Հայկազյան համալսարան (Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկազյան համալսարանից)
Jump to navigation Jump to search
Հայկազյան համալսարան
Հայկազեան Համալսարան և جامعة هايكازيان
Beirut Universitet Haigazian.jpg
Beirut Universitet Haigazian.jpg
Տեսակ մասնավոր համալսարան
Միջազգային անվանում Haigazian University
Հիմնադրված է 1955
Տիպ մասնավոր
Տնօրեն Փոլ Հայտոսթյան
Երկիր Flag of Lebanon.svg Լիբանան
Տեղագրություն Բեյրութ
Կայք haigazian.edu.lb/Default.aspx

Հայկազյան համալսարան (անգլ.՝ Haigazian University արաբ․՝ جامعة هايكازيان‎‎), հայկական բարձրագույն ուսումնական հաստատություն է, հիմնադրվել է 1955 թվականին Բեյրութում, Լիբանան, Ամերիկայի Հայ Միսիոնարական Ասոցիացիայի կողմից (Armenian Missionary Association of America) իբր Հայկազյան քոլեջ (անգլ.՝ Haigazian College) Արմենակ Հայկազյանի անվամբ։

1992-ից 1996 թվական Ճանաչվել է իբր Հայկազյան համալսարանական քոլեջ (անգլ.՝ Haigazian University College) իսկ 1997-ից սկսյալ իբր Հայկազյան համալսարան։

Կրթական աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի շրջանավարտները ստանում են բակալավրի կամ մասնագետի աստիճան, որոնք ճանաչվում են Լիբանանի կառավարության, ինչպես և քոլեջների և համալսարանների միջազգային ասոցիացիայի կողմից։ ԲՈւՀ-ը աջակցում է լիբանանահայ բնակչությանը, և ստեղծվել է հիմնականում տեղի հայության կրթական կարիքները բավարարելու համար, սակայն համալսարանը բաց է բոլոր ուսանողների համար՝ անկախ ազգության և դավանանքի։

Հիմնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է1955- թվականի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։

Համալսարանի գործնեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Ներկայումս սփյուռքում գործող հայկական միակ համալսարանն է։ Հիմնվել է1955-ի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։ 1955-89-ին եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին համալսարանական քոլեջ, 1996 թվականի դեկտեմբերի 26-ից՝ համալսարան։ Ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։ Համալսարանում ուսանում են Լիբանանից և Մեձավոր Արևելքի այլ երկրներից բազմաթիվ հայ և օտարազգի երկսեռ ուսանողներ։ Առաջին տարին ունեցել է 43 ուսանող, 1975-76 թվականին՝ 650, 2003- թվականին՝ 534: Տվել է շուրջ 2 հազար շրջանավարտ։ Համալսարանի հիմնադրման գլխավոր նպատակն է եղել Մերձավոր Արևելքի հայ համայնքներն ապահովել որակավոր ուսուցիչներով, մտավորականներով ու հայ ավետարանական եկեղեցու ծառայողներով։

Ներկայումս մեծ թվով ուսունողներ հետևում են նաև համալսարանի առևտրական վարչագիտության (բիզնես էդմինիստրեյշն), համակարգչային և կլինիկական լաբորոտորիայի գիտաճյուղերին։ Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի տիտղոսներ, որոնք 1971 թվականից պետականորեն հավասարազոր են նկատվում լիբանանյան պետական համալսարանի շնորհած աստիճանին։ 1996 թվականին հաստատվել են նաև արվեստի մագիստրոսի տիտղոս շնորհող դասընթացներ մանկավարժության, հոգեբանության և առևտրական վարչագիտության գծով։

Ունի հայագիտական ամբիոն, որի անխափան գործունեությունն ապահովելու խնդրում տարիների ընթացքում մեծ ավանդ են ներդրել վերապատվելի Տիգրան Խրլոպյանը, Տիգրան Գույումճյանը, Վահե Օշականը, Երվանդ Քասունին, Լևոն Վարդանը և ուրիշներ։ Ներկայումս համալսարան հաճախող բոլոր հայազգի ուսանողները անկախ իրենց մասնագիտությունից, պարտավոր են ուսման ընթացքում հետևելու հայագիտական առնվազն երկու առարկաների։

Համալսարանի հրատարակչությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան (տեղավորված է 1972 թվականին բարերար Ստեփան Մյուգարի նվիրատվությամբ ձեռք բերված շենքում), որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և այլ երկրներից ձեռք բերված հայերեն և օտարալեզու գրքերով և հրատարակություններով։ Համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը» (1970 թվականից), անգլերենով «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը։ Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ։ Նախագահներ՝ Ջոն Մարգարյան (1955-56 թվականներին, 1971-1982 թվականներին), Ջիլբերտ Բիլեզիկյան (1968-1971 թվականներին), Վեռն Ֆլոտչեր (1982-85 թվականին), Ժան Խանճյան (1995-2002 թվականներին) և Փոլ Հայտոսթյան (2002 թվականից)։ 1966-68 թվականին նախագահի պաշտոնակատարն է եղել Ջոզեֆ Սփրեդլին, իսկ 1985-95 թվականին ղեկավարն էր վարչական հարցերի գծով դեկան Վիլմա Չոլաքյանը։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիզնես, կառավարում և էկոնոմիկա
  • Հումանիտար
  • Գիտություններ
  • Հասարակական գիտություններ և խոսք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]