Բեյ­րութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բեյրութից)
Քաղաք
Բեյրութ
بيروت
Դրոշ Զինանշան
Flag of beirut.gif BlasonBeyrouth4.jpg

Beirutcity.jpg
Կոորդինատներ: 33°53′13″ հս․ լ. 35°30′47″ ավ. ե. / 33.88694° հս․. լ. 35.51306° ավ. ե. / 33.88694; 35.51306
Երկիր Լիբանան Լիբանան
Քաղաքապետ Աբդել մընեբ Արիս
Հիմնադրված է մ.թ.ա. 2000 թ.
Այլ անվանումներ Բերիտ, Բերիդիուս
Մակերես 85 կմ²
Պաշտոնական լեզու Արաբերեն, Հայերեն
Բնակչություն 2 100 000 մարդ (2009)
Ազգային կազմ Լիբանանցիներ, Հայեր
Կրոնական կազմ Քրիստոնեություն, իսլամ
Տեղաբնականուն բեյրութցի
Ժամային գոտի UTC+2
Հեռախոսային կոդ +961 (1)
Պաշտոնական կայք City of Beirut
##Բեյ­րութ (Լիբանան)
Red pog.png

Բեյրութ կամ Պէյրութը (արևմտահայերէն) (արաբերեն՝ بيروت) Լիբանանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է։ Գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին։

Տրամսպորտ և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր նավահանգիստ է, երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց, միջազգային օդանավակայան։ Արդյունաբերական, առևտրա-ֆինանսական և զբոսաշրջության կենտրոն է։ Զարգացած են թեթև, սննդի և մետաղամշակման արդյունաբերությունը։ Արտահանում է ցիտրուսներ, խնձոր, ձիթապտղի յուղ, մետաքսի հումք, բրդեղեն։

Պատմական տեղեկանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյրութ, Բերութա կամ Բերիթ անունով հայտնի է մ․թ․ա․18-րդ դարից (այլ տվյալներով՝ մ․թ․ա․ 15-րդ դարից), որպես փյունիկյան քաղաք։ Մինչև մ․թ․ա․ III դ․ Բեյրութը ենթարկվել է եգիպտական, խեթական, ասորական և այլ տիրակալներին։ Հելլենա-հռոմեական շրջանում (մ․թ․ա․ 3-րդ դար- մ․թ․ 4-րդ դար) եղել է արհեստների և առևտրի խոշոր կենտրոն՝ ինքնավարության և սեփական դրամ կտրելու իրավունքով։ Մեր թվարկության 635 թվականին Բեյրութը մտցվել է արաբական խալիֆայության մեջ։ 12-րդ դարի սկզբից մինչև 13-րդ դարի (ոչ մեծ ընդհատումներով) ենթարկվել է խաչակիրներին, իսկ 14-15-րդ դարերում՝ եգիպտական մամլուքներին։ 1516 թվականին Բեյրութը նվաճել են թուրքերը, 17-18-րդ դարերում քաղաքը կառավարել են լիբանանյան էմիրները կամ թուրքական նահանգապետը։ 1887-ից Բեյրութը Օսմանյան կայսրության համանուն վիլայեթի կենտրոնն էր։ 1918 թվականի հոկտեմբերին Անտանտի զորքերը օկուպացրին Բեյրութը։ 1920-26-ին Բեյրութը ֆրանսիական ենթամանդատային «Մեծ Լիբանանի պետության», 1926-1943-ին Լիբանանի Հանրապետության, իսկ 1943 թվականի նոյեմբերից անկախ Լիբանանի Հանրապետության մայրաքաղաքն է։ 20-րդ դարի 20-ական թվականներից Բեյրութը ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումների կենտրոն է (հայտնի են 1930-ական թվականների, 1943 թվականի, 1958 թվականի ժողովրդական հակաիմպերիալիստական ելույթները)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյրութում պահպանվել են փյունիկյան, հռոմեական և բյուզանդական կառույցների մնացորդներ, Զամի ալ-Օմարի մզկիթը (վերակառուցվել է քրիստոնեական եկեղեցուց, 1291-ին), «Պալատական մզկիթը» (XVI դ․ սկիզբ)։

