Քալվին Քուլիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Քալվին Քուլիջ
անգլ.՝ John Calvin Coolidge Jr.
Calvin Coolidge photo portrait head and shoulders.jpg
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Ծննդյան օր՝ հուլիսի 4, 1872({{padleft:1872|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3]
Ծննդավայր՝ Plymouth Notch, Vermont, Plymouth, Ուինդսոր շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանի օր՝ հունվարի 5, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:5|2|0}})[4][1][2][3] (60 տարեկանում)
Վախճանի վայրը՝ Նոտթհեմփտոն, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ամուսին ՝ Grace Coolidge
Երեխաներ՝ John Coolidge և Calvin Coolidge, Jr.
Հայր՝ John Calvin Coolidge, Sr.
Calvin Coolidge Signature.jpg

Ջոն Քալվին Քուլիջ (անգլ.՝ John Calvin Coolidge Jr., հուլիսի 4, 1872({{padleft:1872|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3], Plymouth Notch, Vermont, Plymouth, Ուինդսոր շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 5, 1933({{padleft:1933|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:5|2|0}})[4][1][2][3], Նոտթհեմփտոն, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ԱՄՆ-ի 30-րդ նախագահ (1923-1929) ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քալվին Քուլիջը ծնվել է 1872 թվականի հուլիսի 4-ին Վերմոնտ նահանգի Ուինդսորի շրջանի Պլիմուտ փոքրիկ քաղաքում[5]: Մայրը` Վիկտորյա Քուլիջը (Victoria Josephine Moor), մահացել է 39 տարեկան հասակում (1885 թվականի մարտ), երբ Քալվինն ընդամենը 13 տարեկան էր[6]:

Հայրը` Ջոն Քալվինը, բազում զբաղմունքներ ուներ: Նա ամբողջ նահանգում հայտնի էր որպես հաջողակ ֆերմեր, խանութի սեփականատեր` զբաղեցնելով քաղաքական զանազան պաշտոններ: Նա ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Վերմոնտ նահանգի սենատի անդամ, զբաղեցրել է հասարակական տարբեր պաշտոններ` ներառյալ հաշտարար դատավորի և հարկահավաքի պաշտոնները:

Մասսաչուսեթսի նահանգապետ Քուլիջը 1920 թվականին նախագահ Ուորեն Հարդինգի հետ ընտրվել է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում: Այդ ժամանակ նա ավելի հայտնի էր, քան քաղաքական բլոկի իր գործընկերը` շնորհիվ 1919 թվականին Բոստոնում ոստիկանների գործադուլը ճնշելու: 1923 թվականի օգոստոսի 2-ին Հարդինգի մահից հետո Քուլիջը դառնում է ԱՄՆ-ի նոր նախագահը: Քուլիջը Հարդինգի մահվան մասին իմացել է մի քանի օր անց միայն, քանի որ հանգստանում էր ծնողների գյուղական տանը, ուր չկար ո'չ հեռախոս, ո'չ էլեկտրականություն: Քուլիջի հայրը նավթի լամպով ինքն է տղային բերել նախագահի երդման արարողությանը: Վերադառնալով Վաշինգտոն` Քուլիջը կրկին երդում է տալիս ԱՄՆ-ի Գերագույն դատարանի առաջ, որ գլխավորում էր նախկին նախագահ Ուիլյամ Հովարդ Տաֆտը:

Քուլիջի կառավարումը, որն ընթանում էր տնտեսությանը չմիջամտելու սկզբունքով, բավականին հաջող էր ընթանում: Նահանգները տնտեսական մեծ աճ է գրանցում: Չնայած դրան` այս հաջողությունը նախագահ Հերբերտ Հուվերի օրոք արդեն ավարտվում է Մեծ ճգնաժամով: Քուլիջի օրոք հնդկացիներն ստացան ամերիկյան լիիրավ քաղաքացիություն, թեպետ անգլոամերիկացիների խնդիրները շատ հեռու էին լուծում ստանալուց: 1920-ական թվականները նշանավորվեցին Կու-կլուքս-կլանի և Լինչի դատաստանի գործունեության առկայծումով:

Նախագահական մեկ շրջանի ավարտից հետո Քուլիջը հրաժարվեց իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելուց` իր տեղը զիջելով Հուվերին: Հանրապետական կուսակցության մասշտաբային անհաջողությունները բացասապես ազդեցին Քուլիջի առողջության վրա. նա մահացավ 1932 թվականի ընտրություններում Հուվերի պարտությունից (նա պարտվեց Ֆրանկլին Ռուզվելտին) մի քանի ամիս անց:

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քալվին Քուլիջի կառավարման ժամանակ ԱՄՆ-ը պահպանեց Նիկարագուայի և Հաիթիի օկուպացիան, սակայն 1924 թվականին զորքերը դուրս բերեց Դոմինիկյան Հանրապետությունից: 1928 թվականին Քուլիջը գլխավորում էր ԱՄՆ-ի պատվիրակությունը Հավանայում կայացած Պանամերիկյան համաժողովում[7]: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական այս այցը Կուբա, որն այն ժամանակ կախվածություն ուներ ԱՄՆ-ից, դարձավ վերջինը 20-րդ դարում: Միայն 88 տարի անց` 2016 թվականի մարտի 20-ին, պաշտոնական այցով Կուբա այցելեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 Кулидж Калвин // Большая советская энциклопедия Алферов Жорес: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Presidents, 1872—1933 (англ.)
  6. The Coolidge Homestead (англ.)
  7. «Calvin Coolidge: Foreign Affairs»։ millercenter.org (անգլերեն)։ Miller Center of Public Affairs, University of Virginia։ Վերցված է 2016-02-24 
  8. Susanna Kim (2014-12-18)։ «Here's What Happened the Last Time a US President Visited Cuba» (անգլերեն)։ ABC News։ Վերցված է 2016-03-01 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Claude M. Fuess Calvin Coolidge: The Man from Vermont. — Little, Brown, 1940. — ISBN 978-1-4067-5673-9
  • Robert H. Ferrell The Presidency of Calvin Coolidge. — University Press of Kansas, 1998. — ISBN 978-0-7006-0892-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]