Ռուս-ճապոնական պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-ճապոնական պատերազմ

Ռուս-ճապոնական պատերազմ
Թվական 1905
Վայր Մանչժուրիա, Դեղին ծով, Ճապոնական ծով, Սախալին
Արդյունք Ճապոնիայի հաղթանակ,
Պորտսմուտի հաշտության պայմանագիր (1905)

Ռուս-ճապոնական պատերազմ (8 փետրվարի 1904 – 5 սեպտեմբերի 1905), ռազմական հակամարտություն Ռուսական կայսրության և Ճապոնական կայսրության միջև Մանջուրիայում և Կորեայում իմպերիալիստական մղումների համար։ Ռազմական հիմնական գործողությունները տեղի են ունեցել Հարավային Մանջուրիայի Լիաթոնգ թերակղզում, Մուկդենում և Կորեայի, Ճապոնիայի շրջակա ծովերում ու Դեղին ծովում։

Ռուսաստանը փնտրում էր տաք ջրային նավահանգիստ Խաղաղ օվկիանոսում իր նավատորմի և առևտրի համար։ Վլադիվոստոկը գործում էր միայն ամռանը, մինչդեռ Պորտ Արտուրը Լյույշուն պրովինցիայում վարձակալվեց Ռուսաստանի կողմից Չինաստանից և կգործեր ամբողջ տարին։ 1895 թվականին ավարտված Առաջին ճապոնա-չինական պատերազմից հետո, ռուսների և ճապոնացիների հարաբերությունները կտրուկ վատացել էին։ 16-րդ դարից սկսած Իվան Ահեղի ժամանակներից Ռուսաստանը նվաճողական քաղաքականություն էր վարում հեռավոր արևելքում և Սիբիրում[1]։ Որպես փոխզիջման տարբերակ Ճապոնիան առաջարկեց ճանաչել ռուսների իշխանությունը Մանջուրիայում, փոխարենը ռուսները պետք է ճանաչեին Կորեան Ճապոնիայի կախյալ տարածք։ Ռուսները մերժեցին և համարեցին Կորեայի 39-րդ միջօրեականը չեզոք գոտի Ռուսաստանի և Ճապոնիայի միջև։ Ճապոնիայի կառավարությունը ռուսների դիրքորոշումը համարեց իր հետաքրքրություններին սպառնալիք և ընտրեց պատերազմի ճանապարհը։ Բանակցությունների փակուղի գնալուց հետո 1904 թվականին Ճապոնիայի նավատորմը անսպասելի հարձակվեց Ռուսաստանի արևելյան նավատորմի վրա Պորտ Արտուրում։

Ռուսաստանը բազմաթիվ պարտություններ կրեց Ճապոնիայից, սակայն Նիկոլայ II-ը գտնում էր, որ ռուսները դեռ հաղթանակ են տանելու և որոշեց մնալ պատերազմի մեջ, սակայն ևս մի քանի ծովային ճակատամարտերում պարտություն կրելուց հետո համաձայնեց խաղաղության պայմանագիր կնքել։ ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի նախաձեռնությամբ կնքվեց Պորտսմուտի պայմանագիրը։ Ճապոնացիների անսպասելի հաղթանակը զարմացերց աշխարհի գերտերություններին։ Արդյունքում փոփոխվեց Արևելյան Ասիայի ուժային դասավորությունը և Ճապոնիան դարձավ գերտերություն։ Գիտնականները դեռևս բանավիճում են պատերազմի պատմական նշանակության վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. John Steinburg, Was the Russo-Japanese Conflict World War Zero?. p. 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 97