Ժամանակակից Բեյրութը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյրութը հիմնականում ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյուրանոցներով, բանկերով, վիլլաներով։ Կենտրոնում են 3 գլխավոր հրապարակները (ալ-Բուրջ, ան-Նեժմա և Ասսուր), որոնցից հարավ, հարավ-արևելք և արևելք բացվում են լայն փողոցներ՝ փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։ Ճարտարապետության մեջ գերակշռում են ժամանակակից պարզ ծավալներն ու ձևերը, հարթ պատերին համադրված ապակու առատությունը, տափակ կտուրները՝ հաճախ օգտագործված սրճարանների, ռեստորանների համար։ 1950-1960-ական թվականներին կառույցներից են՝ բանկի շենքը (ճարտ․ Ա․ Սալամ), «Ազարիա» գրասենյակների շենքը (ճարտ․ Մ․ Էկոշար), «աս-Սայադ պրեսս» (ճարտ․ Բ․ Հ․ Մակդիսի), Արդարադատության պալատը (ճարտ․ Ֆ․ Թրադ), «Փյունիկիա» հյուրանոցը (ճարտ․ Է․ Սթոուն, Ռ․ Էլյաս), բազմաբնակարանանոց տներ (ճարտ․ Է․ Թաբեթ և ուրիշներ)։

Հուշարձաններ և թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններից են՝ թուրքական տիրապետության զոհերի հուշարձանը ալ-Բուրջ հրապարակում և Ռիադ աս-Սոլխի հուշարձանը Ասսուր հրապարակում։ Բեյրութը ունի Լիբանանի պետական, ամերիկյան, ֆրանսիական և արաբական համալսարաններ, Հնագիտական թանգարան, Լիբանանի արվեստի պատմության ազգային թանգարան, Մուրսոկ (ժամանակակից արվեստի) թանգարան։

Լիբանանի Ազգային գրադարանը, որ գործում էր 1921 թվականին փակվել է 1979 թվականին քաղաքացիական պատերազմի պատճառով, 2000 թվականից սկսել են միջոցառումներ այն վերաբացելու համար։

Հայերը Բեյրութում[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Հայերը Լիբանանում 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Բեյրութ քաղաքում ապրել են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ադանայից, Մարաշից, Եդեսիայից, Դիարբեքիրից, Ակնից, Կ.Պոլսից, Բաղդադից և այլ վայրերից գաղթածներ էին։ Հայոց Ցեղասպանության վերապրողների լայն զանգված հաստատվեց այստեղ և Բեյրութը դարձավ Սփյուռքի ամենակարևոր կենտրոնը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը քանդեց Բեյրութը։ Բնականաբար տուժեց նաև տեղի հայ գաղութը երբ մեծ թվով բեյրութահայեր փոխադրվեցին ԱՄՆ, Եվրոպա, Ավստրալիա և այլ երկիրներ։ 1939 թվականին (Ալեքսանդրետի սանջակից) բռնի տեղահանված և արտաքսված հայերը բնակվեցին Բեյրութում։

