Jump to content

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
պատկերանիշ
ՀապավումՀԱՊՀ
Տեսակհասարակական համալսարան
Նախկին անվանումներԵրևանի Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական Ինստիտուտ (1933-1991),
Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարան (1991-2014)
Հիմնադրված է1933
Անվանված էԿարլ Մարքս
Տիպպետական
ՌեկտորԳոռ Վարդանյան
Ուսանողներշուրջ 10 000
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
(մասնաճյուղեր՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքpolytech.am
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Հայաստան)##
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Հայաստան)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստան
 National Polytechnic University of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատություն։ Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Երևանում։

Մինչև 1991 թ. համալսարանը հայտնի էր որպես Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ կամ պարզապես Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ ՝ ԵրՊԻ (հաճախ ոչ պաշտոնապես այն անվանվում էր «Պոլիտեխնիկ»), իսկ 1991-2014 թթ. անվանվում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ2014 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի[2]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԱՊՀ առաջին մասնաշենք
Պոլիտեխնիկական ինստիտուտը 1938-1951 թվականներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի իրավաժառանգորդն է, որը հիմնադրվել է 1933 թ.-ին, ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980–1985 թթ. հասել է իր զարգացման գագաթնակետին, ունենալով շուրջ 25000 ուսանող և 66-ից ավելի մասնագիտություն, դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը 2014 թ. նոյեմբերի 13-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)։ ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀԱՊՀ կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։

ՀԱՊՀ 9-րդ մասնաշենք

Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր․ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։

Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ․ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան ՝ ավելի քան 1 միլիոն միավոր գրականությամբ, Տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական այլ օբյեկտներ, և ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց ՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։

Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում (որի նախագահն է «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը), ձգտելով նպաստել իրենց Ալմա Մատերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։

ՀԱՊՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերենով և անգլերենով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։

Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀԱՊՀ-ն առաջինն էր Հայաստանում, որը ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա ՝ եռաստիճան համակարգերը, և այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։

Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, ՆԱՏՕ, NISCUPP և այլն)։

Ինստիտուտներ և ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում գործում են 4 ինստիտուտներ և 2 ֆակուլտետներ[3], որոնք տեղաբաշխված են ըստ մասնագիտական ուղղությունների։

Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՏՀՏԷ ինստիտուտ)

  • Ալգորիթմական լեզուների ծրագրավորման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ դոցենտ Սեյրան Սերգեյի Ավետիսյան)
  • Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Կիրակոսյան)
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Սարգիս Սիմոնյան)
  • Տեղեկատվության անվտանգություն և ծրագրային ապահովման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.թ., դոցենտ Գևորգ Իվանի Մարգարով)
  • Կառավարման համակարգերի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ. Օլեգ Նիկոլայի Գասպարյան)
  • Էլեկտրոնային տեխնիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Վիրաբի Բարեղամյան)
  • Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Օլեգ Հարությունի Պետրոսյան)
  • Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ռաֆայելի Վարդանյան)
  • Ռադիոսարքավորումների ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ. Հովհաննես Ավագի Գոմցյան)
  • Կապի համակարգերի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Սուրիկ Խաչիկի Խուդավերդյան)
  • Տնտեսագիտության և կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ.գ.թ., դոցենտ Արտավազդ Սուրենի Թադևոսյան)
  • «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ. Անդրանիկ Աղաջանյան)

Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտ (ԷԷՏ ինստիտուտ)

  • Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ., դոցենտ Մերի Գեղամի Ղազարյան)
  • Էներգետիկ ոլորտի տնտեսագիտության և կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տնտ.գ.թ., դոցենտ Ելենա Վլադիմիրի Պետրոսյան)
  • Էլեկտրաէներգետիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ. Մելանիյա Գեորգիի Թամրազյան)
  • Էլեկտրական մեքենաների և ապարատների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Մարինկա Քաջիկի Բաղդասարյան)
  • Էլեկտրատեխնիկայի և էլեկտրաբանեցման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ., դոցենտ Էդուարդ Արմենակի Հակոբյան)
  • Կենսագործունեության անվտանգության և արտակարգ իրավիճակների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ քիմ.գ.դ., պրոֆեսոր Սերժիկ Հակոբի Սարգսյան)

Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (ՄՏԴ ինստիտուտ)

  • Դիզայնի և կերպարվեստի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Լևոն Վաչեի Թոքմաջյան)
  • Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.թ., դոցենտ Կարինե Արտեմի Թումանյան)
  • Մեխանիկայի և մեքենագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.թ., դոցենտ Միքայել Հարությունյան)
  • Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Բորիս Սերգեյի Բալասանյան)
  • Տնտեսագիտություն և փոխադրումների կազմակերպման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Պարգև Արամայիսի Տոնապետյան)
  • Տրանսպորտային միջոցների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ դոցենտ Սուրեն Սմեիլի Չիբուխչյան)
  • Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Պարգև Արամայիսի Տոնապետյան)

Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ (ԼՔՏ ինստիտուտ)

  • Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ տեխն.գ.թ., դոցենտ Արամ Թորգոմի Բաղդասարյան)
  • Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարտիկի Հովհաննիսյան)
  • Ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ քիմ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Հովհաննեսի Թորոսյան)
  • Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտության և կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ.գ.թ., դոցենտ Սառա Աշոտի Մկրտչյան)

Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ (ԿՄՖ ֆակուլտետ)

  • Մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ. Սերգո Արմենակի Եպիսկոպոսյան)
  • Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ֆիզ.մաթ.գ.թ. Տիգրան Մելիքի Խուդոյան)
  • Ֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Խաչատրյան)

Ուսանողական խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՊՃՀ Ուսխորհուրդ

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ուսանողական Խորհուրդը ուսանողության ինքնակառավարման մարմին է, որը կոչված է պաշտպանելու Պոլիտեխնիկական Համալսարանի ուսանողության շահերը, ներկայացնելու ուսանողությանը համալսարանի կառավարման գործընթացում։ ՀԱՊՀ ուսխորհուրդը հիմնադրվել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջը իրականացնում է միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն։ Ուսման տևողությունը՝ 2տ - 4տ, ուսուցման ձևը՝ առկա։ Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ[4]։

Մասնագիտություններ

  • Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում։
  • Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր։
  • Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում։
  • Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում։
  • Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում։
  • Համակարգչային գեղարվեստական նախագծում։
  • Գործավարություն ՝ օտար լեզվի խորացված իմացությամբ[5]։

Բաժանմունքներ և կենտրոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք
  • ՀԱՊՀ Կարիերայի կենտրոն

Միջազգային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱՊՀ միջազգային համագործակցության քարտեզն այսօր ընդգրկում է հետևյալ երկրները․

  1. ԱՄՆ ԱՄՆ
    • Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական (Պոմոնա) համալսարան
    • Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտ
    • Փերդյուի (Ինդիանա)
    • Բատոն Րուժի Հարավային (Լուիզիանա)
    • Գրեմբլինգի պետական (Լուիզիանա)
    • Նոր Օռլեանի պետական (Լուիզիանա) համալսարաններ
  2. Գերմանիա Գերմանիա
    • Իլմենաուի տեխնալոգիական համալսարան
    • Օպտոէլեկտրոնիկայի ինստիտուտ (Ուեսլինգ)
    • Շտուտգարտի տեխնիկական համալսարան
    • Դարմշտադի տեխնիկական համալսարան
  3. Իսպանիա Իսպանիա
    • Բարսելոնի ինքնավար
    • Ալիկանտեի համալսարաններ
  4. Իտալիա Իտալիա
    • Հռոմի «Լա Սապիենզա»
    • «Տոր Վերգատա» համալսարաններ
    • Թուրինի պոլիտեխնիկական համալսարան
  5. Հունաստան Հունաստան
    • Սալոնիկի Արիստոտելյան
    • Աթենքի ազգային տեխնիկական
    • Պիրեայի տեխնոլոգիական կրթության համալսարաններ
  6. Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
    • Արևմտյան Լոնդոնի Բրյունելի
    • Բելֆաստի թագավորական
    • Հադերսֆիլդի
    • Ուոլվերհամփթոնի համալսարաններ
  7. Շվեդիա Շվեդիա
    • Ստոկհոլմի Թագավորական Տեխնոլոգիական ինստիտուտ
    • Լունդի համալսարան
  8. Չինաստան Չինաստան
    • Ջիլինի համալսարան
    • Շանհայի էլեկտրատեխնիկական համալսարան
    • Խուաջունի տեխնիկական համալսարաններ
  9. Պորտուգալիա Պորտուգալիա
    • Լիսաբոնի տեխնիկական համալսարան
  10. Ռուսաստան Ռուսաստան
    • Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ
    • Բաումանի տեխնիկական
    • Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարաններ
  11. Սիրիա Սիրիա
    • Դամասկոսի համալսարան
  12. Ուկրաինա Ուկրաինա
    • Ուկրաինական ազգային տեխնիկական համալսարան (Կիև)
    • Ուկրաինայի թեթև արդյունաբերության պետական ակադեմիա (Կիև)
  13. Ֆինլանդիա Ֆինլանդիա
    • Օստրոբոսնիայի կենտրոնական պոլիտեխնիկական համալսարան

