Բարաք Օբամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարաք Օբամա
Barack Hussein Obama II[1]
President Barack Obama.jpg
Ծնվել է օգոստոսի 4, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2][3][4] (55 տարեկան)
Ծննդավայր Կանանց և երեխաների համար նախատեսված Կապիոլանիի բշժկական կենտրոն[1]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ[1][5][6][7]
Ազգություն աֆրամերիկացի[8]
Մայրենի լեզու անգլերեն
Կրոն քրիստոնեություն[9] և բողոքականություն
Կրթություն Մենթենգ 01 պետական տարրական դպրոց, Փունահոու դպրոց, Օքսիդենթալ քոլեջ, Կոլումբիայի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Noelani Elementary School
Ազդվել է Nipsey Russell, Reinhold Niebuhr և Saul Alinsky
Մասնագիտություն քաղաքական գործիչ[10][11]
Աշխատավայր Business International Corporation, Նյու Յորքի հանրային շահերի հետազոտության խումբ[12], Գամալիել հիմնադրամ և Սիդլի Օսթին[13]
Ամուսին Միշել Օբամա[14][15]
Ծնողներ հայր՝ Բարաք Հուսեյն Օբամա (ավագ)[1], մայր՝ Էնն Դանհամ[1]
Զբաղեցրած պաշտոններ ԱՄՆ նախագահ[16]
Քաղաքական կուսակցություն Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ[17], Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար[18], Պատվի նախագահական շքանշան[19], Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի, Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի, Գրեմմի մրցանակ Լավագույն արտասանած խոսք ալբոմի համար, NAACP Image Award for Outstanding Literary Work, Nonfiction և NAACP Image Award – Chairman's Award
Հարազատներ քույր՝ Մայա Սոետորո Էնջի և Աումա Օբամա, եղբայր՝ Բերնարդ Օբամա, Բարակ Օբամա, Մարկ Օկոթ Օբամա Նդեսանջո, Դևիդ Նդեսանջո, Աբո Օբամա, Մալիկ Աբոնգո Օբամա և Մալիկ Օբամա
Երեխաներ Մալիա Օբամա և Սաշա Օբամա
Կայք barackobama.com
whitehouse.gov/administration/president_obama/
Ստորագրություն Barack Obama signature.svg
Barack Obama Վիքիպահեստում
Օբամա Պենսիլվանիա 2008 թվականի նախագահական ընտրությունների արշավ

Բարաք Հուսեյն Օբամա II (անգլ.՝ Barack Hussein Obama, օգոստոսի 4, 1961[1][2][3][4], Կանանց և երեխաների համար նախատեսված Կապիոլանիի բշժկական կենտրոն[1]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ և գործող նախագահ(2009 թվականի հունվարի 20-ից) [20]։ Օբաման առաջին սևամորթ ամերիկացին է, որն առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու որևէ ամերիկյան կուսակցությունից։

Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ, ուր նա եղել է առաջին սևամորթ անձը, որ նախագահել է «Harvard Law Review»-ին։ Օբաման ընտրվել է որպես համայնքի կազմակերպիչ և որպես քաղաքացիական իրավունքների դատախազ Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-2004 թթ։ Եվ միաժամանակ, 1992-2004 թթ Օբաման դասավանդել է սահմանադրական իրավունք Չիկագոյի համալսարանում։ 2000 թ.-ին ձախողվեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ դառնալու նրա առաջին փորձը։ Այս դեպքից հետո, 2003-ի հունվարին Օբաման դրեց իր թեկնածությունը ԱՄՆ սենատի անդամ ընտրվելու համար և 2004 թ. նոյեմբերին ընտրվեց սենատում՝ շահելով քվեների 70 %։ Օբաման 2005-ի հունվարից 2008-ի նոյեմբերը Միացյալ Նահանգների կրտսեր սենատորն էր Իլինոյսից, որից հրաժարվել է նախագահ (2009 թ. հունվարի 20) ընտրվելու կապակցությամբ։

