Վահե Օշական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը սփյուռքահայ բանաստեղծ Վահէ Օշականի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Օշական (այլ կիրառումներ)։
Վահե Օշական
Vahe Oshakan.JPG
Ծնվել էհոկտեմբերի 9, 1922(1922-10-09)[1]
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Վախճանվել էհունիսի 30, 2000(2000-06-30) (77 տարեկանում)
Վախճանի վայրԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ և գրականագետ
Լեզուարեւմտահայերէն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան[2]
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն, St. George's College, Jerusalem? և Փարիզի համալսարան
ԱշխատավայրInternational College, Beirut?, Բեյրութի ամերիկյան համալսարան, Հայկազեան Համալսարան և Փենսիլվանիայի համալսարան

Վահե Օշական (արևմտահայերեն՝ Վահէ Օշական, (հոկտեմբերի 9, 1922(1922-10-09)[1], Պլովդիվ, Բուլղարիա - հունիսի 30, 2000(2000-06-30), ԱՄՆ), սփյուռքահայ բանաստեղծ, արձակագիր։ Հակոբ Օշականի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Օշականը ծնվել է Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում (այժմ՝ Պլովդիվ), գրող Հակոբ Օշականի ընտանիքում։ 1933 թվականին ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, 1939 թվականին՝ Երուսաղեմի անգլիական Սեն Ջորջ քոլեջը, 1951 թվականին՝ Սորբոնի համալսարանը: 1960-1975 թվականներին դասախոսել է Բեյրութի ամերիկյան միջազգային քոլեջում, 1962-1975 թվականներին՝ ամերիկյան համալսարանում, 1972-1975 թվականներին՝ Հայկազյան քոլեջում, եղել է հայագիտական բաժնի տնօրենը, 1976-1982 թվականներին՝ Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարանի հայագիտության ամբիոնում, 1985-1988 թվականներին՝ Քալիֆորնիայի Բերքլի համալսարանում[3]: Եղել է ՀՀԴ կուսակության «Բագին» ամսաթերթի խմբագրական կազմում։ 1987 թվականին հիմնել և խմբագրել է «Լաստ» բանաստեղծական ու քննադատական անգլերեն տարեգիրքը։ Խմբագրել է «Քրիստավոր Միքայէլեան. Ամբողջական երկեր» (1990) հատորը և Հակոբ Օշականի «Երեք թատերախաղերը » (1991)։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքը
  • Ահազանգ
  • Ճամբորդը

Վեպ /արձակ գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փախստականը
  • Թակարդին շուրջ
  • Սերունդներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Record #159732991 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  3. Վահե Օշականի կենսագրությունը avproduction.am կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]