Ջերալդ Ֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերալդ Ֆորդ
անգլ.՝ Gerald Ford
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Միչիգանի համալսարան (1935)[1], Եյլի իրավունքի դպրոց (1941)[1], University of Michigan Law School?, Եյլի համալսարան, Alexandria City High School? և Gordon–Conwell Theological Seminary?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, փաստաբան, գրիդիրոն ֆուտբոլիստ, ինքնակենսագիր, Ամերիկյան ֆուտբոլիստ և պետական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 14, 1913(1913-07-14)[2][3][4][…]
Ծննդավայր Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[5]
Վախճանի օր դեկտեմբերի 26, 2006(2006-12-26)[6][2][3][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Թաղված Gerald R. Ford Presidential Museum և Միչիգան
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Leslie Lynch King Jr.
Հայր Լեսլի Լինչ Քինգ ավագ[7]
Մայր Դորոթի Այեր Գարդներ Ֆորդ[7]
Ամուսին Բեթի Ֆորդ
Զավակներ Մայքլ Գերալդ Ֆորդ[7], Ջոն Գարդներ Ֆորդ[7], Սթիվեն Ֆորդ[7] և Սյուզան Ֆորդ[7]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջերալդ Ֆորդ (անգլ.՝ Gerald Ford, հուլիսի 14, 1913(1913-07-14)[2][3][4][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[5] - դեկտեմբերի 26, 2006(2006-12-26)[6][2][3][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների 38-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է օգոստոս 9, 1974 թվականից մինչև հունվար 20, 1977։ Բացի այս նա եղել է 40-րդ ԱՄՆ փոխնախագահը Ռիչարդ Նիքսոնի նախագահության ժամանակ 1973 թվականից մինչև 1974 թվականը։ Նա առաջին մարդն էր, ով համաձայն ԱՄՆ սահմանադրության 25-րդ կետի նշանակվեց փոխնախագահ, նախկինում այս պաշտոնից հրաժարված Սպիրո Էնգրյուի փոխարեն։ Դառնալով նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականից հետո՝ նա դարձավ առաջին նախագահը, ով չի ընտրվել ոչ նախագահ, ոչ էլ փոխնախագահ։ Մինչև փոխնախագահ նշանակվելը Ֆորդը եղել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ՝ ընտրված լինելով Միչիգանում։

Որպես ԱՄՆ նախագահ, Ֆորդը ստորագրեց Հելսինկիի եզրափակիչ ակտը, որի նպատակը Սառը պատերազմը մեղմացնելն էր։ Ինն ամիս նրա նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-ն նվաճեց հարավային Վիետնամը և ամերիկյան զորքերը լքեցին Վիետնամը։ Ֆորդի կառավարման ժամանակ տնտեսությունը ամենավատ վիճակում էր վերջին չորս տասնամյակի ընթացքում, Մեծ ճգնաժամից հետո, ինչը բերեց գնաճի և գործազրկության[8]։ Նրա ամենահակասական գործողություններից մեկն այն էր, որ նա ներում շնորհեց Ռիչարդ Նիքսոնին Վոթերգեյթի սկանդալից հետո։ Ֆորդը նաև իր կառավարման տարիներին մեծացրեց կոնգրեսի դերը արտաքին քաղաքականության բնագավառում[9]։ 1976 թվականի նախագահական ընտրություններից առաջ Ֆորդը Հանրապետական կուսակցությունից առաջադրվեց՝ հաղթելով Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանին։ Սակայն նա պարտվեց նախագահական ընտրություններում դեմոկրատ, նախկին Ջեորջիայի նախկին նահանգապետ Ջիմի Կարտերին նոյեմբերի 2-ին։

Իր նախագահությունից հետո Ֆորդը ակտիվ մնաց Հանրապետական կուսակցությունում։ Շարունակական առողջական խնդիրներից հետո նա մահացավ իր տանը 2006 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ֆորդը դարձավ ամենաերկարակյաց ԱՄՆ նախագահը՝ ապրելով 93 տարի և 165 օր։ Ֆորդը նաև ամենակարճ պաշտոնավարած նախագահն է, ով չի մահացել իր պաշտոնավարման տարիներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=F000260
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118534297 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/12/26/AR2006122601257.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Lundy D. R. The Peerage
  8. Frum, David (2000). How We Got Here: The '70s. New York, New York: Basic Books. էջեր xxiii, 301. ISBN 0-465-04195-7.
  9. George Lenczowski (1990). American Presidents, and the Middle East. Duke University Press. էջեր 142–143. ISBN 0-8223-0972-6.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջերալդ Ֆորդ հոդվածին