Ջորջ Վաշինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Վաշինգտոն
Փոխնախագահ Ջոն Ադամս
Նախորդող ոչ մի
Հաջորդող Ջոն Ադամս
 
Կուսակցություն՝ Անկուսակցական
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ագարակապան, քարտեզագիր, geometer, ճարտարագետ, պետական գործիչ, հեղափոխական, գրող և բանակի սպա
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 22, 1732(1732-02-22)[1][2][3][…]
Ծննդավայր Վեսթմորլենդ, Վիրջինիա գաղութ, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 14, 1799(1799-12-14)[4][1][5][…] (67 տարեկան)
Վախճանի վայր Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[6][7][8][…]
Թաղված Վաշինգտոնների դամբարան[9][10][11][…]
Դինաստիա Վաշինգտոն ընտանիք
Քաղաքացիություն  Մեծ Բրիտանիայի թագավորություն և  ԱՄՆ
Հայր Ավգուստին Վաշինգտոն[12]
Մայր Մերի Բոլ Վաշինգտոն[13]
Ամուսին Մարթա Վաշինգտոն[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ջորջ Վաշինգտնը 1772 թ.
Ջորջ Վաշինգտոնի հրաժեշտի ուղերձը ազգին
Վաշինգտոնի դիմաքանդակը /ձախից՝ առաջինը/ Մաունթ Ռաշմորում
Ջորջ Վաշինգտոնի դիմապատկերը 1 դոլարանոց հուշադրամի վրա
Ջորջի և Մարթայի շիրիմները Վաշինգտոնների ընտանեկան դամբանում

Ջորջ Վաշինգտոն (անգլ.՝ George Washington, փետրվարի 22, 1732(1732-02-22)[1][2][3][…], Վեսթմորլենդ, Վիրջինիա գաղութ, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 14, 1799(1799-12-14)[4][1][5][…], Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[6][7][8][…]), Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ (ապրիլի 30, 1789 - մարտի 4, 1797

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Վաշինգտոնն անկախության համար պատերազմի ժամանակ Մայրցամաքային բանակի հրամանատարն էր, եղել է ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։ Նախագահել է երկու ժամկետ և նախագահությունը փոխանցել Ջոն Ադամսին։ Երկու ժամկետից ավելի չառաջադրվելու անվանդույթը պահպանվել է մինչև Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահություն, ով ընտրվել է 3 անգամ։

Ծնվել է ագարակատիրոջ ընտանիքում։ Կրթությունն ստացել է տանը, սիրել է կարդալ։ 11 տարեկանում կորցրել է հորը։ Աշխատել է որպես հողաչափ, մասնակցել է լորդ Ֆերֆաքսի արշավներին։ 1752 թվականին ժառանգել է Մաունթ Վեռնոնի կալվածքը, նույն թվականին կամավորագրվել է աշխարհազորին, մասնակցել ֆրանսիացիների ու հնդկացիների դեմ մարտական գործողություններին, եղել է գերության մեջ։ 1758 թվականին պատշոնաթող է եղել գնդապետի աստիճանով։ 1759 թվականին Վաշինգտոնը ամուսնացել է Մարթա Դենդրիջ Քաստիսի հետ, մեծ եռանդով զբաղվել իր կալվածքի բարեկարգման գործով, դարձել Վիրջինիայի ամենահարուստ հողատերերից մեկը։ 1758-1774 թվականներին նա ընտրվել է Վիրջինիայի Սահմանադիր ժողովի անդամ, որտեղ պայքարել է գաղութատեր երկրի դեմ՝ գաղութների իրավունքների համար՝ բոլոր դեպքերում դատապարտելով բռնի գործողությունները։ Եղել է առաջին Սահմանադիր կոնգրեսի պատվիրակ։ Մեծ Բրիտանիայի հետ զինված բախումներից հետո հրաժարվել է հաշտեցման փորձերից, կապել զենքն ու զրահը, միաձայն ընտրվել Մայրցամաքային /աշխարհազորային/ բանակի գլխավոր հրամանատար։ Վերակազմավորելով, վերադասավորելով զորքերը՝ նա ղեկավարել է դրանց գործողությունները՝ Բոստոնի պաշարումից սկսած (1776) մինչև անգլիական զորքերի անձնատուր լինելը Յորքթաունի մոտ (17811783 թվականի նոյեմբերին՝ Փարիզի հաշտության պայմանագրի կնքումից հետո, վայր է դրել իր հրամանատարական լիազորությունները և վերադարձել Մաունթ Վեռնոն։

