Ուիլիամ Մաք-Քինլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլիամ Մաք-Քինլի
Mckinley.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Ալեգեյնի քոլեջ, Օլբանիի իրավունքի դպրոց և University of Mount Union?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր հունվարի 29, 1843(1843-01-29)[1][2][3][…]
Ծննդավայր Niles, Trumbull County, Օհայո, ԱՄՆ
Վախճանի օր սեպտեմբերի 14, 1901(1901-09-14)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայր Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Գերեզման McKinley National Memorial
Թաղված McKinley National Memorial
Քաղաքացիություն 45 Star US Flag.svg ԱՄՆ
Հայր William McKinley, Sr.?
Մայր Nancy Campbell Allison?[3]
Ամուսին Իդա Մաք-Քինլի
Զավակներ Katherine McKinley?[3] և Ida McKinley?
 
Ինքնագիր William McKinley Signature-full.svg

Ուիլիամ Մաք-Քինլի կրտսեր (անգլ.՝ William McKinley Jr., հունվարի 29, 1843(1843-01-29)[1][2][3][…], Niles, Trumbull County, Օհայո, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1901(1901-09-14)[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[4]), քաղաքական գործիչ և Ամերիկայի Միացյալ Նահանգների 25-րդ նախագահը (1897-1901) Հանրապետական կուսակցությունից: Մաք-Քինլին եղել է 20-րդ դարի առաջին ԱՄՆ նախագահը և Քաղաքացիական պատերազմին մասնակցած վերջին նախագահը:

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է մայորի կոչում Հյուսիսի և Հարավի պատերազմի ժամանակ, հետո զբաղվել է իրավաբանությամբ Կանտոն քաղաքում (Օհայո նահանգ): 1877 թվականին ընտրվել է կոնգրեսում, որտեղ եղել է Հանրապետական կուսակցության անդամ և ծայրահեղ պրոտեկցիոնիզմ դրսևորել: 1890 թվականին առաջարկել է այսպես կոչված «բիլ Մաք-Քենլին», որը կազմված էր երկու առանձին, բայց միևնույն նպատակը հետապնդող օրենքի նախագծերից. McKinley Administrative Bill-ը, որը ուժի մեջ մտավ 1890 թվականի օգոստոսի 1-ին և McKinley Tariff-ը (Tariff Act of 1890), որը ուժի մեջ մտավ նույն տարվա հոկտեմբերի 6-ին: Այն մեծ տհաճություն առաջացրեց Դեմոկրատական կուսակցության շրջանում. նրա հայտնի լինելը օգնեց դեմոկրատներին փայլուն հաղթանակ ունենալ ներկայացուցիչների պալատում 1890 թվականի նոյեմբերին, իսկ երկու տարուց` իր համախոհ Գրովեր Կլիվլենդին նախագահ դարձնել. 1894 թվականին նրանք հասան մաքսատուրքերի իջեցմանը:

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի վերջում ընտրվել է նախագահ. 1900 թվականի վերջում վերընտրվեց 4 տարով: Մաք-Քինլիի նախագահության տարիները իմպերալիզմի և պրոտեկցոինիզմի ծաղկման շրջանն էր: 1898 թվականին Միացյալ Նահանգները պատերազմում էր Իսպանիայի հետ, ինչը վերջացավ Կուբայի օկուպացիայով, այնուհետև` Ֆիլիպինն օկուպացվեց Պուերտո Ռիկոյից: Բռնակցվեց նաև Հավային : 1901 թվականին Թոմաս Էդիսոնը նկարահանեց «Կադրեր նախագահ Մաք-Քինլիի երդմնակալությունից» կարճամետրաժ ֆիլմը:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի 500 դոլարանոց, որն այժմ դուրս է եկել օգտագործումից

Նոր ընտրված նախագահի պատվին 1896 թվականին անվանվեց Դենալի սարը Ալյասկայում` Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր կետը: 2015 թվականին Մաք-Քինլիի սարին վերադարձվեց հնդկական Դենալի անվանումը: Սպանությունից հետո առաջարկություն եղավ Մաք-Քինլիի պատվին վերանվանել Ֆիլիպինները[5], որը ամերիկական գաղութ էր դարձել իր նախագահության տարիներին: Մաք-Քինլիի դիմանկարը եղել է 500 դոլարանոցի վրա, սակայն դուրս է եկել օգտագործումից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Мак-Кинли Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. To rename the Philippines