Կառլոս Սլիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլոս Սլիմ
Carlos Slim
Carlos Slim 2012.jpg
Ծնվել էհունվարի 28, 1940(1940-01-28)[1] (79 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԼիբանանցիներ և Arab Mexican?
ԿրոնՄարոնիական կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Կարողություն53 միլիարդ դոլլար
Մասնագիտությունբիզնես մագնատ, բարեգործ, ներդրող, գլխավոր գործադիր տնօրեն, համակարգչային գիտնական և քաղինժեներ
ԱշխատավայրTelmex?, América Móvil? և Grupo Carso?
Պարգևներ և
մրցանակներ
Գոլդեն Փլեյթ մրցանակ
ԵրեխաներCarlos Slim Domit?
Կայքcarlosslim.com
Carlos Slim Helú Վիքիպահեստում

Կարլոս Սլիմ Էլու, (Կառլոս Սլիմ, իսպ.՝ Carlos Slim Helú, հունվարի 28, 1940(1940-01-28)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), լիբանանյան ծագմամբ մեկսիկացի գործարար, լիբանանցի ներգաղթյալ-մարոնականի որդի։ Միլիարդատերը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է[2][3]։ «Ֆորբս»-ի տվյալներով՝ 2010-ից 2013 թվականներին հանդիսացել է աշխարհի ամենահարուստ մարդը։ 2016 թվականի միլիարդատերերի վականիշում Կարլոս Սլիմ Էլուն գտնվում է երկրորդ տեղում, նրա ֆինանսական կարողությունը գնահատվում է 50մլրդ ԱՄՆ[4] դոլլար, ընդ որում, որ նա է տարվա ընթացքում կորցրել է 27մլրդ[5]։ Ֆինանսական կարողությունը հիմնված հեռահաղորդակցության արդյունաբերության վրա, Teléfonos de México (Տելեֆոնոս դե Մեխիկո), Altria Group(Ալտրիա Գրուպ) (նախկին տնօրեն Ֆիլիպ Մորրիս), Telcel(Տելցել) և América Móvil(Ամերիկա Մովիլ). Ձեռնարկատիրոջ հիմնական ակտիվը հանդիսանում է Grupo Carso(Գրուպօ Կարսո)հոլդօնգային ընկերությունը, որը ղեկավարում է խոշոր մեքսիկական ընկերությունների[6][7] շարքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940թ․ հունվարի 28-ին Մեխիկոյում։ Լիբանանյան փախստականի և հաջողակ լիբանանյան առտրականի աղջկա ընտանիքի հինգերորդ երեխան։ Նրա հայրը - Խալիլ Սալիմ Խադդադ՝ ցանկանալով փախչել զորակոչից օսմանյան բանակ, եկել է Մեքսիկա 1902 թվականին, որտեղ փոխել է անունը՝ Խուլիան Սլիմ։ Մայրիկի ընտանիքը՝ Էլու(տես հրեական անվանումը)։ Խուլիանը ուներ գործարարի ճկունություն և նոր վայրում զբաղվեց բիզնեսով, իսկ ավելի ուշ, 1950 թվականին, նա ձեռք բերեց անշարժ գույք Մեխիկոյի գործարարական հատվածում և բացեց համախանութ։ Նրան հաջողվեց ստեղծել հաջողակ առևտրային բիզնես։ Այդ բիզնեսում սկսեցին աշխատել Խուլիան բոլոր վեց երեխաները, որոնցից նա պահանջում էր «նվիրվածություն, տաղանդ և ջանք». Փոխարենը երեխաները ստանում էին երեխային ոչ վայել գրպանի գումար, որոնք սովորել էին «կառավարել», սկսելով դպրոցի առաջին դասարանից։ Կարլոսին հաջողվեց գործարարական ջիղում։ Հոր օրհնությամբ նա սկսեց զբաղվել բորսային ներդրմամբ, և արդեն տասնյոթ տարեկանում, յուրացնելով ներդրման կանոնները, նա իր առաջին միլիոնը ստեղծեց։ Կարլոսը, շարունակելով հաջողությամբ զբաղվել ներդրումով, հասցրեց սովորել Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի քաղաքացիական շինարարության ֆակուլտետում։ Վերջին կուրսերում նա նույնիսկ դասավանդել է գծային ծրագրավորում և հանրահաշիվ այլ խմբերին։ Այն բանից հետո, երբ 1961 թվականին Կարլոս Սլիմը ստացավ դիպլոմ, այլևս չաշխատեց իր մասնագիտությամբ։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլոս Սլիմը հանդիսանում է աշխարհի ամենախոշոր բարեգործներից մեկը։ Նա հիմնադրել է Կարլոս Սլիմի ֆոնդը, որը Մեքսիկայում ֆինանսավորում է Կրթական, մշակութային և բժշկական նախագծեր։ 2011թվականի մարտին ֆոնդի հովանավորությամբ բացվել է Սումայա թանգարանը (իսպ.՝ Museo Soumaya), որի ցուցահանդեսում ներկայացված են համաշխարհային մշակույթի գանձերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. «Тугие кошельки»։ Лента.ру։ 11 марта 2010 года 
  3. The World’s Billionaires — Forbes.com
  4. The World's Billionaires
  5. «Билл Гейтс за год растерял четыре миллиарда долларов»։ m.lenta.ru։ Վերցված է 2016-03-02 
  6. Антон Осипов. «Можно поделиться урожаем, но не садом», — Карлос Слим Элу, основатель и владелец Grupo Carso // Ведомости, 15.03.2010, 44 (2562)
  7. «Forbes: За год российские миллиардеры стали беднее»։ 2012-03-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-03-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]