Համադաշնության վերաբերյալ հոդվածներից դժգոհ՝ Վաշինգտոնն ընտրվել է Սահմանադիր ժողովի նախագահ, որը 1787 թվականին մշակել է ԱՄՆՍահմանադրությունը։ 1789 թվականին Ջորջ Վաշինգտոնը միաձայն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։ 1792 թվականին նրան վերընտրել են այդ բարձրագույն պաշտոնում։ Լինելով պետության առաջնորդ՝ աջակցել է Միության ամրապնդմանը, սահմանադրության սկզբունքները կյանքի կոչելուն ու ԱՄՆ-ի մայրաքաղաքի կառուցմանը։ Զբաղվել է իշխանության կենտրոնական մարմինների ու կառավարման համակարգի ձևավորմամբ, ստեղծել նախագահական սահմանակարգի նախադեպերը, խրախուսել տնտեսության զարգացումը։ Վաշինգտոնը սերտ հարաբերություններ է պահպանել Կոնգրեսի հետ։ 1794 թվականին ճնշել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին ապստամբությունը պետական իշխանության դեմ։ Արտաքին քաղաքականության մեջ նա խուսափում էր եվրոպական երկրների գործերին միջամտելուց։ Հրաժարվել է նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել երրորդ անգամ, չնայած շարունակում էր հսկայական ժողովրդականություն վայելել, և ժամանակի քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը համոզում էր նրան՝ վերընտրվել հանուն պետության և ազգի շահերի։ Հեռանալուց առաջ ազգին դիմել է հրաժեշտի ուղերձով։

Թողնելով նախագահի աթոռը՝ Վաշինգտոնը հաստատվել է Մաունթ Վեռնոնում, հաճախ այցելել կառուցվող մայրաքաղաքը։ Կոնգրեսը Վաշինգտոնին շնորհել է Հայրենյաց Հիմնադիր Հոր տիտղոսը։ Ֆրանսիայի հետ հարաբերությունների սրման ժամանակ՝ 1798 թվականի ամռանը խորհրդանշական կերպով նշանակվել է բանակի գլխավոր հրամանատար։ 1799 թվականի դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Վաշինգտոնը մահացել է։ Նրան թաղել են դեկտեմբերի 18-ին Մաունթ Վեռոնում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Writings of George Washington. Hg. v. John C. Fitzpatrick, 39 Bde. Washington 1931–1944.

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George Washington: A Bibliography. Hg. v. Eldo Alexander, William P. Allen, 2 Bde. London 1990.

