Ալի ալ-Նաիմի
Ալի ալ-Նաիմի արաբ․՝ علي بن إبراهيم النعيمي | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1935[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Զահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Լիհայ համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և international forum participant |
Զբաղեցրած պաշտոններ | Սաուդի Արամկո և Minister of Petroleum and Mineral Resources? |
Պարգևներ և մրցանակներ |
Ալի ալ-Նաիմի (արաբ․՝ علي بن إبراهيم النعيمي, հունվարի 2, 1935[1], Զահրան, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա[1]), Սաուդյան Արաբիայի նավթամթերքի և հանքային ռեսուրսների նախարար[3]։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաիմին ծնվել է 1935 թվականին Արևելյան պրովինցիայի ար-Ռակահ բնակավայրում[4]։ 1947 թվականին միացել է Saudi Aramco կազմակերպությանը, որի ծրագրերի շրջանակներում սովորել է Բեյրութի միջազգային քոլեջում և Բեյրութի ամերիկյան համալսարանում[5]։ Այնուհետև ընդունվել է ԱՄՆ-ի Լիհայ համալսարան։ 1962 թվականին ստանում է երկրագիտության բակալավրի աստիճան[6][7], այնուհետև Ստենֆորդի համալսարանում ստանում է տնտեսական երկրագիտության և հիդրոլոգիայի մագիստրոսի աստիճան[6][7]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտելուց հետո Նաիմին կրկին միացավ Aramco-ին 1957 թվականին։ 1969 թվականին դարձավ Abqaiq արտադրության բաժնի համակարգողը[6]։ 1972-1975 թվականներին դարձել է տնօրենի օգնականը, այնուհետև Հյուսիսային պրովինցիայի արտադրական բաժնի ղեկավարը։ 1975 թվականին դարձավ փոխնախագահ՝ արտադրական գծով։ 1978 թվականին նշանակվեց փոխնախագահ՝ նավթամթերքի գծով[6]։ Ալ-Նաիմին 1980 թվականին ընտրվեց կազմակերպության խորհրդի անդամ և 1981 թվականին զբաղեցրեց նավթի և գազի գծով գործադիր փոխնախագահի պաշտոնը[6]։ 1983 թվականին նշանակվեց Saudi Aramco-ի նախագահը՝ դառնալով առաջին սաուդյան արաբը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը։
1995 թվականի օգոստոսի 2-ին դառնում է նավթամթերքի և հանքային ռեսուրսների նախարարը՝ փոխարինելով Հիշամ Նազերին[5][6][8]։
2010 թվականի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի Նավթամթերքի գերագույն խորհուրդը՝ ի դեմս Աբդուլլահ արքայի, խնդրեց Նաիմին նշանակել իրեն փոխարինողին՝ նավթի նախարարի պաշտոնում[9]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաիմին 2008 թվականին Թայմ ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[7]։ 2011 թվականին Բլումբերգ Մարքեթս ամսագրի կողմից ներառվել է 50 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.worldfinance.com/profile/farewell-to-ali-al-naimi-the-king-of-oil — 2016.
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ «Minister of Petroleum and Mineral Resources - Saudi Arabia Information»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին։ Վերցված է 2016-02-02
- ↑ «Ali Ibrahim Al Na'imi»։ APS Review Oil Market Trends։ հոկտեմբերի 24, 2011։ Վերցված է մարտի 27, 2013
- ↑ 5,0 5,1 «Ali bin Ibrahim Al Naimi»։ SAGIA։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է օգոստոսի 28, 2012
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Minister of Petroleum and Mineral Resources»։ SAMIRAD։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին։ Վերցված է օգոստոսի 28, 2012
- ↑ 7,0 7,1 7,2 «Saudi Minister of Petroleum and Mineral Resources Ali Al Naimi to speak at commencement»։ Lehigh University։ Վերցված է օգոստոսի 28, 2012
- ↑ Eur (նոյեմբերի 22, 2002)։ The Middle East and North Africa 2003։ Taylor & Francis։ էջ 950։ ISBN 978-1-85743-132-2։ Վերցված է սեպտեմբերի 1, 2012
- ↑ «Saudi considers Naimi's successor as oil minister»։ Reuters։ դեկտեմբերի 10, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է մարտի 6, 2013
- ↑ «The 50 Most Influential People in Global Finance»։ Bloomberg։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին։ Վերցված է հոկտեմբերի 14, 2012