմամթերք էր տալիս ազգային ազատագրական պայքարում ներգրավված ջոկատներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]