ՀԱՊՀ պատմության հիշարժան տարեթվեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1933 թ. փետրվարի 27-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ միավորվեցին ՀԽՍՀ շինարարական և քիմիատեխնոլոգիական ինստիտուտները, և 1933 թ. մարտի 1-ին հիմնադրվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ երկու ֆակուլտետներով՝ շինարարական և քիմիատեխնոլոգիական։
  • 1933 թ. մարտի 14-ին, Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ինստիտուտը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։
  • 1939 թ. ՀԽՍՀ հեռակա ինդուստրիալ ինստիտուտը միացվեց ԵրՊԻ-ին՝ դառնալով նրա հեռակա բաժինը։
  • 1942 թ. սեպտեմբերի 1-ին բացվեց էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
  • 1944 թ. սեպտեմբերի 1-ին բացվեց մեխանիկական ֆակուլտետը։
  • 1946 թ. աշնանը տեղի ունեցավ ինստիտուտի ուսանողական գիտական առաջին համաժողովը։
  • 1947 թ. ձևավորվեց ԵրՊԻ-ի ուսանողական գիտական ընկերությունը։
  • 1953 թ. ստեղծվեց ԵրՊԻ-ի լեռնային ֆակուլտետը։
  • 1956 թ. շահագործման հանձնվեց ԵրՊԻ-ի գրադարանի ընթերցասրահը՝ 45 հազար միավոր գրքով։
  • 1957 թ. մայիսի 1-ին, լույս տեսավ «Պոլիտեխնիկ» թերթի անդրանիկ համարը։
  • 1959 թ. հիմնադրվեցին ԵրՊԻ Լենինականի և Կիրովականի մասնաճյուղերը։
  • 1961 թ. կազմավորվեց ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
  • 1964 թ. հիմնադրվեց ԵրՊԻ-ի կամերային նվագախումբը, որը հետագայում արժանացավ «ժողովրդական կոլեկտիվ» պատվավոր կոչմանը։
  • 1966 թ. Ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը վերանվանվեց տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ։
  • 1972 թ. կազմավորվեց ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը՝ առանձնանալով տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից։
  • 1972 թ. կազմավորվեց էներգետիկայի ֆակուլտետը։
  • 1972 թ. Դիլիջանում բացվեց ԵրՊԻ-ի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի բաժանմունքը։
  • 1974 թ. ինստիտուտում ստեղծվեց հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը։
  • 1978 թ. տեխնիկական կիբեռնետիկայի և ռադիոտեխնիկայի ֆակուլտետների բազայի վրա հիմնադրվեց հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։
  • 1978 թ. ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը վերանվանվեց ռադիոտեխնիկայի ֆակուլտետ։
  • 1985 թ. մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետների հիմքի վրա բացվեց տրանսպորտային ֆակուլտետը։
  • 1989 թ․ ստեղծվել է Երևանի ճարտարապետաշինական ինստիտուտը, ԵրՊԻ֊ի ճարտարապետաշինարարական, ճարտարագիտաշինական և տրանսպորտի ֆակուլտետները հիմքի վրա։ Այդ ինստիտուտը 2000 թ․ վերանվանվել է «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան», իսկ 2014 թ․ վեռարնանվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»
