Ասորիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասորիներ
Ասորիների դրոշը
Ընդհանուր քանակ

3.3 - 5 միլիոն[1][2][3]

Բնակեցում
Իրաք Իրաք 250,000-400,000 [4][5][6]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 80,000-400,000 [7][8]
Սիրիա Սիրիա 400,000 (700,000 նախքան Քաղաքացիական պատերազմը) [6][9][10]
Շվեդիա Շվեդիա 120.000 [11]
Գերմանիա Գերմանիա 70,000-100,000 [12][13]
Հորդանան Հորդանան 44,000-60,000 [6][14]
Ռուսաստան Ռուսաստան 15,000 [15]
Իրան Իրան 20,000-50,000 [16][17]
Ավստրալիա Ավստրալիա 46,217 [18]
Լիբանան Լիբանան 39,000-200,000 [6][8][19]
Թուրքիա Թուրքիա 15.000-25.000 [16][20][21]
Հայաստան Հայաստան 2,769 (2011 թվական) [22]
Թուրքիա Թուրքիա 15,000–65,000 [5][16][20]
Լեզու(ներ)
Ասորերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Հրեաներ, Արաբներ, Հայեր
Ասորիների հարսանիք Բելգիայում

Ասորիներ (արամեերեն՝ ܐܬܘܪ̈ܝܐ ատուրայի, սուրայ), Էթնիկ խումբ Միջին Արևելքում[23][24]։ Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևմտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկին ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, այդ թվում Խորհրդային Հայաստանում՝ 5544 (1970)։ 2011 թվականի հաշվարկներով ապրում են 2,769 մարդ։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են (հիմնականում՝ նեստորականներ)։ 1830-ական թթ. 100 տուն Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Թիֆլիսում, Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում։ Երևանում և Թբիլիսիում կան ասորի մտավորականներ՝ գիտնականներ, ինժեներներ, բժիշկներ, ուսուցիչներ և այլն։ Ասորիներ են խորհրդային գեներալներ Ա. Ն. Թամրազովը, Գ. Ի. Սարկիսովը, Սովետական Սիության հերոսներ Ս. Ա. Սարխոշևը, Լ. Շ. Դավիդովը։

Ասորիներ ու ասորեստանցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ասորիներն արամեացիների անմիջական սերունդներն են[փա՞ստ]։ 19-րդ դարի վերջից ասորիների մի հատվածի մոտ, հիմնականում՝ Արևելքի եկեղեցու հետևորդների («նեստորականներ») արտասահմանյան միսիոներների անուղղակի ազդեցությամբ ծնունդ առավ և արմատավորվեց հին ասորեստանցիների շառավիղներ լինելու գաղափարը։ Ասորական մյուս հարանվանությունները, մասնավորապես՝ Ասորի ուղղափառ եկեղեցին («հակոբիկներ») չի ընդունում «ասորեստանյան գաղափարը» և պաշտպանում է արամեական ծագումը։ Նույն դիրքորոշումն ունի սեմագետների մեծ մասը։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։

Սիրիայում «սրյանի» են կոչում Ասորի ուղղափառ և Ասորի կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները (քրդյանիներ՝ սխալ, կապ չունեն քրդերի հետ) քաղդեականների մասին է։ Սրանք Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Քաղդեական կամ խալդեական ասորական եկեղեցին որևէ կապ չունի ուրարտացիների Խալդի աստծո հետ։ Շփոթմունք կարող է առաջացնել նաև խալդայներ (Խաղտիք գավառի բնակիչներ) ազգության հետ։ Իրականում բառի հիմքում աքքադական «քալդու» բառն է, այդպես էին ասորեստանցիներն անվանում Հարավային Միջագետքում հաստատված արամեացիներին։ Իսկ եկեղեցու համար «Քաղդեական» անվանումը Վատիկանն ընտրել է կամայականորեն, առաջնորդին էլ տվել «Բաբելոնի պատրիարք» տիտղոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Assyria". Unrepresented Nations and Peoples Organization. unpo.org.
  2. http://www.nineveh.com/whoarewe.htm
  3. https://www.trtworld.com/magazine/assyrians-return-to-turkey-from-europe-to-save-their-culture-10131
  4. https://www.theguardian.com/commentisfree/2011/dec/24/iraq-minorities-assyrians
  5. 5,0 5,1 http://www.aina.org/reports/frankwolfiraqreport.pdf
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.aina.org/reports/utrmcfsi.pdf
  7. https://web.archive.org/web/20111109061931/http://factfinder.census.gov/servlet/DTTable?_bm=y&-ds_name=ACS_2009_1YR_G00_&-mt_name=ACS_2009_1YR_G2000_B04003&-CONTEXT=dt&-redoLog=true&-currentselections=ACS_2007_1YR_G2000_B04001&-geo_id=01000US&-format=&-_lang=en%7C%7D%7D
  8. 8,0 8,1 http://www.aina.org/brief.html
  9. «Syria's Assyrians threatened by extremists – Al-Monitor: the Pulse of the Middle East». Al-Monitor. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  10. http://www.aina.org/faq.html
  11. http://sverigesradio.se/sida/artikel.aspx?programid=2054&artikel=6102914
  12. "Diskussion zum Thema 'Aaramäische Christen' im Kapitelshaus" Borkener Zeitung (գերմ.) (archived link, 8 October 2011)
  13. 70,000 Syriac Christians according to REMID Արխիվացված 2018-12-25 Wayback Machine (of which 55,000 Syriac Orthodox).
  14. Jordan Should Legally Recognize Displaced Iraqis As Refugees, AINA.org. Assyrian and Chaldean Christians Flee Iraq to Neighboring Jordan, ASSIST News Service
  15. «Google Translate». Translate.googleusercontent.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Ishtar: Documenting The Crisis In The Assyrian Iranian Community». aina.org.
  17. United Nations High Commissioner for Refugees (2010 թ․ հոկտեմբերի 13). «Iran: Last of the Assyrians». Refworld. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  18. «CULTURAL DIVERSITY IN AUSTRALIA, 2016». Australian Bureau of Statistics. 2017 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  19. Tore Kjeilen. «Lebanon / Religions – LookLex Encyclopaedia». Looklex.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  20. 20,0 20,1 United Nations High Commissioner for Refugees. «Refworld - World Directory of Minorities and Indigenous Peoples - Turkey : Assyrians». Refworld.
  21. Joshua Project. «Assyrian in Turkey». Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  22. 2011 Armenian Census
  23. For Assyrians as indigenous to the Middle East, see
    • Mordechai Nisan, Minorities in the Middle East: A History of Struggle and Self-Expression, p. 180
    • James Minahan, Encyclopedia of the Stateless Nations: A-C, p. 206
    • Carl Skutsch, Encyclopedia of the World's Minorities, p. 149
    • Steven L. Danver, Native Peoples of the World: An Encyclopedia of Groups, Cultures and Contemporary Issues, p. 517
    • UNPO Assyria
    • Richard T. Schaefer, Encyclopedia of Race, Ethnicity, and Society, p. 107
  24. James Minahan, Encyclopedia of the Stateless Nations: A-C, pp. 205-209
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 569