Ջիմ Յոն Կիմ
Ջիմ Յոն Կիմ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բրաունի համալսարան, Հարվարդի բժշկական դպրոց, Այովայի համալսարան, Հարվարդի համալսարան և Muscatine High School? |
Գիտական աստիճան՝ | գիտությունների թեկնածու[1] |
Մասնագիտություն՝ | բժիշկ, մարդաբան, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | դեկտեմբերի 8, 1959[2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Younsook Lim? |
Պարգևներ | |
Ջիմ Յոն Կիմ (김용, դեկտեմբերի 8, 1959[2][3], Սեուլ, Հարավային Կորեա), կորեացի-ամերիկացի բժիշկ, մարդաբան, ով 2012 թվականի հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի 12-րդ նախագահն է։
Նախկինում եղել է Հարվարդի բժշկական դպրոցի Ընդհանուր առողջության և հանրային բժշկության ամբիոնի վարիչը և Partners In Health կազմակերպության համահիմնադիրն ու գործադիր տնօրենը։ 2009-2012 թվականներին եղել է Դարթմութի քոլեջի նախագահը՝ դառնալով Ivy League միության առաջին ասիացի-ամերիկացի նախագահը[4][5]։
2013 թվականի Ֆորբսի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիմ Յոն Կիմը ծնվել է Սեուլում 1959 թվականին։ 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և մեծացել Այովա նահանգի Մասքատին քաղաքում։ Հայրը դասավանդում էր Այովայի համալսարանում, իսկ մայրը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու էր[7]։ Կիմը հաճախում էր Մասքատինի ավագ դպրոց, որտեղ նա բարի երթի ճառասացն էր, դասարանի նախագահը, դպրոցի հավաքականում խաղում էր ֆուտբոլ և բասկետբոլ։ 1.5 տարի Այովայի համալսարանում ուսանելուց հետո տեղափոխվեց Բրաունի համալսարան, որը 1982 թվականին ավարտելով՝ ստացավ մարդու կենսաբանության բակալավրի աստիճան։ 1991 թվականին Հարվարդի բժշկական դպրոցում ստացավ մագիստրոսի աստիճան, իսկ 1993 թվականին Հարվարդի համալսարանում՝ մարդաբանական գիտությունների թեկնածուի աստիճան[8]։ Հարվարդի փորձնական հասարակական գիտությունների մագիստրոսական/գիտությունների թեկնածուների նախագծի առաջին շրջանավարտներից էր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Jim Yong Kim. Biography & Facts — Encyclopædia Britannica.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Rastello Sandrine։ «Dartmouth President Kim Nominated by Obama for World Bank»։ Bloomberg։ Վերցված է ապրիլի 17, 2012
- ↑ «김용 총장 세계银 총재 후보 지명»։ Yonhap News։ մարտի 24, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-20-ին։ Վերցված է ապրիլի 17, 2012
- ↑ «No. 50: Jim Yong Kim»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-13-ին։ Վերցված է 2016-01-05
- ↑ «Profile of Jim Yong Kim»։ Immigration.about.com։ դեկտեմբերի 8, 1959։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին։ Վերցված է ապրիլի 17, 2012
- ↑ Falkenberg, Kai, "First Responder", Forbes, November 16, 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ջիմ Յոն Կիմ Վիքիպահեստում |
---|
- Dartmouth Office of the President
- World Bank Biography
- Profile at the Harvard Medical School Department of Global Health and Social Medicine Archived 2009-11-04 at the Wayback Machine.
- Partners In Health Archived 2006-04-13 at the Wayback Machine.
- Lecture by Jim Yong Kim on the Future of Global Health Archived 2008-10-21 at the Wayback Machine..
- Interview with Bill Moyers and Dr. Jim Yong Kim, September 11, 2009
- Dartmouth Inauguration Webcast, September 22, 2009 Archived September 24, 2009, at the Wayback Machine.
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Այովայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սեուլ քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի մարդաբաններ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Հարավային Կորեայի քաղաքական գործիչներ