Գնդացիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնդացիրը աջակցման հրաձգային ավտոմատ զենք է, որը նախատեսված է տարբեր վերերկրյա, վերջրյա և օդային թիրախների խոցելու համար։ Հրաձգությունը գնդացիրից սովորաբար կատարվում է երկճղի հենակից կամ հաստոցից։ Ավտտոմատիկայի աշխատանքն ապահովվում է վառոդային գազերի էգերգիայի, իսկ երբեմն էլ փողի հետհրման էներգիայի օգտագործմամբ։ Նույն տրամաչափի այլ հրաձգային զենքերից գնդացիրը տարբերվում է ավելի մեծ հեռահարությամբ և կրակի ավելի բարձր հաճախությամբ (րոպեում 500-ից 1200 կրակոց)՝ շնորհիվ ավելի երկար ու ավելի զանգվածեղ փողի, ինչպես նաև ավելի տարողունակ պահեստատուփի կամ ժապավենի։ Կրակը սովորաբար վարում են կարճ (մինչև 10 փամփուշտ) և երկար (մինչև 30 փամփուշտ) կրակահերթերով, ու նաև անընդհատ կրակով։ Գնդացիրները հաճախ նաև տեղադրվում են զրահատեխնիկայի վրա որպես լրացուցիչ սպառազինություն։

Ժամանակակից բանակներում մեծ տարածում ունի հետևակային զորքերում օգտագործվող Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը՝ (РПК), իսկ մոտոհրաձգային և զրահատեխհիկական ստորաբաժանումներում՝ Կալաշնիկովի գնդացիրը (ПК)։

Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին բանակների սպառազինության մեջ լայն տարածում է ունեցել Մաքսիմի հաստոցավոր գնդացիրը[1][2]։


Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]