Օբաման (2009 թվականի հոկտեմբերի 9) Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբաման ծնվել է 1961 թվականի օգոստոսի 4-ին[21] Կապիոլանիի մայրության և գինեկոլոգիական հիվանդանոցում (այժմ՝ Կապիոլանիի կանանց և երեխաների բժշկական կենտրոն) Հոնոլուլուում, Հավայի[22][23][24][25]։ Նա առաջին նախագահն էր, ով ծնվել էր Հավայիում։ Նրա մայրը՝ Սթենլի Աննա Դունհամը, ծնվել է Ուիչիտոյում, Կանզասում և հիմնականում անգլիական նախնիներ ուներ[26]։ Նրա հայրը՝ ավագ Բարաք Օբաման, Նյանգոմա Կոգելո, Քենիայից էր։ Օբամայի ծնողները հանդիպել են 1960 թվականին ռուսերենի դասին Մանոայում գտնվող Հավայիի համալսարանում, որտեղ իր հայրը օտարերկրյա ուսանող էր[27][28]։ Նրանք ամուսանացան Ուաիլուկու, Մաուիում 1961 թվականի փետրվարի 2-ին և բաժանվեցին[29][30], երբ Օբամայի մայրը տեղափոխվեց Սիեթլ, Վաշինգտոն իր նորածին տղայի հետ 1961 թվականի օգոստոսին, որպեսզի 1 տարի սովորի Վաշինգտոնի համալսարանում։ Այդ նույն ժամանակ, հունիսին ավագ Օբաման ստացավ տնտեսագիտության բակալավրի աստիճան Հավայիում։ Այնուհետև նա մեկնեց՝ հաճախելու Հարվարդի համալսարան։ Օբամայի ծնողները բաժանվեցին 1964 թվականի մարտին։ Ավագ Օբաման վերադարձավ Քենիա 1964 թվականին, որտեղ կրկին ամուսնացավ։ Նա այցելեց Բարաքին Հավայիում միայն մեկ անգամ 1971 թվականին[31][32]։ Մահացավ ավտովթարից 1982 թվականին, երբ իր որդին 21 տարեկան էր[33]։

1963 թվականին Դունհամը Հավայիի համալսարանում հանդիպում է ինդոնեզական Արևելք-Արևմուտք կենտրոնի աշխարհագրության ասպիրանտ Լոլո Սոետրոյին[34]։ Նրանք ամուսնացան Մոլոկայիում 1965 թվականի մարտի 15-ին։ 2 անգամ իր J1 վիզան մեկ տարով երկարացնելուց հետո՝ Լոլոն 1966 թվականին վերադառնում է Ինդոնեզիա։ 16 ամիս հետո՝ 1967 թվականին, նրան հետևում են իր կինն ու խորթ որդին։ Ընտանիքն ի սկզբանե ապրում էր Մենտենգ Դալամի հարևանությամբ հարավային Ջակարտայի Տեբետ տեղամասում, իսկ հետո 1970 թվականից ի վեր՝ կենտրոնական Ջակարտայի Մետնենգի հարևանությամբ, ավելի հարուստ թաղամասում[35]։ 6-10 տարեկան հասակում Օբաման հաճախել է տեղական ինդոնեզական դպրոցներ՝ Սբ․ Ֆրանցիս Ասսիսի կաթոլիկ դպրոց երկու տարով և Բեսուկի պետական դպրոց մեկ ու կես տարով։ Այս ամենը համալրվել է նաև իր մոր կողմից անգլերեն լեզվի ուսուցմամբ[36]։

Համայնապետ և Հարվարդի իրավաբանական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելուց երկու տարի անց Օբաման նշանակվում է Զարգացող համայնքների նախագծի ղեկավար, մի եկեղեցակենտրոն համայնքային կազմակերպություն՝ գլխավորապես բաղկացած 8 կաթոլիկ ծխական կենտրոններից Ռոզլենդում, Արևմտյան Փուլմանում, Չիկագոյի հարավային մասի Ռիվերդեյլում: Այնտեղ նա աշխատեց որպես համայնքի ղեկավար 1985 թվականի հունիսից մինչև 1988 թվականի մայիսը։[37][38] Օգնեց ստեղծել աշխատանքի ուսուցման ծրագիր, քոլեջի նախապատրաստական ուսումնական ծրագիր և