Դիլմա Ռուսեֆ
Դիլմա Ռուսեֆ պորտ.՝ Dilma Vana Rousseff | |
![]() | |
Կուսակցություն՝ | Աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ռիու Գրանդի դու Սուլի դաշնային համալսարան և University of Campinas? |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և international forum participant |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 14, 1947[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | բրազ.-պորտ.՝ Dilma Vana Rousseff |
Հայր | Պեդրո Ռուսեֆ |
Մայր | Դիլմա Ջեյն դա Սիլվա |
Ամուսին | Կլաուդիո Լինարես և Կառլոս Արաուխո |
Զավակներ | Պաուլա Ռուսեֆ |
Կայք՝ | dilma.com.br |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Դիլմա Վանա Ռուսեֆ (պորտ.՝ Dilma Vana Rousseff, դեկտեմբերի 14, 1947[1][2][3][…], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), բրազիլացի տնտեսագետ, քաղաքական գործիչ, Բրազիլիայի 36-րդ նախագահը։ Առաջին կինն է, ով պաշտոնավարում է այդ պաշտոնում[4]։ 2005-2010 թվականներին նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի աշխատակազմի ղեկավարն էր[5]։
Հայրը՝ բուլղարացի ձեռնարկատեր է։ Դիլման մեծացել է Մինաս Ժերաիս նահանգի Բելու Հորիզոնտի քաղաքում միջինից բարձր խավի պատկանող ընտանիքում[5]։ Երիտասարդ տարիքում դարձավ սոցիալիստ և 1964 թվականի դեպքերից հետո միացավ տարբեր ձախակողմյան և մարքսիստական, քաղաքային պարտիզանական խմբերի, որոնք պայքարում էին զինվորական բռնապետության դեմ։ Ռուսեֆը վերջ ի վերջո գերի ընկավ և 1970-1972 թվականներին բանտարկվեց։ Ձերբակալված ժամանակ տանջանքների է ենթարկվել[5][6]։
Բանտից դուրս գալուց հետո հաստատվում է Պորտո Ալեգրեում ամուսնու՝ Կառլոս Արաուխոյի հետ[5]։ Երկուսն էլ օգնեցին Դեմոկրատական աշխատավորական կուսակցության հիմնադրմանը Ռիու Գրանդի դու Սուլում՝ մասնակցելով կուսակցության մի քանի ընտրարշավներին։ Դարձավ Պորտո Ալեգրեի Պետական գանձարանի քարտուղարը, իսկ ավելի ուշ՝ Ռիու Գրանդի դու Սուլի էներգետիկայի քարտուղարը[5]։ 2000 թվականին Օլիվիո Դուտրայի հետ ներքին անհամաձայնության պատճառով հեռացավ Դեմոկրատական աշխատավորական կուսակցությունից և միացավ Աշխատավորների կուսակցությանը[5]։
2002 թվականին Ռուսեֆը միացավ նախագահի թեկնածու Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի էներգետիկ քաղաքականության համար պատասխանատու կոմիտեին։ Դա Սիլվան, հաղթելով նախագահական ընտրություններում, Ռուսեֆին առաջարկեց Էներգետիկայի նախարարի պաշտոնը[5]։ 2005 թվականին կաշառակերության սկանդալի պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամը հանգեցրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Ժոզե Դիսեուի հրաժարականին։ Ռուսեֆը ստանձնեց այդ պաշտոնը և պաշտոնավարեց մինչև 2010 թվականի մարտի 31-ը, երբ հեռացավ՝ մասնակցելու նախագահական ընտրություններին[5]։ 2010 թվականի հոկտեմբերի 31-ին ընտրվեց նախագահ՝ առաջ անցնելով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Ժոզե Սեռային։ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին վերընտրվեց նախագահ՝ առաջ անցնելով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Աեսիո Նևեսին[7]։
2015 թվականի դեկտեմբերի 3-ին Պատգամավորների պալատը պաշտոնապես ընդունվեց Ռուսեֆին պատասխանատվության ենթարկելու ընթացակարգ[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ EFE. "Dilma, 1ª mulher presidente e única economista em 121 anos de República". BOL. 31 October 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Bennett, Allen."Dilma Rousseff biography" Archived 2010-04-09 at the Wayback Machine., Agência Brasil, 9 August 2010.
- ↑ «Ex-Guerrilla to be Brazil's First Female President»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-04-ին։ Վերցված է 2016-01-04 by Bradley Brooks, Associated Press, 31 October 2010. Retrieved from Internet Archive 11 January 2014.
- ↑ «Dilma Rousseff re-elected Brazilian president»։ BBC Online։ հոկտեմբերի 26, 2014։ Վերցված է հոկտեմբերի 26, 2014
- ↑ Brazil opens impeachment proceedings against president Dilma Rousseff
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դիլմա Ռուսեֆ Վիքիպահեստում |
---|
- Բրազիլիայի նախագահի պաշտոնական կայքը (պորտ.)
- Դիլմա Ռուսեֆի պաշտոնական կայքը Archived 2011-01-05 at the Wayback Machine. (պորտ.)
- Կենսագրությունը Portal Brasil-ում Wayback Machine-ի միջոցով: (archived 4 Դեկտեմբեր 2011) (պորտ.)
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելու Հորիզոնտի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրազիլիայի նախագահներ
- Բրազիլացի պետական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Պետության կին ղեկավարներ
- Կառավարության կին ղեկավարներ
- Կին նախագահներ
- Բրազիլիայի քաղաքական գործիչներ
- Բրազիլացի կին տնտեսագետներ