Թեոդոր Ռուզվելտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Ռուզվելտ կրտսեր
անգլ.՝ Theodore Roosevelt Jr.
Theodore Roosevelt (Nobel 1906).png
ԱՄՆ 26-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ Սեպտեմբերի 14, 1901
Լքեց պաշտոնը՝ Մարտի 4, 1909
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Նախորդող՝ Վիլյամ Մակինլի
Հաջորդող՝ Վիլյամ Հովարդ Տաֆտ
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 27, 1858({{padleft:1858|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2]
Ծննդավայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Վախճանի օր՝ հունվարի 6, 1919({{padleft:1919|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}})[3][2] (60 տարեկանում)
Վախճանի վայրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քով Չեք, Նյու Յորք,ԱՄՆ
Ամուսին ՝ Էդիթ Ռուզվելտ և Ալիս Հեթվեյ Լի Ռուզվելտ
Երեխաներ՝ Էլիս Լի Ռուզվելտ
Թեոդոր Ռուզվելտ III
Քերմիթ Ռուզվելտ
Էթել Քերոու Ռուզվելտ
Արչիբալդ Բալոք Ռուզվելտ
ՔվենտինՌուզվելտ
Հայր՝ Թեոդոր Ռուզվելտ ավագ
Մայր՝ Մարթա Բալլոք Ռուզվելտ
Պարգևներ՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ[4][5] և Պատվո մեդալ
Theodore Roosevelt Signature-2.svg

Թեոդոր Ռուզվելտ կրտսեր (անգլ.՝ Theodore Roosevelt Jr., հոկտեմբերի 27, 1858[1][2], Նյու Յորք[3] - հունվարի 6, 1919[3][2], Oyster Bay), ամերիկացի գրող, բնագետ, հետախույզ, պատմաբան և քաղաքական գործիչ, ԱՄՆ 26-րդ նախագահ 1901-1909 թվականներին։ 20-րդ դարում որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ հանդիսացել է 《շարժիչ ուժ》առաջադիմական հասարակության համար:

Ծնվել է(հոկտեմբերի 27, 1858 թվական) Նյու Յորքում, հարուստ ընտանիքում։ Մանուկ հասակում տառապել է ասթմա հիվանդությամբ, սակայն նա կարողանում է հաղթահարել առողջական խնդիրները` վարելով ուժեղ կենսակերպ: Այդ պատճառով վաղ հասակում մարզվել է բռնցքամարտով, որպեսզի կոփի իր թույլ մարմինը։ Բռնցքամարտի պարապմունքներից մեկի ժամանակ Ռուզվելտի ձախ աչքը վնասվել էր։ Մինչև Հարվարդի քոլեջ հաճախելը զբաղվել է ինքնազարգացմամբ: Նրա առաջին գիրքը` «1812 թվականի ռազմածովային պատերազմ»-ը ամրապնդեց իր համբավը, որպես զարգացած պատմաբան և հայտնի գրող: Մտնելով քաղաքականություն նա դարձավ Հանրապետական կուսակցախմբերի բարեփոխությունների առաջնորդ Նյու Յորք նահանգի օրենսդրական մարմնում: Իր կնոջ և մոր մահից հետո Ռուզվելտը հեռանում է անապատ, այնուհետև սկսում է զբաղվել անասնապահական ագարակներով:Վերադառնալով արևելք առաջադրվում է որպես Նյու Յորքի քաղաքապետ (1886թվական), սակայն հաջողությունների չի հասնում: Ռուզվելտը ծառայել է որպես ռազմածովային նավատորմի քարտուղարի օգնական: Իսպանական-ամերիկյան պատերազմի ընթացքում ցուցաբերած քաջությունների շնորհիվ ձեռք է բերել համապետական հռչակ:Պ ատերազմից վերադառնալով որպես հերոս, ընտրվում է մարզպետ Նյու Յորքում: Սակայն նահանգի կուսակցության ղեկավարությունը չէր վստահում Ռուզվելտին , այդ պատճառով նրան տալիս են հարգի, սակայն ավելի անզոր պաշտոն` փոխնախագահ, որպես Մկքինլիի ընտրությունների անդամ: Նա բազմիցս ճանապարհորդել է Աֆրիկայով և Հարավային Ամերիկայով մեկ, որտեղ զբաղվել է որսորդությամբ և ուսումնասիրել մի շարք տարաշխարհիկ կենդանատեսակներ և բույսեր։

1901 թվականի սեպտեմբերին 42 տարեկանում Ռուզվելտին հաջողվում է դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ նախագահը պատմության մեջ: Որպես իր կուսակցության առաջնորդ, վարելով յուրահատուկ ներքին քաղաքականություն Ռուզվելտը ԱՄՆ-ի միջին քաղաքացուն խոստանում էր երկաթգծերի կարգավորում, մաքուր սնունդ և դեղամիջոցներ: Իր կառավարման տարիներին հիմնել է անհամար ազգային այգիներ, անտառներ և հուշարձաններ՝ պահպանելով երկրի բնական ռեսուրսները: Արտաքին քաղաքականությունը կենտրոնացրել է Կենտրոնական Ամերիկայում, որտեղ սկսել է Պանամայի ջրանցքի շինարարությունը: Ռուզվելտը մեծապես ընդլայնել է ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմը: Նրա ջանքերը ապարդյուն չեն եղել ռուս-ճապոնական պատերազմը հարթելու գործում, որի համար էլ 1906 թվականին Ռուզվելտին շնորհվել է Նոբելյան մրցանակ:

1904 թվականին Ռուզվելտը շարունակում է խթանել իր առաջադեմ քաղաքականությանը, սակայն նրա ջանքերից շատերը և իր սահմանած օրենսդրական օրակարգը Կոնգրեսը արգելափակում է: Պաշտոնը թողնելուց հետո Ռուզվելտը մեկնում է շրջագայության Աֆրիկայում և Եվրոպայում: Վերադառնալով ԱՄՆ առաջադրում է իր նախագահական թեկնածությունը, բայց չկարողանալով հաղթել ընտրություններում 1912 թվականին հիմնում է իր սեփական կուսակցությունը և սկսում լայնամասշտաբ առաջանցիկ բարեփոխումներ:

Նրա կյանքի հետ կապված ամենահետաքրքիր դեպքերից մեկը նրա դեմ կատարված մահափորձն է 1912 թ-ին։ Երբ Ռուզվելտը ելույթ էր ունենում, մի մարդասպան կրակում է նրա վրա, սակայն գնդակը, դիպչելով նրա ակնոցի տուփին, խորը չի մտնում մարմնի մեջ։ Նա ելույթի ընթացքում ասում է, որ հենց նոր իր դեմ մահափորձ կատարվեց, և շարունակում է ելույթը։ Ելույթից հետո միայն նա համաձայնվում է գնալ հիվանդանոց, որպեսզի բժիշկները հեռացնեն փամփուշտը։

Առաջին աշխարհամարտի տարիներին Ռուզվելտը դեմ էր Վուդրո Վիլսոնի վարած քաղաքականությանը: Նա մտադիր էր առաջադրվել 1920 թվականի նախագահական ընտրություններում, բայց առողջական վատթարացման պատճառով 1919 թվականին մահանում է: Պատմաբանները հիանում են Ռուզվելտի վարած քաղաքականությամբ, որը արմատախիլ էր անում կոռուպցիան: Նրա դեմքը փորագրված է այնպիսի մարդկանց կողքին ինչպիսիք են Ջորջ Վաշինգտոնը, Աբրահամ Լինքոլնը և Թոմաս Ջեֆերսոնը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]