բնակիչների իրավունքների պաշտպանության կազմակերպություն Ալթջելդ Գարդեն-ում։[39] Օբաման նաև աշխատել է որպես խորհրդատու և հրահանգիչ Գամալիել Հիմնադրամում, որը համայնքը կառավարող հաստատություն է։[40] 1988 թվականի կեսերին առաջին անգամ 3 շաբաթով մեկնում է Եվրոպա, այնուհետև 5 շաբաթով՝ Քենյա, որտեղ առաջին անգամ հանդիպեց իր հայրական կողմի շատ բարեկամների հետ։[41][42] Վերադարձավ Քենյա 1992 թվականին իր հարսնացու Միշելի և իր խորթ քրոջ՝ Օմայի հետ։[41][43] Այնուհետև կրկին Քենյա վերադարձավ 2006 թվականի օգոստոսին՝ հոր ծննդավայր այցելելու նպատակով, որն Արևմտյան Քենյայի Կիսումու քաղաքի մոտ գտնվող մի գյուղ էր։[44]

Օբաման ընդունվեց Հարվարդի իրավաբանական դպրոց 1988 թվականի աշնանը։ Առաջին կուրսի ավարտին նա սկսեց աշխատել Հարվարդի իրավաբանական ամսագրում որպես խմբագիր[45], երկրորդ կուրսում՝ դարձավ ամսագրի նախագահը[39][46] և գիտնական Լորենս Թրայբի օգնականը, և այս ամենն ընդամենը 2 տարում։ Ամռանը՝ արձակուրդներին, վերադառնում էր Չիկագո, որտեղ 1989 թվականին աշխատում էր Սիդլի Օսթին իրավաբանական ընկերության թղթակից անդամ, ինչպես նաև Հոփկինս և Սաթեր կազմակերպությունում 1990 թվականին[47]: 1991 թվականին Հարվարդն ավարտելով գերազանց առաջադիմությամբ[48]՝ նա վերադառնում է Չիկագո[45]: Օբամայի ընտրվելը՝ որպես Հարվարդի իրավաբանական ամսագրի առաջին սևամորթ նախագահ, գրավում է ԶԼՄ-ների ուշադրությունը[39][46], որի հետևանքով հրատարակչության հետ պայմանագիր կնքվեց՝ որպեսզի հրատարակվի գիրք՝ ռասսական հարաբերությունների մասին[49], որը դարձավ անձնական հուշագիրք։ Գիրքը տպագրվեց 1995 թվականի կեսերին «Երազանքներ իմ հայրիկից» վերնագրով։[49]

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Օբաման նշեց, որ նրա աճող ընտանիքը նման ՝ «Մինի Ամերիկայի Նահանագներին»: Նա ասում էր, որ ստացել է բարեկամներ, ովքեր նման են Բերնի Մաքիին և նաև բարեկամներ, ովքեր նման են Մարգարետ Թետչերին: Օբաման ունի խորթ քույր՝ Մայա Սոյետորո-Նգ, նրա մոր և ինդոնեզացու՝ երկրորդ ամուսնու զավակն էր։ Օբամայի մայրիկը փրկվել էր իր Կանզասից մոր շնորհիվ։ Օբաման նաև ունի Իռլանդական արմատներ։ Նա հանդիպել է իր իռլանդացի զարմիկներին Մոնեգալում՝ 2011 թվականի մայիսին: «Հիշողություններ իմ մայրիկից»-ում նա Օբաման խոսում է իր ընտանիքի պատմության, հավանական բնիկ ամներիկացի նախնիների և Ջեֆերսոն Դեվիսի հետ բարեկամական կապերի մասին, ով հայտնի էր ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին։ Բացի իր բնիկ անգլերեն լեզվից, Օբաման խոսում է նաև ինսոնեզերեն, որը սովորել է մանկության տարիներին Ջակարտայում: Օբաման խաղում է բասկետբոլ, ձախլիկ խաղացող է։ Նա թիմի անդամ է դարձել ավագ դպրոցի տարիներին։ 1989 թվականի հունիսին Օբաման հանդիպեց Միշել Ռոբինսոնին, երբ նա աշխատում էր Չիկագոյի իրավաբանական ընկերություններից մեկում։ Նա երեք ամիս գրանցված էր որպես Օբամայի խորհրդատու այդ ընկերությունում։ Հետագայում Ռոբինսոնը միացավ Օբամային մի քանի հասարակական գործողությունների ընթացքում, սակայն մերժում էր Օբամայի ժամադրության գնալու առաջարկները։ Նրանք հանդիպել սկսեցին