  • 1991 թ. Արցախում բացվեց ԵրՊԻ-ի Ստեփանակերտի մասնաճյուղը, որի բազայի վրա 1993 թ. հիմնադրվեց Արցախի համալսարանը։
  • 1991 թ., նոյեմբերի 29, Հայաստանի նախագահի թիվ ՆՀ-4 հրամանգրով ԵրՊԻ-ն վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի։
  • 1991 թ., դեկտեմբերի 9, Հայաստանի կառավարության թիվ 670 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։
  • 1992 թ. բարձրագույն մաթեմատիկայի երեք ամբիոնների միավորմամբ ստեղծվեց մաթեմատիկայի դեպարտամենտը։
  • 1992 թ. հիմնադրվեց հասարակագիտական ֆակուլտետը, որը 1994 թ.-ին վերակազմավորվեց սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտի։
  • 1994 թ. ստեղծվեց մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտը։
  • 1994 թ. ստեղծվեցին համալսարանի շրջանավարտների միությունը և ուսանողական խորհուրդը։
  • 1996 թ. ՀՊՃՀ-ն դարձավ Եվրոպական համալսարանների ընկերակցության անդամ։
  • 1996 թ. Կապանում ԵրՊԻ-ի ուսումնակոնսուլտացիոն կետի հիման վրա բացվեց ԵրՊԻ-ի Կապանի մասնաճյուղը։
  • 2001 թ. հուլիսին հիմնադրվեց Ուսանողական կարիերայի ծառայությունների կենտրոնը։
  • 2001 թ. ստեղծվեց ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնը՝ «Լեդա Սիսթեմս» ԲԸ Հայաստանյան մասնաճյուղում։
  • 2003 թ. հոկտեմբեր, նշվեց ԵրՊԻ-ՀՊՃՀ հիմնադրման 70-ամյա հոբելյանը, որին մասնակցեցին ՀՀ Նախագահը, Վարչապետը և բազմաթիվ այլ հյուրեր։
  • 2004 թ. սեպտեմբեր, հիմնանորոգվեց և կահավորվեց Համալսարանի պատմական 1301 լսարանը՝ դառնալով Գիտական խորհրդի նիստերի և այլ հանդիսավոր միջոցառումների դահլիճ։
  • 2005 թ. սեպտեմբեր, ՀՀ կառավարության որոշմամբ Համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը։
  • 2005 թ. դեկտեմբեր, հրավիրվեց ՀՊՃՀ նոր Խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։
  • 2006 թ. մայիս, ՀՊՃՀ Շրջանավարտների միությունը վերակազմակերպվեց «Շրջանավարտների ասոցիացիայի», որի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ, պոլիտեխնիկցի Անդրանիկ Մարգարյանը։
  • 2014 թ. նոյեմբերի 13-ին «Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի։
  1. Հովհաննես Բաբաջանյան 1934-1936
  2. Հմայակ Ղոնդախչյան 1936-1937
  3. Աշոտ Մելիքջանյանը 1937-ի օգոստոսից մինչև հոկտեմբեր
  4. Միսակ Պետրոսյան 1937-1946
  5. Պետրոս Մելքոնյան 1946-1965
  6. Աշոտ Ասլանյան 1965-1966
  7. Արծրունի Գասպարյան 1966-1980
  8. Ռաֆայել Մովսիսյան 1980-1988
  9. Յուրի Սարգսյան 1988-2006
  10. Ոստանիկ Մարուխյան 2006-2011
  11. Արա Ավետիսյան 2011-2014
  12. Հովհաննես Թոքմաջյան 2014-2015
  13. Ոստանիկ Մարուխյան 2015-2021
  14. Գոռ Վարդանյան 2021-ից

Հայտնի շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 577