Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայաստանի կոմունիստական կուսակցություն (այլ կիրառումներ)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Տեսակ կուսակցություն
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրված 1920
Լուծարված 1991
Գաղափարախոսություն մարքսիզմ-լենինիցմ
Հաջորդ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի կոմունիստական կուսակցություն կամ Հայաստանի Կոմկուս կամ ՀԿԿ, հասարակական-քաղաքական կազմակերպություն էր։ Կազմավորվել էր 1920-ի գարնանը։ 1920-ի նոյեմբերից 1990-ի օգոստոս եղել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ՀԽՍՀ)-ում ղեկավարող կուսակցություն, Խորհրդային Միության կոմկուսի բաղկացուցիչ մասը։

Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության տարիներին, ՀԿԿ ղեկավարությամբ Հայաստանը զգալի տնտեսական գիտամշակութային առաջընթաց է ապրել։ Վերականգնվել և վերակառուցվել է ժողովրդային տնտեսությունը, ստեղծվել են ծանր ու թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, էլեկտրակայաններ ևայլն։ ՀԿԿ-ի իշխանության տարիների ընթացքում երկրում անվճար կրթության, առողջապահության, բնակարանային ապահովման արդյունավետ համակարգ է եղել։

Հայ ժողովուրդը մասնակցել է նաև Խորհրդային Միության հայրենական պատերազմին։

Սակայն 1920-ական թթ-ից սկսյալ արմատավորվող վարչահրամայական գործելակերպը, զանգվածային հալածանքները, այլախոհության հանդեպ անհանդուրժողականության սաստկացումները մեծ դժվարություններ ստեղծեցին հայ ժողովրդին և հայ մտավորականության

1980-ական տարիների ժողովրդային ընդվզումներն ու ցույցերը պատճառ դառցան Խորհրդային Միության և ՀԽՍՀ-ի փլուզումին, Հայաստանի կոմունիստական կուսակցության իշխանության կորուստի և Հայաստանի Հանրապետության հռչակման։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կոմկուսի ղեկավարի (առաջին քարտուղարի) պաշտօնը յանձն առած են։

Լուծարք[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-ին Արամ Սարգսյանը և ՀԿԿ-ի ղեկավարությունը լուծարքի ենթակեց ՀԽՍՀ-ի օրերի Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հիմնելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը։

Նույն տարին, 1991-ին, Հայաստանի Հանրապետությունում հիմնվեց մի այլ Հայաստանի կոմունիստական կուսակցություն որի քարտուղարներն են Սերգեյ Բադալյան (1991-1999 թթ.), Վլադիմիր Դարբինյան (1999-2003 թթ.), Ռուբեն Թովմասյան (2003-2013 թթ.) և Տաճատ Սարգսյան (2013-ից)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]