ավելի ուշ՝ ամռանը, նշանադրվեցին 1991 թվականին, ամուսնացան՝ 1992 թվականի հոկտեմբերի 3-ին։ Զույգի առաջին աղջիկը՝ Մալիա Անը՝ ծնվել է 1998 թվականի հունլիսի 4-ին, իսկ երկրորդ աղջիկը՝ Նատաշան կամ Սաշան՝ 2001 թվականի հունիսի 10-ին։ Օբաման նաև ունի երկու շուն(Portuguese Water Dogs), առաջինը տղա է՝ Բո անվանումով, ով նվեր է Թեդ Կեննեդիի կողմից՝ 2013 թվականի օգոստոսին։ Բոյի ընկերուհին Սաննինն է։ 2005 թվականին ընտանիքը Հայդ Փարք՝ Չիկագոյից տեղափոխվեց 1.6 միլիոն արժեցող հարևանությամբ՝ Կենվուդի բնակարաններից մեկը։

Օբաման բազմաթիվ անգամներ փորձել է թողնել ծխելը, նույնիսկ որոշ ժամանակներ օգտագործել է նիկոտինային թերապիան, և վերջապես 2010 թվականին Միշել Օբաման հայտարարեց, որ իր ամուսինը հաղթահարել է իր վատ սովորությունը։

Կրոնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբաման քրիստոնյա է, ում կրոնական հայացքները զարգացել են արդեն հասուն տարիքում։ Նա իր ընտանիքի անդամներին, հատկապես մորը համարել է ոչ-կրոնական անձեր։ Իսկ իր հորը նա բնորոշել է որպես «համոզված աթեիստ», իսկ խորթ հորը՝ «մարդ, ով կրոնի մեջ ոչ մի օգուտ չի տեսնում»: Օբաման բացատրել է, որ նա քսան տարեկանում աշխատելով սևամորթների եկեղեցիներում որպես համակարգող, նա հասկացել է աֆրո-ամերիկյան ավանդական կրոնների ազդեցությունը հասարակության վրա։ 2008 թվականի հունվարին Օբաման խոսեց իր քրիստոնյա լինելու պատճառների ու հավատի մասին։ Նա համոզված է, որ քրիստոնեությունը նրան տալիս է հավատ, իսկ իր հավատը՝ մեղքերից մաքրություն և հավերժական կյանք։ 2010 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարեց իր ելույթում, որ նա արդեն ընտրած քրիստոնյա է։ Թեկուզ նրա ընտանիքը, անկեղծ ասած, նրանցից չէ, որ ամեն շաբաթ գնում են եկեղեցի, բայց նրա մայրը ամենա հոգևոր մարդկանցից մեկն էր, չնայած նրան, որ Օբամային չի մեծացրել եկեղեցում։ Նա եկել է քրիստոնեական հայացքների ավելի մեծ տարիքում, երբ նա ծանոթ դարձավ Հիսուսի գաղափարներին, և ուզել է իր քույրերին, եղբայրներին առաջնորդել այդպես։ Հավատում է, որ ինչպես վերաբերվես մյուսներին, այնպես էլ քեզ ետ կվերաբերվեն։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես 109-րդ Կոնգրեսի դեմոկրատական փոքրամասնության անդամ՝ Օբաման օգնել է զինված ուժերի կարգավորման և պետական բյուջեյի օգտագործման թափանցիկությունը ավելացնելու վերաբերյալ օրենքներ ստեղծելու գործում։ Ինչպես նաև գործնական ուղևորություններով եղել է Արևելյան Եվրոպայում՝ այդ թվում՝ Ռուսաստանում, Միջին Արևելքում և Աֆրիկայում։ Կոնգրեսի 110-րդ գումարման ընթացքում Օբաման մասնակցել է բազմաթիվ օրենքների ստեղծմանը, այդ թվում՝ ընտրակեղծիքների, կոնգրեսի անդամների վրա օրենդրական ազդեցության մեծացման և ընտրությունների արդար անցկացման վերաբերյալ, ինչպես նաև գլոբալ տաքացման, միջուկային ահաբեկչության և զորացրված ամերիկյան զինծառայողների օգնության խնդիրների մասին։ Օբաման ԱՄՆ նախագահի թեկնածությունը դնելու ցանկութան մասին հայտարարել է 2007 թ. փետրվարի 10-ին Իլինոյս նահանգի Սպրինգֆիլդի հին Կապիտոլիի շենքի դիմաց [50]։ Վայրի ընտրությունն ուներ խորհրդանշական բնույթ, քանի որ հենց այդտեղ Աբրահամ Լինքոլնը 1858 թվականին իր պատմական ելույթն է ունեցել ընդդեմ ստրկատիրության[51]։

Նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-ի համագումարում Ազգային Դեմոկրատական կուսակցության կողմից Օբաման պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, իսկ Դելավերի նահանգի սենատոր Ջոզեֆ Բայդենը՝ որպես փոխնախագահի թեկնածու։ Ընտրարշավի ողջ ընթացքում Օբաման հանդես է եկել Իրանի պատերազմի արագ ավարտի, էներգետիկ անկախության և ունիվերսալ առողջապահության կողմ[52]։ Ընտրարշավն ընթացել է «Փոփոխություններ, որոնց մենք կարող ենք հավատալ»[53][54] և «Այո, մենք կարող ենք» [55] (Yes We Can երգը մի շարք հանրաճանաչ մարդկանց մասնակցությամբ, որում հնչում են Օբամայի նախընտրական ելույթի խոսքերը, մեծ ճանաչում ստացավ և արժանացավ Վեբբի/Webby մրցանակի) կարգախոսների ուղեկցությամբ։ 2008 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Բարաք Օբաման ձայների մեծամասնությամբ (365 ձայն) հաղթեց իշխող ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Ջոն Մաքքեյնին (173 ձայն)։ Ստանալով ընտրազանգվածի 52,9%-ի քվեն՝ Օբաման ԱՄՆ նախագահական պաշտոնը ստանձնել է 2009 թվականի հունվարի 20-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Բարաք Օբամայի ծննդյան վկայական
  2. 2,0 2,1 Record #132522136 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/name/nm1682433/ Ստուգված է դեկտեմբերի 28-ին 2015:
  4. 4,0 4,1 http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2009/obama-facts.html Ստուգված է դեկտեմբերի 28-ին 2015:
  5. http://www.nytimes.com/2009/12/15/business/economy/15obama.html
  6. http://www.nytimes.com/2012/03/28/world/asia/president-obama-talks-missile-defense-at-nuclear-summit-in-south-korea.html?pagewanted=all
  7. http://www.nytimes.com/aponline/2014/11/19/us/politics/ap-us-obama-education.html
  8. Asked to Declare His Race, Obama Checks ‘Black’ // Նյու Յորք Թայմզ — -02T. Ստուգված է մարտի 15-ին 2014:
  9. http://www.christianitytoday.com/ct/2008/januaryweb-only/104-32.0.html?start=2
  10. http://www.whoswho.de/templ/te_bio.php?RID=1&PID=2973
  11. Record #132522136 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  12. http://www.newsday.com/news/new-york/obama-stood-out-even-during-brief-1985-nypirg-job-1.885513
  13. http://www.dailyprincetonian.com/2005/12/07/14049/
  14. Ջոդի Քանդոր The Obamas’ MarriageՆյու Յորք Թայմզ, -26T. Ստուգված է նոյեմբերի 25-ին 2014:
  15. Barack Obama's Marriage License : President Barack Obama - Fact And Fiction
  16. Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք
  17. The Nobel Peace Prize 2009 Ստուգված է դեկտեմբերի 5-ին 2013:
  18. Barack Obama takes home Best Spoken Word Album GrammyLearn Out Loud, -09T. Ստուգված է մայիսի 24-ին 2014:
  19. President Peres awards President Obama with Presidential Medal of DistinctionԻսրայելի Արտաքին գործերի նախարարություն, -21T.
