Թիմ Քուկ
Թիմ Քուկ անգլ.՝ Tim Cook | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1960[1][2] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օբերնի համալսարան (1982), Ֆուկուա բիզնես դպրոց (1988), Դյուքի համալսարան (1988) և Robertsdale High School? |
Մասնագիտություն | գործարար, համակարգչային գիտնական, ճարտարագետ և գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Էփլ[4], IBM և Nike |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | apple.com/leadership/tim-cook/ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Թիմոթի Դոնալդ Քուկ, Թիմ Քուկ (անգլ.՝ Timothy Donald "Tim" Cook, նոյեմբերի 1, 1960, Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, Էփլ ընկերության գործադիր տնօրենը[6]։ Քուկը Էփլին միացավ 1998 թվականի մարտին[7] որպես կազմակերպության փոխնախագահ։ Նա նաև կազմակերպության համաշխարհային վաճառքի և այլ երկրների հետ գործարքների գործադիր փոխնախագահն էր մինչև 2011 թվականի օգոստոսի 24-ին դարձավ Էփլի գործադիր տնօրենը՝ փոխարինելով Ստիվ Ջոբսին[8]։ 2011 թվականի հունվարին, երբ Ջոբսը հեռացավ Էփլից առողջական խնդիրների պատճառով, Քուկը ստանձնեց կազմակերպության գործող տնօրենի պարտականությունները[9], որի համար 2012 թվականի սկզբներին Էփլի տնօրենների խորհրդի կողմից ստացավ կազմակերպության 1 մլն բաժնետոմս, որն այդ պահին գնահատվում էր 376.2 մլն ԱՄՆ դոլար[10]։ Քուկը նաև Նայքի[8] և Ֆուտբոլի Ազգային Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է[11]։ 2014 թվականին Քուկը դարձավ առաջին գործադիր տնօրենը (Fortune 500 ամսագրի ցանկից), ով հրապարակայնորեն հայտարարեց համասեռամոլ լինելու մասին[12]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ Քուկը ծնվել է ԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում[13] և մեծացել հարևան Ռոբերտսդեյլում։ Հայրը՝ Դոնալդը, աշխատում էր նավաշինարանում, իսկ մայրը՝ Ջերալդինը՝ դեղատանը[13][14]։
Քուկն ավարտել է Ռոբերտսդեյլի ավագ դպրոցը։ 1982 թվականին ավարտել է Օբերնի համալսարանի արդյունաբերական ճարտարագիտություն բաժինը և ստացել բակալավրի աստիճան[15], իսկ 1988 թվականին Դյուկի համալսարանի Ֆուկուա բիզնես դպրոցում սովորելուց հետո՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nndb.com/people/694/000169187/
- ↑ GeneaStar
- ↑ http://www.bbc.co.uk/news/technology-20626376
- ↑ https://www.apple.com/leadership/tim-cook/
- ↑ https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
- ↑ «Steve Jobs Resigns as CEO of Apple»։ Apple Inc.։ օգոստոսի 24, 2011։ Վերցված է օգոստոսի 25, 2011
- ↑ «Timothy D. Cook Profile»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին։ Վերցված է 2015-12-28
- ↑ 8,0 8,1 «Nike — Investors — Corporate Governance — Board of Directors»։ Nike
- ↑ Kopytoff Verne G., Streitfeld David։ «Times Topics: Timothy Cook News»։ The New York Times։ Վերցված է ապրիլի 30, 2013
- ↑ «After Jobs: Apple's Cook gets $380M in compensation»։ USATODAY.COM։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2014
- ↑ «National Football Foundation Chairman, President and Board of Directors»։ National Football Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2015-12-28
- ↑ «Apple's Tim Cook Is First Fortune 500 to Come Out as Gay»։ NBC News։ NBC։ հոկտեմբերի 31, 2014։ Վերցված է հունվարի 25, 2015
- ↑ 13,0 13,1 Michael Finch II: Tim Cook – Apple CEO and Robertsdale's favorite son – still finds time to return to his Baldwin County roots. AL.com, February 24, 2014.
- ↑ «Tim Cook -- Apple CEO and Robertsdale's favorite son -- still finds time to return to his Baldwin County roots»։ AL.com
- ↑ Portrait of New Apple CEO Tim Cook as a Young Auburn Student: The War Eagle Reader
- ↑ Love Julia (հունվարի 14, 2009)։ «Fuqua grad takes reins at Apple»։ The Chronicle (Duke University)։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-28-ին։ Վերցված է փետրվարի 11, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tim Cook at Apple
- Tim Cook at Նյու Յորք Թայմս