Պետրոս Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս Մելքոնյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1905(1905-12-20)
ԾննդավայրՂարաքիլիս, Գուգարքի շրջան
Մահացել էսեպտեմբերի 4, 1965(1965-09-04) (59 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունպետական գործիչ և մանկավարժ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Պետրոս Գրիգորի Մելքոնյան (20 դեկտեմբերի, 1905, Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր)- 4 սեպտեմբերի, 1965, Երևան), կուսակցական և պետական աշխատող, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1938-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Մելքոնյանի կիսանդրին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի շենքի նախասրահում

1927 թվականին ավարտել է Կիրովականի աշխատանքային դպրոցը, 1936 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատի ուսումնական հաստատությունների վարչության ուսմասվար՝ Հայաստանի գծով, ինժեներատաեխնիկական և տնտեսական աշխատողների որակավորման ինստիտուտի տնօրեն (1937), ՀԿԿ Երքաղկոմի քարտուղար (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945), եղել է ավիացիոն դիվիզիայի քաղբաժնի պետի տեղակալ, 1946-1965 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր։ ՀԿԿ Կենտկոմի անդամ (1964-1965), ՀԽՍՀ 6-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելքոնյանի անունով է կոչվել Կիրովականի շինարարական տեխնիկումը։ Նրա անվամբ է կոչվում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 397 CC-BY-SA-icon-80x15.png