Մելքոնյան կրթական հաստատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելքոնյան կրթական հաստատություն
Տեսակդպրոց
Հիմնադրված է1926
ԵրկիրFlag of Cyprus.svg Կիպրոս
Կայքmelkonianforever.org

Մելքոնյան կրթական հաստատություն, հիմնադրվել է 1926 Կիպրոսում[1], որպես մանկատուն 7 ապաստան է տրամադրել Հայոց ցեղասպանության հազարավոր զոհերին։ Դպրոցի պատմական շենքը գտնվում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության տակ որպես ազգային արժեք։ Մելքոնյան դպրոցի հազարավոր շրջանավարտներ առաջատարներ են դարձել տարբեր ոլորտներում և իրենց ավանդն են ներդնում մշակույթի, կրթության, գիտության, լեզվի ու ազգային ինքնության ոլորտներում։ «Մելքոնյան» դպրոցը հազարավոր ուսանողներ և ուսուցիչներ է տվել, որոնք այժմ բարի կամքի դեսպաններ են և նպաստում են Կիպրոսի ժողովրդի օրինական պայքարին այս ձգձգված խնդրի արդարացի լուծման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելքոնյան վարժարանի հիմնադիրներն են Գրիգոր և Կարապետ Մելքոնյան եղբայրները: Վարժարանը բաղկացած էր մի քանի մասնաշենքերից` դպրոցական շենքեր, աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված շենքեր, ճաշարան։ Այս դպրոցում են դաստիարակվել 40 երկրից ժամանած բազում աշակերտներ։ Հատկանշական է դպրոցի բազմաբնույթ գործունեությունը` պարախումբ, երգչախումբ, թատերախումբ, սկաուտական ակումբ, փողերախումբ և այլն։ Ցավոք, 2014 թվականի մարտի 16-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը որոշ պատճառներով որոշում կայացրեց փակելու դպրոցը։ Հայաստանից ևս մի շարք շնորհալի աշակերտներ իրենց ուսումն են ստացել Մելքոնյան կրթական հաստատությունում` գրանցելով բարձր արդյունքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]