  20. «Բարաք Օբաման՝ ԱՄՆ-ի հաջորդ նախագահ»։ Ամերիկայի Ձայն։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5–ին 
  21. «President Barack Obama»։ Washington, D.C.: The White House։ 2008։ Վերցված է դեկտեմբերի 12, 2008 
  22. «Certificate of Live Birth: Barack Hussein Obama II, August 4, 1961, 7:24 pm, Honolulu»։ Department of Health, State of Hawaii։ The White House։ ապրիլի 27, 2011։ Արխիվացված օրիգինալից-ից ապրիլի 29, 2011-ին։ Վերցված է ապրիլի 27, 2011 (անգլ.)
  23. Maraniss, David (օգոստոսի 24, 2008)։ «Though Obama had to leave to find himself, it is Hawaii that made his rise possible»։ The Washington Post։ էջ A22։ Վերցված է հոկտեմբերի 28, 2008 
  24. Nakaso, Dan (դեկտեմբերի 22, 2008)։ «Twin sisters, Obama on parallel paths for years»։ The Honolulu Advertiser։ էջ B1։ Վերցված է հունվարի 22, 2011 
  25. Rudin, Ken (դեկտեմբերի 23, 2009)։ «Today's Junkie segment on TOTN: a political review Of 2009»։ Talk of the Nation (Political Junkie blog)։ NPR։ Վերցված է ապրիլի 18, 2010։ «We began with the historic inauguration on January 20—yes, the first president ever born in Hawaii» 
  26. Obama (1995, 2004), p. 12.
  27. Jones, Tim (մարտի 27, 2007)։ «Barack Obama: Mother not just a girl from Kansas; Stanley Ann Dunham shaped a future senator»։ Chicago Tribune։ էջ 1 (Tempo) 
  28. Obama (1995, 2004), pp. 9–10.
    • Scott (2011), pp. 80–86.
    • Jacobs (2011), pp. 115–118.
    • Maraniss (2012), p. 154–160.
  29. Ripley, Amanda (ապրիլի 9, 2008)։ «The story of Barack Obama's mother»։ Time (New York)։ Վերցված է ապրիլի 9, 2007 
  30. Scott (2011), p. 86.
    • Jacobs (2011), pp. 125–127.
    • Maraniss (2012), p. 160–163.
  31. Scott (2011), pp. 87–93.
    • Jacobs (2011), pp. 115–118, 125–127, 133–161.
    • Maraniss (2012), pp. 170–183, 188–189.
  32. Scott (2011), pp. 142–144.
    • Jacobs (2011), pp. 161–177, 227–230.
    • Maraniss (2012), pp. 190–194, 201–209, 227–230.
  33. Ochieng, Philip (նոյեմբերի 1, 2004)։ «From home squared to the US Senate: how Barack Obama was lost and found»։ The EastAfrican (Nairobi)։ Արխիվացված օրիգինալից-ից սեպտեմբերի 27, 2007-ին 
    • Merida, Kevin (դեկտեմբերի 14, 2007)։ «The ghost of a father»։ The Washington Post։ էջ A12։ Վերցված է հունիսի 25, 2008 
    • Jacobs (2011), pp. 251–255.
    • Maraniss (2012), pp. 411–417.
  34. Scott (2011), pp. 97–103.
    • Maraniss (2012), pp. 195–201, 225–230.
  35. Maraniss (2012), pp. 195–201, 209–223, 230–244.
  36. Maraniss (2012), pp. 216, 221, 230, 234–244.
  37. Chassie, Karen, ed։ (2007). Who's Who in America, 2008. New Providence, NJ: Marquis Who's Who. էջ 3468. ISBN 978-0-8379-7011-0. 
