Վուդրո Վիլսոն
| Վուդրո Վիլսոն | |
| անգլ.՝ Woodrow Wilson | |
| Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
|---|---|
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 28, 1856[1][2][3][4][5] |
| Ծննդավայր՝ | Ստոնտոն, Վիրջինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
| Վախճանի օր՝ | փետրվարի 3, 1924[1][2][3][6][4][5] (67 տարեկանում) |
| Վախճանի վայրը՝ | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7] |
| Ամուսին ՝ | Էդիթ Վիլսոն և Ellen Axson Wilson |
| Երեխաներ՝ | Մարգարեթ Վուդրո Վիլսոն, Ջեսի Վուդրո Վիլսոն և Էլեոնոր Վիլսոն Մակադու |
| Հայր՝ | Ջոզեֆ Ռագլզ Վիլսոն |
| Պարգևներ՝ | Խաղաղության Նոբելյան մրցանակ, Սպիտակ Արծվի շքանշան, New Jersey Hall of Fame, honorary doctor of the University of Warsaw և honorary doctor of the Jagiellonian University of Krakow |
Վուդրո Թոմաս Ուիլսոն (անգլ.՝ Woodrow Thomas Wilson, դեկտեմբերի 28, 1856[1][2][3][4][5], Ստոնտոն, Վիրջինիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 3, 1924[1][2][3][6][4][5], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921), դեմոկրատական կուսակցությունից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1919)։ Հայտնի է նաև որպես պատմաբան և քաղաքագետ, 1890-1902 թվականներին եղել է Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1902-1910 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։
1911-1913 թվականներին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ։
1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես եկել (1917 թվականից) Անտանտի կողմում։ 1917 թվականին Միացյալ Նահանգները մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Անտանտի կազմում։ 1918 թվականի հունվարին առաջ է քաշել խաղաղության ծրագիր՝ իր նշանավոր տասնչորս կետերը։ Առաջին աշխարհամարտում Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Թուրքիայի պարտությունից հետո՝ գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը Փարիզի խաղաղության վեհաժողովում։
Գլխավորել է ԱՍՆ-ի պատվիրակությունը Փարիզի խաղաղության վեհաժողով 1919-1920 թվականներին, որի արդյունքները, սակայն, անբարենպաստ եղան Վիլսոնի համար։ ԱՍՆ Սենատը հրաժարվեց վավերացնել Վերսալի հաշտության պայմանագիրը։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պահպանեցին իրենց առաջատար դերը համաշխարհային, հատկապես եվրոպական քաղաքականության մեջ, որն իր արտահայտությունը գտավ նաև Վիլսոնի նախաձեռնած Հայաստանի մանդատով (1920 թվականին ԱՍՆ-ի սենատը մերժեց այն) և Սևրի հաշտության պայմանագրով ստեղծվելիք Հայկական պետության սահմանների որոշման հարցում։ Նախագահության ժամկետն ավարտվելուց (1921) հետո հեռացել է քաղաքական գործունեությունից։
Բովանդակություն
Վիլսոնը և Հայկական հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլսոնը Հայկական հարցի հայանպաստ լուծման և անկախ հայկական պետության հզորացման ջատագով էր։ Պաշտպանում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու գաղափարը։ Սևրի պայմանագրի իրողություները ամրագրելու նպատակով Ազգերի լիգայի հանձնարարությամբ Վիլսոնի կողմից գծվեց թուրք-հայկական նոր սահմանագիծը (հայտնի է Վիլսոնի իրավարարական պայմանակարգ կամ Վիլսոնի իրավարար վճիռ անուններով)։ Սակայն արագ փոփոխվող միջազգային կացությունը, Անտանտի երկրների միջև հակասությունների սրումը, Խորհրդային Ռուսաստանի հզորացումը և հակագրոհը, այդ նպատակով նրա մերձեցումը Քեմալական Թուրքիայի հետ, որի արդյունքում դադարեց Հայաստանի առաջին հանրապետության գոյությունը՝ ձախողելով ոչ միայն Սևրի պայմանագրի, այլև Վիլսոնի իրավարար վճռի իրագործումը։
Վուդրո Վիլսոնի գաղափարը՝ հավաքական անվտանգության սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրենց էությամբ հավաքական անվտանգության և դաշինքների ստեղծման համակարգերը լիովին տարբեր երևույթներ են։ Այսպես՝
- Դաշինքներն ուղղված են ընդդեմ կոնկրետ սպառնալիքի և ենթադրում են կոնկրետ պարտավորություններ երկրների որոշակի խմբի համար։ Մինչդեռ հավաքական անվտանգության սկզբունքը չի ներառում կոնկրետ սպառնալիքի առկայություն և չի տալիս երաշխիքներ որևէ առանձին երկրի։ Այն հակադրվում է խաղաղության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի, անկախ նրանից, թե ով է դրա կրողը, կամ ում դեմ է այն ուղղված։
- Դաշինքները ենթադրում են կոնկրետ հակառակորդի առկայություն։ Մինչդեռ հավաքական անվտանգության համակարգը պաշտպանում է միջազգային իրավունքը վերացականորեն։ Կարգուկանոնը նրա միջոցով ապահովվում է ճիշտ այնպես, ինչպես քրեական օրենսգիրքն է ապահովում երկրի իրավական համակարգը։
Վուդրո Վիլսոնի 14 կետերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաղաղության պայմանագրերի կնքում։
- Ծովերում նավագնացության բացարձակ ազատություն։
- Առևտրի ազատություն՝ մաքսային պատնեշների վերացում։
- Զինաթափման երաշխիքներ։
- Գաղութային հարցերի անկանխակալ կարգավորում։
- Գերմանիայի կողմից ռուսական բոլոր բռնազավթված տարածքների ազատագրում։
- Բելգիայի ազատագրում և պետության վերականգնում։
- Գերմանիայի կողմից բռնազավթված ֆրանսիական տարածքների վերադարձ՝ ներառյալ Էլզաս-Լոթարինգիան։
- Իտալիայի սահմանների ճշգրտում։
- Ավստրո-Հունգարիայի ժողովուրդներին ինքնիշխանության տրամադրում։
- Գերմանիայի կողմից բռնազավթված Ռումինիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի տարածքների ազատագրում, Սերբիային դեպի ծով ելքի տրամադրում։
- Օսմանյան տերության թուրքական մասերի ինքնուրույն գոյություն և ազգային երկրամասերի ինքնիշխանություն։
- Լեհաստանի անկախ պետության ստեղծում։
- Ազգերի համընդհանուր միության (Ազգերի լիգա) ստեղծում՝ տարածքային ամբողջականության և մեծ ու փոքր պետություններին հավասարապես քաղաքական անկախության երաշխիքների տրամադրման նպատակով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 The Peerage
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 American National Biography — 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118643401 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 111)։ |
| ||||||||||
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 3 մահեր
- 1924 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ այբբենական կարգով
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