Բեյրութում բնակվում էր շուրջ 180 հազար հայ (1973), հիմնականում՝ արհեստավորներ (կոշկակարներ, դերձակներ, ոսկերիչներ ևն), բանվորներ և մանր առևտրականներ, կան խոշոր առևտրականներ, ձեռնարկատեր արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ ևն)։ Բեյրութի առաջին հայկական եկեղեցին՝ Սբ․ Նշանը, սկսել է գործել 19-րդ դարի 2-րդ կեսին, իսկ առաջին հայկական դպրոցը՝ 1902 թվականին։ Այժմ (1973) Բեյրութում գործում են 50-ից ավելի վեցամյա, թերի միջնակարգ և միջնակարգ հայկական դպրոցներ (Սուրեն Խանամիրյան քոլեջ՝ նախկին Սբ․ Նշան վարժարան, Տայ Ավետարանական կեդրոնական բարձրագույն վարժարան, Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ճեմարան, Վիեննական Մխիթարյան երկրորդական վարժարան, Սահակյան լիսե, Ն․ Փալանջյան ճեմարան, ՀԲԸ Միության Դարուհի Հակոբյան վարժարան, ՀԲԸ Միության Հովակիմյան-Մանուկյան վարժարան, Նոր Բարձրագույն վարժարան ևն), բարձրագույնի մակարդակի մեկ ուսումնական հաստատություն՝ Հայկազյան քոլեջը, որտեղ հայերից բացի կրթություն են ստանում արաբ և այլազգի երիտասարդներ։ Հայագիտական ամբիոն ունի Հայկազյան համալսարանը։ Բեյրութում առաջին հայերեն թերթի հրապարակումից (1921) մինչև 1973 թվականը լույս է տեսել շուրջ 150 անուն պարբերական։ Այժմ հրատարակվում է ավելի քան 20 անուն պարբերական։ Քաղաքի շուրջ 20 հայկական տպարաններում տպագրվում են հայերեն պարբերականներ, դպրոցական դասագրքեր, գեղարվեստական, գիտական և այլ գրականություն։ Գործում են 100-ից ավելի հայկական մշակութային («Թեքեյան», «Նոր սերունդ», «Լիբանանահայ գրական շրջանակ», «Համազգային» ևն), երիտասարդական-մարզական («Հայ մարմնամարզական միություն», «Արարատ», «Հայ երիտասարդաց ընկերակցություն», «Հայ մարմնամարզական ընդհանուր միություն» ևն), բարեգործական (ՀԲԸՄ Բեյրութի մասնաճյուղը հիմնվել է 1910-ին), հայրենակցական միություններ, քաղաքական, կրոնական, կրթական և այլ կազմակերպություններ, ինչպես նաև թատերախմբեր («Վահրամ Փափազյան», «Գասպար Իփեկյան», «Վարդան Աճեմյան», «Թատրոն-67» ևն) ու երգչախմբեր («Գարուն», «Կոմիտաս»)։ Արմենպրեսը 1967 թվականից ուղղակի հեռատիպային կապ ունի Բեյրութի հետ։ Խորհրդային տարիների գործում է Երևան-Բեյրութ օդային գիծ։

Բեյրութում եղել են Սբ.Նշան եկեղեցին (1851-ից), նրան կից հոգետուն, փոխանորդարան, դպրոց և գերեզմանատուն։ Կաթոլիկ համայնքը Բեյրութում ունեցել Սբ. Եղիա եկեղեցին (1890-ից), Սբ. Հայտնության մատուռը և մի այլ գերեզմանատուն։

Հայտնի հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքաշինության ասպարեզում Մուհանդիզը (Մանուկ Մանուկյան, 1841-1925) շուրջ 50 տարի գլխավորել է Դամասկոսի և Բեյրութի ճարտարագիտա-ճարտարապետական վարչություններ, Բեյրությում կառուցել ճանապարհներ և հասարակական օգտագործման շենքեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձարևադարձային է, շոգ ու չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14 °C է, օգոստոսինը՝ մոտ 28 °C, տարեկան տեղումները՝ մոտ 900 մմ։

