Կարմիր աստղի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարմիր աստղի շքանշան, ԽՍՀՄ պետական մրցանակ, որը հիմնել է 1930 թվականի ապրիլի 6-ին [1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր աստղի շքանշանը ստեղծվել է ԽՍՀՄ նախագահության 1930 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ։

Հետագայում Կարմիր աստղի շքանշանի պարգևատրման հետ կապված հարցերում փոփոխություններ և ճշգրտումներ կատարվեցին ԽՍՀՄ ժողկողմխորհի շքանշանների մասին 1936 թվականի մայիսի 7-ի ընդհանուր դրույթի համաձայն։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1943 թվականի հունիսի 19[2], ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1980 թվականի մարտի 28-ի հրամանագրով և նոր խմբագրությամբ հաստատվեց Կարմիր աստղի շքանշանի կանոնադրությունը[3]։

ԽՍՀՄ նախագահի հրամանագրերով Կարմիր Աստղի շքանշանով վերջին պարգևատրումները տեղի են ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և խիզախության համար» հրամանագրի համաձայն այդ շքանշանով պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ հինգ սպաներ՝ կապիտանից մինչև փոխգնդապետ։ Պարգևատրվածներից մեկը Պյատան էր։ Թիվ 3855865 շքանշանը նրան հանձնել են միայն 1993 թվականի մայիսին։ Մինչ այդ դա Կարմիր աստղի շքանշանների հանձնման ամենամեծ համարներից մեկն է։

ԽՍՀՄ նախագահի կողմից Կարմիր Աստղի շքանշանով պարգևատրելու մասին վերջին հրամանագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 24-ին։ Պարգևատրվածների ցուցակում վերջինն է ռազմական ջրասուզակ Վիկտոր Լեոնիդի Ռոզումովիչի ազգանունը, ով պարգևատրվել է այդ հրամանագրով «հրամանատարության հատուկ առաջադրանքը կատարելիս ցուցաբերած արիության և խիզախության համար» թիվ 3833789 շքանշանով։

Ստացվում է, որ նա այդ շքանշանով պարգևատրվածներից վերջինն է։ Սակայն նույն օրը ստորագրվել է ևս մեկ փակ հրաման «ԽՍՀՄ շքանշաններով Խորհրդային բանակի զինծառայողներին և ՌԽՖՍՀ պաշտպանության հարցերով պետական կոմիտեի աշխատակիցներին պարգևատրելու մասին երկրում ժողովրդավարությունը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար»։

Այս հրամանագրով ևս երկուսը պարգևատրվել են Կարմիր աստղի շքանշաններով և վերջինն էր կապիտան Կոնստանտին Վիտալիի Չեպուրկինը։ Այս կապակցությամբ դժվար է հստակ որոշել Կարմիր Աստղի շքանշանով պարգևատրվածներից վերջինին։

1992 թվականի մարտի 2-ին ՌԴ Գերագույն խորհրդի Նախագահությունը «Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների մասին» իր հրամանագրով վերացրեց Կարմիր աստղի շքանշանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Decree of the Presidium of the Supreme Soviet of the USSR of May 5, 1930» (ռուսերեն)։ Legal Library of the USSR։ 5 May 1930 
  2. «Decree of the Presidium of the Supreme Soviet of the USSR of June 19, 1943» (ռուսերեն)։ Legal Library of the USSR։ 19 June 1943 
  3. «Decree of the Presidium of the Supreme Soviet of the USSR of March 28, 1980 No 1803-X» (ռուսերեն)։ Legal Library of the USSR։ 28 March 1980