Մարոնիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարոնականներից)
Jump to navigation Jump to search
Մարոնիներ
Ընդհանուր քանակ

3,198,600[1]

Բնակեցում
Լիբանան Լիբանան 860,000[2]-1,062,000[1]
Արգենտինա Արգենտինա 10,000[3]-750,000[1]
Բրազիլիա Բրազիլիա 550,000[1]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 200,000-215,000[4]-215,000[1]
Մեքսիկա Մեքսիկա 160,000[1]
Ավստրալիա Ավստրալիա 160,000[1]
Կանադա Կանադա 80,000[5]-85,000[1]
Սիրիա Սիրիա 250.000[1]
Ֆրանսիա Ֆրանսիա 200.000[1]
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 50.000[1]
Վենեսուելա Վենեսուելա 25.000[1]
Իսրայել Իսրայել 11.000[6]
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 5.000[7]-10.500[1]
Գերմանիա Գերմանիա 5.400[1]
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 5.300[1]
Եգիպտոս Եգիպտոս 5.000[1]
Բելգիա Բելգիա 3,400[1]
Իտալիա Իտալիա 2,500[1]
Շվեդիա Շվեդիա 2,470[1]
Շվեյցարիա Շվեյցարիա 2.000[1]
Հորդանան Հորդանան 1000[1]
Նիդերլանդներ Նիդերլանդներ 700[1]
Իսպանիա Իսպանիա 700[1]
Լեզու(ներ)
Լիբանանյան արաբերեն Կիպրական արաբերեն Եբրայերեն (Իսրայելում)
Հավատք(ներ)
Մարոնիական կաթոլիկ եկեղեցի
Բարեկամական էթնիկ խմբեր
Արամեացիներ Ասորիներ Հրեաներ Արաբներ


Մարոնիներ (ինքնանվանումը՝ մարունի), արևելյան-քրիստոնեական եկեղեցու հետևորդներ, որոնք կազմում են Լիբանանի արաբ ժողովրդի գլխավոր համայնքներից մեկը։ Անունն ըստ ավանդության առաջացել է Մար Մարոնից (IV-V դարերVII դարի վերջին Մարոնիները իրենց առաջին պատրիարքի՝ Յուհաննա Մարոնի գլխավորությամբ կենտրոնական Ասորիքից ապաստանել են Լիբանան լեռ (Ջիբբատ Բշարրիի շրջան), իրենց դավանանքը պարտադրել տեղաբնիկ հեթանոս լեռնականներին և քրիստոնյա բնակչությանը (հակոբիկյան ասորի, քաղկեդոնական հույն և այլն), կազմել ինքնուրույն համայնք։ 1182 թվականին Մարոնիները ճանաչել են Վատիկանի գերագահությունը՝ պահպանելով սեփական ծիսակատարությունը (ասորերեն, որին զուգընթաց, հետագայում նաև արաբերեն)։ Մարոնիների հոգևոր պետի՝ «Անտիոքի պատրիարքի» նստավայրը Բկերկեն է (Բեյրութից 15 կմ հյուսիսարևելյան)։ Մարոնիների մոտ խոսակցական արաբերենի (սիրիա-լիբանանյան բարբառ) տարածումն սկսվել է XVI դարում, երբ Լիբանանի հյուսիսի մարոնաբնակ շրջանները հետզհետե առնչվել են դրուզական (1770 թվականից համալիբանանյան) ամիրայության հետ։ XVII դարի վերջից Կիլիկիայից Լեռնալիբանան տեղափոխված բազմաթիվ հայեր աստիճանաբար միաձուլվել են Մարոնիների հետ։ Մարոնիների թիվը Լիբանանում 600 հազար Է (1971)։ Համաձայն 1943 թվականի «Ազգային ուխտի», Լիբանանի պրեզիդենտը, պառլամենտի անդամների մոտ 1/3-ը պետք է լինեն Մարոնիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 There are 3,198,600 Maronites in the World
  2. [1]
  3. Argentina The Invisible Diaspora
  4. [2]
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ annuario անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. Ami Bentov (2014-05-26)։ «Cardinal is first top Lebanese cleric in Israel»։ Associated Press։ Վերցված է 2014 թ․ մայիսի 26 
  7. Educational Policies that Address Social Inequality: Country Report: Cyprus
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 337 CC-BY-SA-icon-80x15.png