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Американские президенты : 41 ист. портр. от Д. Вашингтона до Б. Клинтона / Под ред. Ю. Хайдекинга; Пер. с нем. Л. В. Седовой. — Ростов н/Д; М. : Феникс : Зевс, 1997.
  • Анненская А. Н. Георг Вашингтон и война за независимость. — СПб.: Монтвид, ценз. 1899.
  • Богучарский В. Я. Георг Вашингтон и основание Северо-Американских соединённых штатов. — М., 1895.
  • Валуева-Мунт А. П. Джордж Вашингтон / Сост. А. П. Мунт. — СПб., 1880.
  • Гизо, Франсуа. В борьбе за свободу : Очерки из жизни Вашингтона. — СПб., 1907.
  • Ушаков В. А. Джордж Вашингтон: страницы истории. — СПб., 2006.
  • Яковлев Н. Вашингтон. — Ростов н/Д : Феникс, 1997. — 544 с. (ЖЗЛ)
  • Fred Anderson - Crucible of War, Vintage Books, 2001, pages totales = 912, isbn = 978-0375706363| sous-titre = The Seven Years' War and the Fate of Empire in British North America, 1754-1766}}
  • James |nom1 = MacGregor Burns|prénom2 = Sudan |nom2 = Dunn| titre = George Washington| langue =en | éditeur = Times| année = 2004| pages totales = 185}}
  • Marcus | nom1 = Cunliffe | langue =en |titre = George Washington: Man and Monument| année = 1958}}
  • Frank E. | nom1 = Grizzard | langue =en | titre = A Guide to All Things Washington| lieu = Buena Vista et Charlottesville | éditeur = Mariner Publishing | année = 2005| ISBN)0-9768238-0-2}}
  • Joseph J. |nom1 = Ellis| langue=en| titre = His Excellency: George Washington| année = 2004| ISBN=1-4000-4031-0}}
  • John |nom1 = Ferling| langue=en| titre = The First of Men: A Life of George Washington | année = 1989 }}
  • John |nom1 = Ferling| langue=en| titre = Setting the World Ablaze: Washington, Adams, Jefferson, and the American Revolution| année = 2002 | éditeur = Oxford U. Press | ISBN=978-0195150841| pages totales = 392}}
  • James Thomas | nom1 = Flexner | langue = en |titre = Washington: The Indispensable Man | année = 1974 | ISBN=0-316-28616-8}}
  • Douglas S. |nom1 = Freeman| langue = en | titre = George Washington: A Biography| année = 1948-1957}}
  • Don | nom1 = Higginbotham | langue = en | titre = George Washington Reconsidered| éditeur = University Press of Virginia| année = 2001| pages totales = 336}}
  • Douglas Edward | nom1 = Leach| langue=en| titre = Roots of Conflict: British Armed Forces and Colonial Americans, 1677-1763| année = 1986| pages totales = 247| éditeur = The University of North Carolina Press| isbn= 978-0807842584}}
  • John |nom1 = Lloyd | prénom2 = John | nom2 = Mitchinson| langue =en | titre = The Book of General Ignorance| éditeur = Faber & Faber| année = 2006| pages totales = 320 | isbn = 978-0571241392}}
  • Etter| prénom=William M.|postnom1=Ph.D., Irvine Valley College| année=2017|titre= Wodden Teeth Myth|éditeur=Mount Vernon Ladies' Association|url= http://www.mountvernon.org/digital-encyclopedia/article/wooden-teeth-myth/%7Cconsulté le=10 juin 2017}}
  • Forrest | nom1 = McDonald| titre = The Presidency of George Washington| langue =en | année = 1988}}
  • Barbara Bennett | nom1 = Peterson| langue = en |titre = George Washington: America's Moral Exemplar| année = 2005}}
  • William M.S. | nom1 = Rasmussen | prénom2 = Robert S. | nom2 = Tilton| langue = en | titre = George Washington: The Man Behind the Myths| pages totales = 328 | ISBN= 0-8139-1900-2| éditeur = The University Press of Virginia| année = 1999}}
  • John| nom1 = Shy |langue=en| titre= A People Numerous and Armed: Reflections on the Military Struggle for American Independence | pages totales = 376 | isbn = 978-0472064311| éditeur = University of Michigan Press|année = 1990}}
  • Henry | nom1 = Wiencek | langue =en | titre = An Imperfect God: George Washington, His Slaves, and the Creation of America| ISBN= 0-374-17526-8| éditeur = Farrar, Strauss and Giroux| lieu = New York| année = 2003}}
  • George Washington|sous-titre=His Role in the French and Indian Wars|url=http://faculty.marianopolis.edu/c.belanger/quebechistory/encyclopedia/GeorgeWashington-FrenchandIndianWars.htm%7Cauteur=Jean(չաշխատող հղում) Bélanger|date=2005}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]