  38. Lizza, Ryan (մարտի 19, 2007)։ «The agitator: Barack Obama's unlikely political education»։ The New Republic 236 (12): 22–26, 28–29։ ISSN 0028-6583։ Վերցված է օգոստոսի 21, 2007 
    • Secter, Bob; McCormick, John (մարտի 30, 2007)։ «Portrait of a pragmatist»։ Chicago Tribune։ էջ 1։ Արխիվացված օրիգինալից-ից դեկտեմբերի 14, 2009-ին։ Վերցված է մայիսի 18, 2012 
    • Obama (1995, 2004), pp. 140–295.
    • Mendell (2007), pp. 63–83.
  39. 39,0 39,1 39,2 Matchan, Linda (փետրվարի 15, 1990)։ «A Law Review breakthrough»։ Boston Globe։ էջ 29։ Վերցված է հունիսի 15, 2008 
  40. Obama, Barack (August–September 1988)։ «Why organize? Problems and promise in the inner city»։ Illinois Issues 14 (8–9): 40–42։ ISSN 0738-9663  reprinted in:
    Knoepfle, Peg, ed։ (1990). After Alinsky: community organizing in Illinois. Springfield, IL: Sangamon State University. էջեր 35–40. ISBN 0-9620873-3-5. «He has also been a consultant and instructor for the Gamaliel Foundation, an organizing institute working throughout the Midwest.» 
  41. 41,0 41,1 Obama, Auma (2012). And then life happens: a memoir. New York: St. Martin's Press. էջեր 189–208, 212–216. ISBN 978-1-250-01005-6. 
  42. Obama (1995, 2004), pp. 299–437.
    • Maraniss (2012), pp. 564–570.
  43. Mundy, Liza (2008). Michelle: a biography. New York: Simon & Schuster. էջ 189. ISBN 978-1-4165-9943-2. 
    • Maraniss (2012), p. 564.
  44. Gnecchi, Nico (փետրվարի 27, 2006)։ «Obama receives hero's welcome at his family's ancestral village in Kenya»։ Voice of America։ Արխիվացված օրիգինալից-ից մարտի 21, 2008-ին։ Վերցված է հունիսի 25, 2008 
  45. 45,0 45,1 Levenson, Michael; Saltzman, Jonathan (հունվարի 28, 2007)։ «At Harvard Law, a unifying voice»։ Boston Globe։ էջ 1A։ Վերցված է հունիսի 15, 2008 
  46. 46,0 46,1 Butterfield, Fox (փետրվարի 6, 1990)։ «First black elected to head Harvard's Law Review»։ The New York Times։ էջ A20։ Վերցված է հունիսի 15, 2008 
  47. Aguilar, Louis (հուլիսի 11, 1990)։ «Survey: Law firms slow to add minority partners»։ Chicago Tribune։ էջ 1 (Business)։ Վերցված է հունիսի 15, 2008 
  48. Adams, Richard (մայիսի 9, 2007)։ «Barack Obama»։ The Guardian (London)։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 13, 2008-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2008 
  49. 49,0 49,1 Scott, Janny (մայիսի 18, 2008)։ «The story of Obama, written by Obama»։ The New York Times։ էջ A1։ Վերցված է հունիսի 15, 2008 
    • Obama (1995, 2004), pp. xiii–xvii.
  50. Пирсон, Рик; Лонг, Рей. «Obama: I’m running for president», «Chicago Tribune», 10 февраля 2007. Проверено 20 сентября 2008.
  51. Presidential Campaign Announcement (видео), Obama for America, Brightcove.TV, 10 февраля 2007. Проверено 14 января 2008.
  52. Barack Obama on the Issues: What Would Be Your Top Three Overall Priorities If Elected?, «Washington Post»
  53. Биография кандидата в президенты Барака Обамы, Государственный департамент США.
  54. Шитов, Андрей. Он изменит Вашингтон, «Российская газета» 5 июня 2008.
  55. Артемьев, Александр. Обама победил криками «Газета. Ru» 28 август 08

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]