Բեյրութի միջազգային օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 27.9
(82.2)
30.5
(86.9)
36.6
(97.9)
39.3
(102.7)
39.0
(102.2)
40.0
(104)
40.4
(104.7)
39.5
(103.1)
37.5
(99.5)
37.0
(98.6)
33.1
(91.6)
30.0
(86)
40.4
(104.7)
Միջին բարձր °C (°F) 17.4
(63.3)
17.5
(63.5)
19.6
(67.3)
22.6
(72.7)
25.4
(77.7)
27.9
(82.2)
30.0
(86)
30.7
(87.3)
29.8
(85.6)
27.5
(81.5)
23.2
(73.8)
19.4
(66.9)
24.25
(75.65)
Միջին օրական °C (°F) 14.0
(57.2)
14.0
(57.2)
16.0
(60.8)
18.7
(65.7)
21.7
(71.1)
24.9
(76.8)
27.1
(80.8)
27.8
(82)
26.8
(80.2)
24.1
(75.4)
19.5
(67.1)
15.8
(60.4)
20.87
(69.56)
Միջին ցածր °C (°F) 11.2
(52.2)
11.0
(51.8)
12.6
(54.7)
15.2
(59.4)
18.2
(64.8)
21.6
(70.9)
24.0
(75.2)
24.8
(76.6)
23.7
(74.7)
21.0
(69.8)
16.3
(61.3)
12.9
(55.2)
17.71
(63.88)
Ռեկորդային ցածր °C (°F) 0.8
(33.4)
3.0
(37.4)
0.2
(32.4)
7.6
(45.7)
10.0
(50)
15.0
(59)
18.0
(64.4)
19.0
(66.2)
17.0
(62.6)
11.1
(52)
7.0
(44.6)
4.6
(40.3)
0.2
(32.4)
Տեղումներ մմ (դյույմ) 190.9
(7.516)
133.4
(5.252)
110.8
(4.362)
46.3
(1.823)
15.0
(0.591)
1.5
(0.059)
0.3
(0.012)
0.4
(0.016)
2.3
(0.091)
60.2
(2.37)
100.6
(3.961)
163.8
(6.449)
825.5
(32.5)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 15 12 9 5 2 0 0 0 1 4 8 12 68
 % խոնավություն 69 68 67 69 71 71 73 73 69 68 66 68 69
Միջին ամսական արևային ժամ 131 143 191 243 310 348 360 334 288 245 200 147 2940
Աղբյուր #1: Pogodaiklimat.ru[1]
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun and relative humidity)[2]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Climate of Beirut» (Russian)։ Weather and Climate (Погода и климат)։ Վերցված է հոկտեմբերի 8, 2014 
  2. Cappelen John, Jensen Jens։ «Libanon - Beyrouth»։ Climate Data for Selected Stations (1931-1960) (Danish)։ Danish Meteorological Institute։ էջ 167։ Վերցված է մարտի 2, 2013 



Ասիական երկրների մայրաքաղաքներ

ԱՄԷ Աբու Դաբի · Հորդանան Ամման · Թուրքիա Անկարա · Թուրքմենստան Աշխաբադ · Ղազախստան Աստանա · Իրաք Բաղդադ · Թաիլանդ Բանգկոկ · Բրունեյ Բանդար Սերի Բեգավան · Ադրբեջան Բաքու · Լիբանան Բեյրութ · Ղրղզստան Բիշքեկ · Սիրիա Դամասկոս · Բանգլադեշ Դաքքա · Արևելյան Թիմոր Դիլի · Կատար Դոհա · Տաջիկստան Դուշանբե · Հայաստան Երևան · Քուվեյթ Էլ Քուվեյթ · Սաուդյան Արաբիա Էր Ռիադ · Վրաստան Թբիլիսի · Իրան Թեհրան · Բութան Թհիմփհու · Պակիստան Իսլամաբադ · Նեպալ Կատմանդու · Մալայզիա Կուալա Լումպուր · Վիետնամ Հանոյ · Մալդիվներ Մալե · Բահրեյն Մանամա · Ֆիլիպիններ Մանիլա · Օման Մասկատ · Ռուսաստան Մոսկվա · Մյանմա Նայպիդո · Կիպրոսի Հանրապետություն Նիկոսիա · Հնդկաստան Նյու Դելի · Շրի Լանկա Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե · Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին · Կամբոջա Պնոմպեն · Ինդոնեզիա Ջակարտա · Եմեն Սանաա · Հարավային Կորեա Սեուլ · Սինգապուր Սինգապուր · Լաոս Վիենտյան · Ուզբեկստան Տաշքենդ · Ճապոնիա Տոկիո · Մոնղոլիա Ուլան Բատոր · Հյուսիսային Կորեա Փենյան · Պակիստան Քաբուլ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png