Արցախի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարան.jpg
2014 Stepanakert, Państwowy Uniwersytet Arcachu (03).jpg
ՀապավումԱրՊՀ
Տեսակկրթօջախ և ակադեմիական ինստիտուտ
Միջազգային անվանումArtsakh State University
Հիմնադրված է1969
ՌեկտորԱրմեն Յուրիի Սարգսյան (2019)
Ուսանողներ3000
Ընդհանուր անձնակազմ350
ԵրկիրFlag of Artsakh.svg Արցախ
ՏեղագրությունԱրցախ, ԼՂՀ
ՀասցեՄխիթար Գոշի 5
Կայքasu.am
Կոորդինատներ: 39°49′29.899992099998″ հս․ լ. 46°45′43.400016100001″ ավ. ե. / 39.82497222002777448° հս․. լ. 46.76205556002777541° ավ. ե. / 39.82497222002777448; 46.76205556002777541
Artsakh State University Վիքիպահեստում

Արցախի պետական համալսարան, գիտակրթական և մշակութային կենտրոն ԼՂՀ-ում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ստեղծվել է 1969 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում։ Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն՝ լեզվի և գրականության ու մաթեմատիկայի, որոնց ուսուցումը տարվել է հայերեն, ադրբեջաներեն, հետագայում նաև՝ ռուսերեն։

1973 թվականին բուհն ստացել է ինքնուրույն կարգավիճակ և վերանվանվել Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ։

Արցախյան ազատամարտի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

80-ական թվականների երկրորդ կեսին, արցախահայության ազատագրական պայքարի նոր փուլի սկզբնավորման օրերին, համալսարանը դարձավ համաժողովրդական պայքարի գիտական հիմնավորման օջախ։ Արցախյան ազատամարտի առաջին օրերից ուսանողներն ու դասախոսները կամավոր զինվորագրվեցին ղարաբաղյան հողում հայության հարատևման պայքարին։ 1988 թվականի փետրվարին բուհում սկզբնավորված ուսանողական շարժումները նպաստեցին, որպեսզի մայր Հայաստանի հետ արցախահայության վերամիավորման արդարացի պահանջը վերաճի համազգային գաղափարի։ Ժամանակավորապես դադարեցվեցին ուսումնական պարապմունքները Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտում, և բուհի հայկական ու ռուսական բաժինները նույն թվականի նոյեմբեր ամսում տեղափոխվեցին Վանաձոր` տեղի մանկավարժական ինստիտուտում ուսումը շարունակելու համար։

Արցախյան պատերազմի թեժ տարիներին` 1992 թվականի հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ՝ միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան՝ ԱրՊՀ։

ԼՂՀ անկախության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ անկախության տարիներին համալսարանն աննախադեպ զարգացում է արձանագրել։ 2008-2009 թվականներին ուսումնական տարում իրականացվել է անցումը կրեդիտային համակարգի՝ ուսումնառությունը կազմակերպելով Բոլոնիայի հռչակագրի համաձայն, եռաստիճան համակարգով՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա։ Ուսումնական գործընթացը կազմակերպվում է առկա և հեռակա բաժիններում։

Համալսարանն ունի երեք մասնաշենք և վարչական շենք, գործում է 5 ֆակուլտետ, 18 ամբիոն, որոնցում աշխատում է մոտ 200 դասախոս, այդ թվում գիտության 16 պրոֆեսոր, 78 դոցենտ։ Պայմանագրային հիմունքներով համալսարանում դասախոսում են ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ-ից և ՌԴ-ից հրավիրված բարձրակարգ մասնագետներ։ Համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում են շուրջ 3000 ուսանողներ։ Ասպիրանտուրայում սովորում են շուրջ հինգ տասնյակ ասպիրանտներ, ովքեր, որպես կանոն, հաջողությամբ պաշտպանում են թեկնածուական թեզեր և ստանում գիտական աստիճան[1][2]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնագիտական
  • Բանասիրական
  • Մանկավարժության և սպորտի
  • Պատմության  և իրավագիտության
  • Տնտեսագիտության

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ունի հրատարակչություն, որտեղ հրատարակվում են «Գիտական տեղեկագիրը», «Հայագիտական հանդեսը», «Արցախի համալսարան» ամսաթերթը, գիտամեթոդական և այլ գրականություն։ Համալսարանն ունի աստղադիտարան, որտեղ ուսանողներն անց են կացնում իրենց պարապմունքները և հետազոտում աստղային երկինքը։

Արցախյան պատերազմում նահատակված թվով 72 ուսանողների հիշատակին կառուցված հուշակոթողին իրենց հարգանքի տուրքն են մատուցում համալսարան ժամանած հյուրերն ու պաշտոնական պատվիրակությունները։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]